16:45 26.06.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նիստի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգի ներկայացում, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
«Ողջունելով ներկաներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ «Ակադեմիական քաղաք» ծրագիրն արդեն տևական ժամանակ տարբեր հարթակներում ներկայացվում է. «Քանի որ նախարարին կից հասարակական խորհուրդը մեզ համար կարևոր հարթակ է, մենք աշխատում ենք բոլոր կարևոր ռազմավարական ծրագրերն անպայման քննարկել խորհրդի անդամների հետ և լսել ձեր առաջարկներն ու դիտարկումները»:
«Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը և իրականացված աշխատանքները ներկայացրել է ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: Նա ոլորտի որոշ թվային տվյալներ է ներկայացրել՝ նշելով, որ բուհական և գիտական համակարգում ներկա պահին գործում է 60 լիցենզավորված բուհ, որոնցում սովորում է 75 հազար ուսանող և 44 գիտական կազմակերպություն, որոնցում ներգրավված է 3584 հետազոտող: «Ինչպես գիտեք, պետական ֆինանսավորումն էապես ավելացել է. 2018 թվականի նկատմամբ Կառավարությունը 2.8 անգամ ավելացրել է գիտության ոլորտի ֆինանսավորումը: Կառավարության ծրագրով և Կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով բարձրագույն կրթության և գիտության ոլորտում սահմանված են մի շարք թիրախներ՝ ունենալ առնվազն 4 բուհ միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ և օտարերկրյա ուսանողների թվի կրկնապատկում՝ ի հաշիվ, իհարկե, համակարգի միջազգային հեղինակության բարձրացման: Նախատեսված է նաև հանրային բուհերի և գիտական կազմակերպությունների խոշորացում և ինտեգրում. քանի որ պետությունը նախևառաջ պատասխանատու է հանրային սեկտորի, այսինքն՝ իր հիմնադրած բուհերի ու գիտական կազմակերպությունների համար, այս խոշորացումը վերաբերում է կոնկրետ դրանց՝ չնայած առաջարկը բաց է նաև մասնավոր սեկտորի համար»,-նշել է Սարգիս Հայոցյանը՝ ընդգծելով, որ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել ունենալ 6 կլաստեր:
Նրա խոսքով՝ առաջինը դասական կլաստերն է, որտեղ հիմնականում իրականացվելու է հիմնարար ուղղություններով կրթություն: Դրանք հիմնական ֆունդամենտալ գիտություններն են, բնական և հասարակական, հումանիտար ոլորտը ու դրան զուգահեռ՝ նաև այդ ուղղությամբ հետազոտությունները: Երկրորդը բժշկական կլաստերն է, որտեղ բժշկական և կյանքի գիտություններին վերաբերող կրթություն է իրականացվելու՝ համապատասխան հետազոտություններով: Հաջորդը տեխնոլոգիական կլաստերն է՝ կիրառական հիմնական գիտությունների և ճարտարագիտական ուղղությամբ կրթություն, այդ թվում՝ հետազոտություններ, փորձարարական մշակումներ և այլն: Կրթական կլաստերն իրականացնելու է կրթությանը և դրան հարակից գիտություններին վերաբերող կրթություն և հետազոտություններ, իսկ արվեստների կլաստերը՝ արվեստների ոլորտի կրթություն, մշակութաբանական և հնագիտական ուղղություններ: Վերջին կլաստերը սպայականն է, որը ներքին և արտաքին անվտանգային համակարգերին վերաբերող կրթությունն է՝ արտակարգ իրավիճակներ, ներքին գործեր, պաշտպանություն:
Սարգիս Հայոցյանը նշել է՝ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը ենթադրում է, որ այն լինելու է ժամանակակից հետազոտական ու նորարարական գործունեությունը երաշխավորող միջավայր, որում բուհական կրթությունն ու հետազոտական գիտական միջավայրն իրար կցորդված են՝ համապատասխան ենթակառուցվածքներով, ինչպես նաև նպաստելու է ձեռք բերված գիտելիքի և արդյունքների կիրառմանը և առևտրայնացմանը:
«Ծրագիրը նախագծվում է այն նպատակով, որ բացի կրթական միջավայր լինելուց՝ այն 24 ժամ, 7 օր ակտիվ քաղաք լինի: Այդ նպատակով այնտեղ նախատեսված են ինտելեկտուալ, մշակութային, սպորտային ժամանցի միջավայրեր ոչ միայն ուսանողների, դասախոսների ու գիտնականների, այլ նաև այն մարդկանց համար, որոնք կցանկանան քաղաքում որոշակի արժեքավոր ժամանակ անցկացնել: Այն նաև գիտական ու հետազոտական միջառարկայական կապեր է ձևավորելու, հաղորդակցման հնարավորություններ է ստեղծելու, քանի որ ազատ մտածելու և աշխատելու հանգիստ միջավայր է՝ նորարարական, փորձարարական լուծումների որոնման, ինովացիաների ու ստացված գիտելիքի կիրառման համար»,-փաստել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահը:
