Վրաստանի համար Եվրո-2024-ին մասնակցելն արդեն մեծ նվաճում է. Վիլի Սանյոլ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2024
  • $
    388.16
  • RUBLE
    4.57
  • 415.72
WEATHER
+29.09 oC

Վրաստանի համար Եվրո-2024-ին մասնակցելն արդեն մեծ նվաճում է. Վիլի Սանյոլ

16:25 26.06.2024

Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը մեկնաբանել է իր ղեկավարած թիմի մասնակցությունը Եվրո-2024-ին։

Խմբային փուլի երրորդ տուրի խաղում վրացիները կմրցեն Պորտուգալիայի հետ, որն արդեն ապահովել է տեղը 1/8 եզրափակչում։

«Վրաստանի համար Եվրո-2024-ին մասնակցելն արդեն մեծ նվաճում է։ Եթե մրցաշարից առաջ որևէ մեկն ասեր, որ վերջին տուրից առաջ դեռ կպահպանենք փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունը, ես մեծ ուրախությամբ կհամաձայնեի այդպիսի դասավորությանը։ Բայց հիմա ձգտելու ենք ավելիին։

Պորտուգալիան ունի ֆանտաստիկ հավաքական, բայց, քանի դեռ ունենք խմբից դուրս գալու չնչին հնարավորություն, ես և մեր բոլոր խաղացողները կերազենք այդ մասին մինչև վերջ»,- Սանյոլի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը։

F խմբում Վրաստանի հավաքականը 1:3 հաշվով պարտվել է Թուրքիայի թիմին, 1:1 հաշվով է ավարտել հանդիպումը Չեխիայի հետ և 1 միավորով վերջին տեղում է։ 1 միավոր ունի նաեւ երրորդ տեղում գտնվող Չեխիան։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էկոնոմիկայի նախարարի մոտ տեղի է ունեցել գործարարների և քաղաքացիների ընդունելություն

15:54 29.06.2024

Էկոնոմիկայի նախարարի մոտ տեղի է ունեցել գործարարների և քաղաքացիների ընդունելություն

Հունիսի 29-ին Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մոտ տեղի է ունեցել գործարարների և քաղաքացիների ընդունելություն: Քաղաքացիների կողմից բարձրաձայնված հարցերը վերաբերում էին գյուղատնտեսության, արդյունաբերության, զբոսաշրջության, ՓՄՁ ոլորտի զարգացմանը և այլ թեմաների։ Նախարարը ծանոթացել է քաղաքացիների խնդիրներին, լսել նրանց առաջարկները և համապատասխան ստորաբաժանումներին տվել հանձնարարականներ՝ նախարարության իրավասության շրջանակներում գտնվող հարցերին հնարավոր լուծումներ տալու վերաբերյալ։ ...

Լավրովն ու Ալի Բաղերի Քանին հեռախոսազրույց են ունեցել

15:42 29.06.2024

Լավրովն ու Ալի Բաղերի Քանին հեռախոսազրույց են ունեցել

Իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանիի հեռախոսազրույցը: Այս մասին հայտնում են Ռուսաստանի ԱԳՆ-ից: Անդրադարձ է եղել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին: «Կողմերը լուրջ մտահոգություն են հայտնել տարածաշրջանում վտանգավոր էսկալացիայի առնչությամբ, ընդգծել են միջազգային դերակատարների աջակցությամբ առկա խնդիրները քաղաքական և դիվանագիտական միջոցներով լուծելու […] ...

Նունյեսը կրկնել է մոտ 100 տարվա վաղեմության ռեկորդը

15:30 29.06.2024

Նունյեսը կրկնել է մոտ 100 տարվա վաղեմության ռեկորդը

Հունիսի 28-ին Ուրուգվայի հավաքականը 2024 թվականի Ամերիկայի գավաթի խմբային փուլի 2-րդ խաղում հաղթեց Բոլիվիայի հավաքականին 5-0 հաշվով։ Հարձակվող Դարվին Նունյեսը հանդիպման ընթացքում գոլ խփեց և իր գոլերի շարքը հասցրեց 7 խաղի։ Այսպիսով, 25-ամյա ֆուտբոլիստը կրկնել է Ուրուգվայի հավաքականի լեգենդար հարձակվող Հեկտոր Սկարոնեի ռեկորդը, ով նույնպես գոլի հեղինակ է դարձել 7 խաղում անընդմեջ (1927 թվականի ամառվանից […] ...

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբայի հետ

15:14 29.06.2024

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբայի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբայի հետ: Հանդիպումը կայացել է Դուբրովնիկի ֆորումի շրջանակներում: Զրուցակիցները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության հարցեր: Այս համատեքստում կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները և տարբեր ձևաչափերում պարբերական շփումները: Մտքեր են փոխանակվել Եվրոպական միության հետ փոխգործակցության հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաների: ՀՀ […] ...

SHANTNEWS

15:00 29.06.2024

SHANTNEWS

ԵՄ-ն Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է ընդունել

14:53 29.06.2024

ԵՄ-ն Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է ընդունել

Եվրամիության խորհուրդը հունիսի 29-ին Բելառուսի տնտեսության դեմ պատժամիջոցներ է ընդունել, որոնք կոչված են արտացոլելու Ռուսաստանի դեմ որոշ սահմանափակող միջոցներ և դրանով իսկ լուծել պատժամիջոցները շրջանցելու խնդիրը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է խորհրդի մամուլի ծառայությունը։ Իր այս որոշմամբ ԵՄ խորհուրդը երկարացնում է երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների և առաջադեմ տեխնոլոգիաների արտահանման արգելքը, ինչպես նաև լրացուցիչ […] ...

BACK_TO_TOP