Էլինա Ավանեսյանն անավարտ է թողել մրցախաղը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2024
  • $
    388.16
  • RUBLE
    4.57
  • 415.72
WEATHER
+30.09 oC

Էլինա Ավանեսյանն անավարտ է թողել մրցախաղը

17:54 26.06.2024

Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը (81-րդ ռակետ) դուրս է մնացել Իթսբուրնի WTA-250 շարքի մրցաշարից։

Առաջին փուլում 21-ամյա Ավանեսյանը չի կարողացել ավարտել Կարոլինա Մուխովայի (Չեխիա, 35-րդ ռակետ) դեմ մրցախաղը։ Առաջին սեթում 1-3 հաշվի ժամանակ նա վնասվածք է ստացել և հրաժարվել է հետագա պայքարից։

Ավանեսյանը մրցաշարում պայքարը սկսել էր որակավորման փուլից և հաղթել էր նախ Կլարա Տաուսոնին (Դանիա, 67-րդ ռակետ), ապա` Պետրա Մարտիչին (Խորվաթիա, 74-րդ ռակետ)։

Հիշեցենենք, որ շուտով Էլինա Ավանեսյանը կփոխի մարզական քաղաքացիությունը և կներկայացնի Հայաստանի Հանրապետությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը

16:24 29.06.2024

Մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը

Այսօր 89 տարեկանում մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը։ Այս մասին հայտնում են Եղիշե Չարենցի տուն-թանգարանից: «Եղիշե Չարենցի տուն-թանգարանի անձնակազմը իր ցավակցությունն է հայտնում Չարենց ընտանիքին, մտերիմներին, չարենցասեր հանրույթին մեծ կորստի համար»,-ասվում է հաղորդագրությունում: ...

Ճապոնիայի գլխավոր դատախազի պաշտոնն առաջին անգամ կին կզբաղեցնի

16:10 29.06.2024

Ճապոնիայի գլխավոր դատախազի պաշտոնն առաջին անգամ կին կզբաղեցնի

Առաջին անգամ Ճապոնիայի գլխավոր դատախազի պաշտոնը կզբաղեցնի կին, որոշումը կայացվել է ուրբաթ օրը կառավարության նիստում։ Գլխավոր դատախազի պաշտոնը կզբաղեցնի 61-ամյա Նաոմի Ունեմոտոն։ Այժմ նա ղեկավարում է Տոկիոյի գլխավոր դատախազությունը՝ վերահսկելով 10 պրեֆեկտուրայի շրջանային դատախազությունները: Նա  առաջին կինն է, ով կզբաղեցնի երկրի գլխավոր դատախազի պաշտոնը։ Ճապոնիայում ղեկավար պաշտոններում կանանց քիչ ներկայացվածության խնդիրը լայնորեն հրապարակվում է, ուստի […] ...

Էկոնոմիկայի նախարարի մոտ տեղի է ունեցել գործարարների և քաղաքացիների ընդունելություն

15:54 29.06.2024

Էկոնոմիկայի նախարարի մոտ տեղի է ունեցել գործարարների և քաղաքացիների ընդունելություն

Հունիսի 29-ին Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մոտ տեղի է ունեցել գործարարների և քաղաքացիների ընդունելություն: Քաղաքացիների կողմից բարձրաձայնված հարցերը վերաբերում էին գյուղատնտեսության, արդյունաբերության, զբոսաշրջության, ՓՄՁ ոլորտի զարգացմանը և այլ թեմաների։ Նախարարը ծանոթացել է քաղաքացիների խնդիրներին, լսել նրանց առաջարկները և համապատասխան ստորաբաժանումներին տվել հանձնարարականներ՝ նախարարության իրավասության շրջանակներում գտնվող հարցերին հնարավոր լուծումներ տալու վերաբերյալ։ ...

Լավրովն ու Ալի Բաղերի Քանին հեռախոսազրույց են ունեցել

15:42 29.06.2024

Լավրովն ու Ալի Բաղերի Քանին հեռախոսազրույց են ունեցել

Իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանիի հեռախոսազրույցը: Այս մասին հայտնում են Ռուսաստանի ԱԳՆ-ից: Անդրադարձ է եղել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին: «Կողմերը լուրջ մտահոգություն են հայտնել տարածաշրջանում վտանգավոր էսկալացիայի առնչությամբ, ընդգծել են միջազգային դերակատարների աջակցությամբ առկա խնդիրները քաղաքական և դիվանագիտական միջոցներով լուծելու […] ...

Նունյեսը կրկնել է մոտ 100 տարվա վաղեմության ռեկորդը

15:30 29.06.2024

Նունյեսը կրկնել է մոտ 100 տարվա վաղեմության ռեկորդը

Հունիսի 28-ին Ուրուգվայի հավաքականը 2024 թվականի Ամերիկայի գավաթի խմբային փուլի 2-րդ խաղում հաղթեց Բոլիվիայի հավաքականին 5-0 հաշվով։ Հարձակվող Դարվին Նունյեսը հանդիպման ընթացքում գոլ խփեց և իր գոլերի շարքը հասցրեց 7 խաղի։ Այսպիսով, 25-ամյա ֆուտբոլիստը կրկնել է Ուրուգվայի հավաքականի լեգենդար հարձակվող Հեկտոր Սկարոնեի ռեկորդը, ով նույնպես գոլի հեղինակ է դարձել 7 խաղում անընդմեջ (1927 թվականի ամառվանից […] ...

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբայի հետ

15:14 29.06.2024

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբայի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբայի հետ: Հանդիպումը կայացել է Դուբրովնիկի ֆորումի շրջանակներում: Զրուցակիցները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության հարցեր: Այս համատեքստում կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները և տարբեր ձևաչափերում պարբերական շփումները: Մտքեր են փոխանակվել Եվրոպական միության հետ փոխգործակցության հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաների: ՀՀ […] ...

BACK_TO_TOP