Նրա խոսքով՝ քաղաքի կառավարման համար ստեղծվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը, որը պետության կողմից 100 տոկոսով հիմնադրված կառույց է. հոգաբարձուների խորհրդում պետական բոլոր շահառու նախարարությունների ղեկավարներն են: Հիմնադրամը ստեղծվել է ծրագրի նախապատրաստման, իրականացման ու հետագայում նաև կառավարման նպատակով: Զուգահեռ մշակվում են օրենսդրական կարգավորումներ, և «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծում առանձին անդրադարձ կլինի ակադեմիական քաղաքին:
Սարգիս Հայոցյանը նաև տեղեկացրել է՝ քաղաքը կկառուցվի Երևանի 17-րդ թաղամասին հարող 680 հա տարածքում: Այդ տարածքն ընտրվել է նաև այն պատճառով, քանի որ այդտեղով անցնում է երկաթգիծը: Բանախոսը շեշտել է, որ տարածքի ընտրության հարցում կոմունիկացիաների կարևորությունն ընդգծել է նաև ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող գերմանական gmp International GmbH Architects and Engineers ընկերությունը: Ընկերությունը մշակում է նաև քաղաքի լանդշաֆտի դիզայնի, քաղաքաշինական զարգացման պլանը՝ հաշվի առնելով մի շարք գործոններ՝ ջրահեռացման ցանց, կանաչապատում, էկոհամակարգ, քաղաքից հորիզոնի և տեսադաշտի վերլուծություն, շինարարության և հարկայնության սահմանափակումներ և այլն:
Որպես ծրագրի առաջընթաց՝ Սարգիս Հայոցյանը նշել է, որ բուհական և գիտական հանրույթին նախորդ տարի առաջարկվել էր ներկայացնել ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի վերաբերյալ հայեցակարգային առաջարկներ: Այդ հանրույթի ներկայացուցիչները ներկայում ընդգրկված են աշխատանքային խմբերում, որոնք քննարկում են տարբեր ուղղությունների հայեցակարգային առաջարկները:
«Քանի որ այս գործընթացը բազմաշերտ ու բարդ է, այն է՝ անհրաժեշտ է իրականացնել կրթական ծրագրերի վերանայում, կառավարիչների վերապատրաստման ծրագրեր, կառուցվածքի ու ներքին փաստաթղթավորման ընթացակարգերի փոփոխություններ, մենք նաև միջազգային գործընկերներ ենք ներգրավում՝ իրենց ոլորտներում լավագույն կազմակերպություններին»,-նշել է Սարգիս Հայոցյանը՝ ընդգծելով, որ այս պահին առկա է համագործակցություն Լոնդոնի արվեստների և Մյունխենի տեխնիկական համալսարանների, Լոնդոնի համալսարանական քոլեջի հետ: Անդրադառնալով ծրագրի ֆինանսավորմանը՝ ԲԿԳ կոմիտեի նախագահն ընդգծել է, որ ակադեմիական քաղաքի կառուցումը շուրջ 1,2 տրիլիոն դրամ կկազմի:
Զեկուցումներից հետո հասարակական խորհրդի անդամները մի շարք հարցեր են ուղղել նախարարին և հիմնական զեկուցողին։ Մասնավորապես՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանին հետաքրքրել են կրթության որակի և արդյունավետության բարձրացման, իսկ Եզդիների ազգային միության ներկայացուցիչ Հասան Թամոյանին՝ հայեցակարգում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների կրթությանն առնչվող դրույթի բացակայության վերաբերյալ հարցերը։
Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական խորհրդատու Ռուբեն Բաբայանը, հավանության արժանացնելով ծրագիրը, միաժամանակ որոշակի մտահոգություն է հայտնել կատարողական արվեստի բուհերի ուսանողների համար համապատասխան միջավայրի ապահովման հնարավորության վերաբերյալ, իսկ ԿԶՆԱԿ-ի ներկայացուցիչ Մխիթար Գասպարյանին հետաքրքրել են կլաստերների գործարկման փուլերը և «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի շրջանառության ժամկետները:
«Համաչափ զարգացման երիտասարդական կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ Ալա Ավագյանն անդրադարձել է կրթական ծրագրերի լիցենզավորման և բուհական քոլեջների հետագա գործունեության, իսկ «Ներառող կրթություն ազգային ասոցիացիա» հիմնադրամի ներկայացուցիչ Վերգինե Եսայանը՝ բժշկական կլաստերում հիվանդանոցի առկայության, մարզային բուհերի հետագա գործունեության, ինչպես նաև դասախոսների ծանրաբեռնվածության հարցերին: «Նոր էջից երիտասարդական ասոցիացիա» ՀԿ-ի ներկայացուցիչ Մարատ Ղուկասյանին հետաքրքրել է ակադեմիական քաղաքում հասարակական կազմակերպությունների հնարավոր գործունեության, «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ներկայացուցիչ Արմեն Հովհաննիսյանին՝ բուհական գործող շենքերի, իսկ «Էսոլարմ» ՍՊԸ ներկայացուցչին՝ ակադեմիական քաղաքում անվտանգության ապահովման վերաբերյալ հարցերը:
