Հիշեցում․ հեղեղումների ժամանակ վարքագծի կանոններ․ ՆԳՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2024
  • $
    388.16
  • RUBLE
    4.57
  • 415.72
WEATHER
+29.09 oC

Հիշեցում․ հեղեղումների ժամանակ վարքագծի կանոններ․ ՆԳՆ

16:15 26.06.2024

ՀՀ ՆԳՆ-ն հիշեցնում է հեղեղումների ժամանակ վարքագծի կանոնները․

«Ի՞նչ անել մինչև հեղեղումները
– Հետևեք ջրաօդերևութաբանական ազդարարման նշաններին:
– Պահեստավորեք խմելու ջրի և սննդի պաշար (մի քանի օրվա համար):
– Անհրաժեշտության դեպքում կահույքը բարձրացրեք ջրի սպասվելիք մակարդակից բարձր:
– Թունավոր և վտանգավոր նյութերը տեղափոխեք ավելի ապահով տեղ:
– Հեղեղումների սպառնալիքի դեպքում անջատեք գազը, էլեկտրականությունը:
– Հետևեք տարհանման վերաբերյալ տեղեկատվությանը և կառավարման մարմինների ցուցումներին:
– Իմացեք ձեր բնակավայրի ռելիեֆը և հեղեղումների սպառնալիքի դեպքում այնտեղից անվտանգ հեռանալու ճանապարհները:
– Եթե չեք հասցրել բնակավայրից հեռանալ, ապա տրանսպորտով կամ ոտքով բարձրացեք ձեր բնակավայրին մոտ գտնվող բարձրադիր վայրերը (բլուր, լեռ և այլն):
– Պատրաստի ունեցեք լուսային ազդանշանային սարքեր:
– Ամրացրեք այն ամենը, ինչ կարող է լողալ ջրի մեջ (կահույք և այլն):
Հեղեղումների ընթացքում
Եթե մարդիկ նկատում են, որ գետը վարարում է, և եթե տանն են, ապա շենքի նկուղային և առաջին հարկերից պետք է բարձրանան վերևի հարկեր։ Երկրորդածին երևույթներից խուսափելու նպատակով անջատում են գազ, ջուր, հոսանք և պետք է օգտագործեն միայն համապատասխան ծառայությունների ցուցումներից հետո: Փորձել կապ հաստատել ՆԳՆ փրկարար ծառայության հետ՝ զանգահարելով 911 հեռախոսահամարով: Փրկարարների ժամանելուն պես, քաղաքացիները պարտավոր են անվերապահորեն կատարել փրկարարների կողմից ներկայացված պահանջները, իրենց իսկ անվտանգության ապահովման համար:
Եթե մարդը գտնվում է դրսում, ապա պետք է բարձրանա ցանկացած բարձրության վրա՝ ավտոմեքենայի տանիք, ցածր կառույցների տանիք և ինչ-որ ձևով հայտնի իր գտնվելու վայրի մասին՝ դա կլինի բղավոցով, ծուխ առաջացնելով կամ կրակ վառելով, ինչպես նաև զանգելով 911 հեռախոսահամարով՝ տեղեկություն հայտնելով իր գտնվելու վայրի մասին: Եվ պետք է իմանա, որ իրեն անպայման փնտրում են։
Վարար գետը ոչ մի դեպքում չպետք է մտնել, քանի որ ջրի հոսանքի դեմ հնարավոր չէ դիմակայել:
Հեղեղումներից հետո
Ոչ մի դեպքում ջրի մեջ հայտնված սննդամթերքը չի կարելի օգտագործել. այն այլևս պիտանի չէ։ Չի կարելի օգտագործել, որովհետև վարարած ջուրն իր հետ բերում է տարբեր վնասակար նյութեր։
Ջրի մեջ հայտնված կենցաղային իրերը, սպասքը, հագուստը անպայման պետք է ախտահանել և նոր միայն օգտագործել։
Ծորակի խմելու ջուրն օգտագործել միայն համապատասխան ծառայությունների ցուցումներից հետո. խորհուրդ է տրվում մի որոշ ժամանակ եռացնել, նոր օգտագործել։
Հեղեղումներից հետո, եթե մարդիկ վերադառնում են իրենց տները, ապա պետք է տունը զննեն, որովհետև ջուրն իր հետ կարող է բերել վտանգավոր կենդանիներ՝ կարիճներ, օձեր»,-ասված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը

16:24 29.06.2024

Մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը

Այսօր 89 տարեկանում մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը։ Այս մասին հայտնում են Եղիշե Չարենցի տուն-թանգարանից: «Եղիշե Չարենցի տուն-թանգարանի անձնակազմը իր ցավակցությունն է հայտնում Չարենց ընտանիքին, մտերիմներին, չարենցասեր հանրույթին մեծ կորստի համար»,-ասվում է հաղորդագրությունում: ...

