Արգենտինան քառորդ եզրափակչում է. Կոպա Ամերիկա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2024
  • $
    388.16
  • RUBLE
    4.57
  • 415.72
WEATHER
+29.09 oC

Արգենտինան քառորդ եզրափակչում է. Կոպա Ամերիկա

23:05 26.06.2024

ԱՄՆ-ում շարունակվող ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրում գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել:

Չիլիի հավաքականի հետ հանդիպման միակ գոլը խփել է Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը 88-րդ րոպեին:

Այս հաղթանակից հետո աշխարհի գործող չեմպիոնը ժամկետից շուտ ապահովել է քառորդ եզրափակչի ուղեգիրը:

A խմբի մյուս խաղում կանադացիները նվազագույն հաշվով հաղթել են Պերուի հավաքականին։ Վերջին տուրից առաջ Արգենտինան ունի 6 միավոր, Կանադան՝ 3, Չիլին ու Պերուն՝ մեկական։ Երրորդ տուրում կկայանան Արգենտինա – Պերու, Չիլի – Կանադա հանդիպումները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատ Միրզոյանը Բոռելի հետ հանդիպմանը ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը

17:32 29.06.2024

Արարատ Միրզոյանը Բոռելի հետ հանդիպմանը ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը

Հունիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելի հետ: Հանդիպումը կայացել է Դուբրովնիկի ֆորումի շրջանականերում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր, հարաբերությունների էական խորացմանը միտված քայլերն ու դրական հեռանկարները: Այս համատեքստում ընդգծվել է առկա մեխանիզմների արդյունավետ կիրառման միջոցով […] ...

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

17:15 29.06.2024

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի` Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար։ Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։ Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է։ Որոշ տեղամասերում, սակայն, երթևեկությունը միակողմանի […] ...

Եվրամիությունը 1 միլիարդ եվրո է հատկացրել Եգիպտոսին տնտեսական բարեփոխումներին աջակցելու համար

17:08 29.06.2024

Եվրամիությունը 1 միլիարդ եվրո է հատկացրել Եգիպտոսին տնտեսական բարեփոխումներին աջակցելու համար

Բրյուսելը 1 միլիարդ եվրո է հատկացրել Կահիրեին՝ երկրի տնտեսական բարեփոխումներին աջակցելու համար։ Կահիրեում Եգիպտոս-ԵՄ ներդրումային համաժողովի բացման արարողության ժամանակ համապատասխան հայտարարություն է արել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ «Մարտին մենք Եգիպտոսի հետ 7,4 միլիարդ եվրոյի չափով օգնության պայմանագիր ենք ստորագրել, իսկ այսօր խոստացված գումարի առաջին միլիարդը հատկացնում ենք Կահիրեին՝ երկրում […] ...

Իվան Իգնատևը՝ «Ուրարտու»-ի ֆուտբոլիստ

17:00 29.06.2024

Իվան Իգնատևը՝ «Ուրարտու»-ի ֆուտբոլիստ

Ռուս հարձակվող Իվան Իգնատևը տեղափոխվել է Երևանի «Ուրարտու», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ 2024 թվականի հունվարին 25-ամյա Իգնատևն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել էր սերբական «Ժելեզնիչար»։ Նա 7 հանդիպում է անցկացրել բելգրադյան ակումբի կազմում և մեկ գոլային փոխանցում կատարել։ Transfermarkt-ի տվյալներով՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 600 հազար եվրո։ Իգնատևն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել […] ...

Արտակարգ դեպք՝ Մասիս քաղաքում. փրկարարները քնեցնելու միջոցով վնասազերծել են քաղաքացուն կծած շանը

16:49 29.06.2024

Արտակարգ դեպք՝ Մասիս քաղաքում. փրկարարները քնեցնելու միջոցով վնասազերծել են քաղաքացուն կծած շանը

Այսօր՝ հունիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի 7-րդ թաղամասի 6-րդ փողոցի տներից մեկի դիմաց կատաղած շունը հարձակվել է բնակիչների վրա, կծել տան անդամներից մեկին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել է Մասիսի […] ...

Թուրքիայի ընդդիմության առաջնորդը ցանկանում է հանդիպել Ասադի հետ

16:39 29.06.2024

Թուրքիայի ընդդիմության առաջնորդը ցանկանում է հանդիպել Ասադի հետ

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը հայտարարել է, որ ակնկալում է մեկուկես ամսից Սիրիայում հանդիպել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ։ «Մենք Ասադի հետ կուլիսային դիվանագիտության կողմնակիցն ենք, արդյունքները բավականին դրական են: Հաջորդ ամսվա կամ մեկուկես ամսվա ընթացքում, եթե հնարավոր է, չեմ կարող երաշխիքներ տալ, ես հանդիպում կանցկացնեմ Ասադի հետ: Միգուցե մինչ այդ ես նույնիսկ […] ...

BACK_TO_TOP