Նախարարը և հիմնական զեկուցողը հանգամանալից և մանրամասն անդրադարձել են բարձրացված բոլոր հարցերին, տվել համապատասխան պարզաբանումներ։
Այդ համատեքստում նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախնական աշխատանքներից հետո պետությունն արդեն պատրաստ է ունենալ ծրագրի իրականացման ճանապարհային քարտեզը: «Մենք նաև, իհարկե, ֆինանսավորման թեման ենք առանձին քննարկում, ու այստեղ շատ կարևորում ենք պետություն-մասնավոր գործակցության մոդելի հնարավորությունը: Ցանկանում եմ շեշտադրել, որ պլանավորում ենք փուլային իրականացնել ծրագիրը, որովհետև եթե այս ահռելի ու մեծ ծավալի աշխատանքը սկսենք միանգամից ու ամեն տեղում, որևէ արդյունքի չենք հասնի: Միջազգային գործընկերների հետ աշխատում ենք համագործակցության սկզբունքով, որպեսզի սովորենք նաև իրենցից: Հենց այդ պատճառով է, որ գերմանական ճարտարապետական ընկերության գործընկերը Երևանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանն է, որն ակտիվ ներգրավված է իրականացվող գործընթացներում: Այս պահին երկրաբանական հետազոտություններ են տարածքում ընթանում, Բուսաբանության ինստիտուտի հետ են աշխատանքներ տարվում, զուգահեռաբար տրանսպորտային նախագիծն է մշակվում և նման այլ գործընթացներ»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով, թե ինչպիսի ենթակառուցվածքներ են նախատեսվում քաղաքում, օրինակ՝ 35 հազար տեղանոց ազգային ստադիոն և ժամանակակից բազմաֆունկցիոնալ համերգասրահ: Նախարարը նշել է նաև, որ ծրագրի հանդեպ կա մեծ հետաքրքրություն ինչպես միջպետական բուհերի, այնպես էլ մասնավոր, հատկապես տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների կողմից:
Շնորհակալություն հայտնելով արդյունավետ քննարկման համար՝ նախարար Ժաննա Անդրեասյանը և ԲԿԳ կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը նշել են, որ նախարարին կից հասարակական խորհրդի անդամների առաջարկները և մտահոգությունները կքննարկվեն, և, ըստ անհրաժեշտության, հաշվի կառնվեն հետագա գործողությունների մշակման ընթացքում»,-ասված է հաղորդարության մեջ:
23:25 29.11.2024
Պոգբան գրավիչ առաջարկ է ստացել Անգլիայից22:50 29.11.2024
Յամալը շարք է վերադարձել21:12 29.11.2024
Իտալիայում համընդհանուր գործադուլ է անցկացվել20:48 29.11.2024
Պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ19:57 29.11.2024
Հայ պատանի շախմատիստների հաջողությունները Իտալիայում19:07 29.11.2024
Գվարդիոլան պարզաբանել է ինքնավնասման մասին հայտարարությունը18:14 29.11.2024
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին18:05 29.11.2024
ՄԱԿ-ը հայտնում է, որ Սիրիայում 3 օրում 27 խաղաղ բնակիչ է զոհվել17:30 29.11.2024
Շոլցը Զելենսկիին պատմել է Պուտինի հետ զրույցի մանրամասները17:13 29.11.2024
Լիոնել Մեսսին հնարավոր է երկարաձգի պայմանագիրը «Ինտեր Մայամիի» հետ16:38 29.11.2024
Սուրեն Պապիկյանն ընդունել է ՌԴ դեսպանին16:04 29.11.2024
Ֆրենկ Լեմպարդը գլխավորեց անգլիական ակումբ15:41 29.11.2024
Մեկնարկում է սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրության մրցույթը15:00 29.11.2024
SHANTNEWS00:00 30.11.2024
Չինացի միլիոնատերը պատմել է, թե ինչով է 6,2 միլիոն դոլարով գնված բանանը տարբերվում մյուսներիցTRON բլոկչեյն պլատֆորմի ստեղծող Ջասթին Սունը կերել է 6,2 մլն դոլարով գնած բանանը, որը ամրացված է եղել պատին: Հատուկ կազմակերպված ասուլիսի ժամանակ երևում է, թե ինչպես է 34-ամյա Ջասթին Սունը պատից պոկում ժապավենով ամրացված բանանը, մաքրում այն և ուտում։ Լրագրողների այն հարցին, թե ի՞նչ համ ունի միրգը, ձեռնարկատերը պատասխանել է, որ այն շատ ավելի համեղ […] ...