Ճապոնիայի գլխավոր դատախազի պաշտոնն առաջին անգամ կին կզբաղեցնի

16:10 29.06.2024

Ճապոնիայի գլխավոր դատախազի պաշտոնն առաջին անգամ կին կզբաղեցնի

Առաջին անգամ Ճապոնիայի գլխավոր դատախազի պաշտոնը կզբաղեցնի կին, որոշումը կայացվել է ուրբաթ օրը կառավարության նիստում։ Գլխավոր դատախազի պաշտոնը կզբաղեցնի 61-ամյա Նաոմի Ունեմոտոն։ Այժմ նա ղեկավարում է Տոկիոյի գլխավոր դատախազությունը՝ վերահսկելով 10 պրեֆեկտուրայի շրջանային դատախազությունները: Նա  առաջին կինն է, ով կզբաղեցնի երկրի գլխավոր դատախազի պաշտոնը։ Ճապոնիայում ղեկավար պաշտոններում կանանց քիչ ներկայացվածության խնդիրը լայնորեն հրապարակվում է, ուստի […] ...

Էկոնոմիկայի նախարարի մոտ տեղի է ունեցել գործարարների և քաղաքացիների ընդունելություն

15:54 29.06.2024

Էկոնոմիկայի նախարարի մոտ տեղի է ունեցել գործարարների և քաղաքացիների ընդունելություն

Հունիսի 29-ին Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մոտ տեղի է ունեցել գործարարների և քաղաքացիների ընդունելություն: Քաղաքացիների կողմից բարձրաձայնված հարցերը վերաբերում էին գյուղատնտեսության, արդյունաբերության, զբոսաշրջության, ՓՄՁ ոլորտի զարգացմանը և այլ թեմաների։ Նախարարը ծանոթացել է քաղաքացիների խնդիրներին, լսել նրանց առաջարկները և համապատասխան ստորաբաժանումներին տվել հանձնարարականներ՝ նախարարության իրավասության շրջանակներում գտնվող հարցերին հնարավոր լուծումներ տալու վերաբերյալ։ ...

Լավրովն ու Ալի Բաղերի Քանին հեռախոսազրույց են ունեցել

15:42 29.06.2024

Լավրովն ու Ալի Բաղերի Քանին հեռախոսազրույց են ունեցել

Իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանիի հեռախոսազրույցը: Այս մասին հայտնում են Ռուսաստանի ԱԳՆ-ից: Անդրադարձ է եղել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին: «Կողմերը լուրջ մտահոգություն են հայտնել տարածաշրջանում վտանգավոր էսկալացիայի առնչությամբ, ընդգծել են միջազգային դերակատարների աջակցությամբ առկա խնդիրները քաղաքական և դիվանագիտական միջոցներով լուծելու […] ...

Նունյեսը կրկնել է մոտ 100 տարվա վաղեմության ռեկորդը

15:30 29.06.2024

Նունյեսը կրկնել է մոտ 100 տարվա վաղեմության ռեկորդը

Հունիսի 28-ին Ուրուգվայի հավաքականը 2024 թվականի Ամերիկայի գավաթի խմբային փուլի 2-րդ խաղում հաղթեց Բոլիվիայի հավաքականին 5-0 հաշվով։ Հարձակվող Դարվին Նունյեսը հանդիպման ընթացքում գոլ խփեց և իր գոլերի շարքը հասցրեց 7 խաղի։ Այսպիսով, 25-ամյա ֆուտբոլիստը կրկնել է Ուրուգվայի հավաքականի լեգենդար հարձակվող Հեկտոր Սկարոնեի ռեկորդը, ով նույնպես գոլի հեղինակ է դարձել 7 խաղում անընդմեջ (1927 թվականի ամառվանից […] ...

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբայի հետ

15:14 29.06.2024

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբայի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբայի հետ: Հանդիպումը կայացել է Դուբրովնիկի ֆորումի շրջանակներում: Զրուցակիցները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության հարցեր: Այս համատեքստում կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները և տարբեր ձևաչափերում պարբերական շփումները: Մտքեր են փոխանակվել Եվրոպական միության հետ փոխգործակցության հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաների: ՀՀ […] ...

BACK_TO_TOP