Շրջադարձ դեպի աշխարհ․ ԱԽ քարտուղարը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2024
  • $
    388.16
  • RUBLE
    4.57
  • 415.72
WEATHER
+29.09 oC

Շրջադարձ դեպի աշխարհ․ ԱԽ քարտուղարը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման մասին

15:41 26.06.2024

Հայաստանն ընդլայնում է իր հարաբերությունները ոչ միայն ԱՄՆ-ի և Եվրամիության, այլև աշխարհի տարբեր երկրների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Կառուցելով ապագան» խորագրով «ԱՊՐԻ ֆորում 2024»-ի ընթացքում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Այո, մենք ընդլայնում ենք մեր հարաբերությունները Արևմուտքի հետ։ Մենք ընդլայնում ենք մեր հարաբերությունները ԵՄ-ի, ԱՄՆ-ի հետ, բայց մենք նաև ընդլայնում ենք մեր հարաբերությունները Հնդկաստանի հետ առաջին հերթին անվտանգության ոլորտում։ Մենք ընդլայնում ենք մեր տնտեսական հարաբերությունները Արաբական Միացյալ Էմիրությունների և Մերձավոր Արևելքի բազմաթիվ այլ երկրների հետ: Այնպես որ, մեզ համար առանցքային է համագործակցությունը տարբեր գործընկերների հետ։ Եվ համագործակցության մեծ հետաքրքրություն ենք տեսնում ոչ միայն Արևմուտքում, այլև աշխարհի տարբեր մասերում։ Եվ դա շատ կարևոր է»,-ընդգծել է Արմեն Գրիգորյանը։

Հարցին, թե ինչ է ուզում Հայաստանը ԱՄՆ-ից ու ԵՄ-ից, մասնավորապես՝ որպես գործընկեր, ԱԽ քարտուղարը պատասխանել է, որ Հայաստանն ԱՄՆ-ից և ԵՄ-ից գործընկերություն է ուզում։

«Մեր նպատակն է ունենալ ավելի կայուն տարածաշրջան, ունենալ ավելի ուժեղ Հայաստան, ունենալ բարգավաճ Հայաստան, պաշտպանել Հայաստանի տարածքի ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, պաշտպանել մեր ժողովրդավարությունը: Սրանք են մեր արտաքին քաղաքականության և անվտանգության դիվերսիֆիկացման նպատակները։ Եվ ես կասեի՝ մենք շրջադարձ ենք անում դեպի աշխարհ»,-եզրափակել է Գրիգորյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբայի հետ

15:14 29.06.2024

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբայի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբայի հետ: Հանդիպումը կայացել է Դուբրովնիկի ֆորումի շրջանակներում: Զրուցակիցները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության հարցեր: Այս համատեքստում կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները և տարբեր ձևաչափերում պարբերական շփումները: Մտքեր են փոխանակվել Եվրոպական միության հետ փոխգործակցության հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաների: ՀՀ […] ...

SHANTNEWS

15:00 29.06.2024

SHANTNEWS

ԵՄ-ն Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է ընդունել

14:53 29.06.2024

ԵՄ-ն Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է ընդունել

Եվրամիության խորհուրդը հունիսի 29-ին Բելառուսի տնտեսության դեմ պատժամիջոցներ է ընդունել, որոնք կոչված են արտացոլելու Ռուսաստանի դեմ որոշ սահմանափակող միջոցներ և դրանով իսկ լուծել պատժամիջոցները շրջանցելու խնդիրը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է խորհրդի մամուլի ծառայությունը։ Իր այս որոշմամբ ԵՄ խորհուրդը երկարացնում է երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների և առաջադեմ տեխնոլոգիաների արտահանման արգելքը, ինչպես նաև լրացուցիչ […] ...

«Լաբորատորիաները չպետք է պահենք դատարկ՝ առանց երեխաների և նախագծերի». Ժաննա Անդրեասյան

14:41 29.06.2024

«Լաբորատորիաները չպետք է պահենք դատարկ՝ առանց երեխաների և նախագծերի». Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Վաղարշապատի թիվ 3 և թիվ 4 հիմնական դպրոցներ, որտեղ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի հետ համատեղ մեկնարկել է ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների 5-օրյա վերապատրաստման դասընթացը՝ լաբորատոր սարքավորումների գործարկման և բնագիտական լաբորատորիաների ուղղությամբ ուսուցիչների կարողությունների զարգացման նպատակով: Ծրագրի շրջանակում իրականացվելու է «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և […] ...

Հայկական մուֆլոնները՝ Զանգեզուրի լեռներում

14:25 29.06.2024

Հայկական մուֆլոնները՝ Զանգեզուրի լեռներում

ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Զանգեզուր» արգելավայրի տարածքում հունիսի 25-ին իրականացված խոշոր կաթնասունների հերթական քանակային մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են Հայկական մուֆլոններ: Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից: Հայկական մուֆլոնը (լատ.՝ Ovis orientalis gmelini) գրանցված է Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Vulnerable A2cde» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի […] ...

Վարանը ժամանել է Իտալիա՝ Ա Սերիայի ակումբի հետ բանակցելու համար

14:10 29.06.2024

Վարանը ժամանել է Իտալիա՝ Ա Սերիայի ակումբի հետ բանակցելու համար

Ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանը ժամանել է Իտալիա՝ «Կոմոյի» հետ անձնական պայմանագիրը քննարկելու համար։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ 31-ամյա պաշտպանը հեռացել է «Մանչեսթեր Յունայթեդից» 2023/24 մրցաշրջանի վերջում։ Նա ներկայումս ազատ գործակալի կարգավիճակում է։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիացու հետ պայմանագիր են ցանկանում կնքել «Ինտեր Մայամին», «Ատլետիկո Մադրիդը» և այլ ակումբներ: ...

BACK_TO_TOP