23:55 29.11.2024
Ո՞վ է ՉԼ 5-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստըԼևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։ 21-ամյա ֆուտբոլիստն ավստրիական «ՌԲ Զալցբուրգի» դեմ խաղում (5-0) դարձել է երկու գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ։ ...
23:50 29.11.2024
Չադը խզել է Ֆրանսիայի հետ պաշտպանական համագործակցության համաձայնագիրըՉադի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Ֆրանսիայի հետ պաշտպանական համագործակցության պայմանագրի դադարեցման մասին, հայտնում է Associated Press-ը։ Չադի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբդերաման Կուլամալլայի խոսքով՝ համաձայնագրի խզման որոշումը երկրին թույլ կտա վերանայել ռազմավարական համագործակցությունը՝ հիմնված ազգային շահերի վրա։ Հայտարարության մեջ չի նշվում, թե երբ պետք է լքեն երկիրը Չադում տեղակայված մոտ 1000 ֆրանսիացի զինվորականները: Փարիզը դեռ […] ...
23:45 29.11.2024
ԱՄՆ-ն ավիակիր է ուղարկել Հարավչինական ծով՝ տարածաշրջանում Չինաստանի հետ լարվածության ֆոնինԱՄՆ ռազմածովային ուժերի հարվածային խումբը՝ միջուկային էներգիայով աշխատող USS Abraham Lincoln ավիակիրի գլխավորությամբ, մտել է Հարավչինական ծով։ Այս մասին հայտնում է ԱՄՆ ռազմածովային ինստիտուտի տեղեկատվական ծառայությունը։ Վաշինգտոնի խոսքով՝ ամերիկյան ռազմանավերի այցելությունները Հարավչինական ծով ուղղված են միջազգային իրավունքի և տարածաշրջանում նավագնացության ազատության ապահովմանը։ «Մենք շատ անհանգստացած ենք Հարավ-չինական ծովում չինական վտանգավոր և անօրինական գործունեության աճով, որը […] ...
23:40 29.11.2024
Աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկի դոպինգ թեստ արդյունքը դրական է եղելԱշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկի դոպինգ թեստ արդյունքը դրական է եղել, հայտնում է Թենիսի էթիկայի միջազգային գործակալության (ITIA) պաշտոնական կայքը։ Ըստ աղբյուրի` լեհ թենիսիստուհին թեստը հանձնել է 2024 թ. օգոստոսի 12-ին։ Նրա օրգանիզմում հայտնաբերվել է տրիմետազիդին։ Անկախ հետաքննությունը պարզել է, որ Շվյոնտեկի օրգանիզմում տրիմետազիդինի առկայությունը պայմանավորված է մելատոնինով, որը նա ընդունել է քնի հետ կապված […] ...
23:35 29.11.2024
Իսրայելը 14 ամսում ոչնչացրել է «Հըզբոլլահի» մոտ 3 հազար մարտիկ«Հըզբոլլահի» հետ 14 ամիս շարունակվող ռազմական գործողությունների ընթացքում իսրայելական զինվորականները հարձակվել են այս շարժման ավելի քան 12,5 հազար օբյեկտների վրա, ուրբաթ հաղորդում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության բանակի վիճակագրությունը։ Մասնավորապես, հարձակման են ենթարկվել 1,6 հազար հրամանատարական կետ և հազար զենքի պահեստ։ Զինվորականները նաև 100-ից ավելի հատուկ գործողություններ են իրականացրել։ Պաշտպանության բանակում «Հեզբոլլահի» […] ...