Դեռ իմ հեռանալու ժամանակը չի եկել. Լևանդովսկի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2024
  • $
    388.16
  • RUBLE
    4.57
  • 415.72
WEATHER
+29.09 oC

Դեռ իմ հեռանալու ժամանակը չի եկել. Լևանդովսկի

15:55 26.06.2024

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է Լեհաստանի հավաքականում իր ապագայի մասին.

«Չգիտեմ` ինչ ապագա է սպասվում ինձ հավաքականում։ Շատ գործոններ կան։ Մեծ պատասխանատվություն է խաղալ այսքան տարի որոշակի մակարդակում, ունենալ սպասելիքներ, փորձել արդարացնել ոչ միայն իմ, այլև մի ամբողջ ազգի երազանքները։

Իհարկե, թիմում ինձ լավ եմ զգում։ Մթնոլորտը միշտ նպաստում է, որ հաճույքով խաղամ ազգային հավաքականում։ Ֆիզիկական տեսանկյունից նույնպես ոչինչ չի անհանգստացնում։

Դեռ իմ հեռանալու ժամանակը չի եկել։ Այդ որոշման վրա ոչ մեկը չի ազդել։ Որոշումներ կայացնում եմ միայն ես և ընտանիքս»,- մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

35-ամյա ֆուտբոլիստը Լեհաստանի հավաքականում հանդես է գալիս 2008 թ. սեպտեմբերից և 151 խաղում դարձել է 82 գոլի ու 33 գոլային փոխանցման հեղինակ։ Նա հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ճապոնիայի գլխավոր դատախազի պաշտոնն առաջին անգամ կին կզբաղեցնի

16:10 29.06.2024

Ճապոնիայի գլխավոր դատախազի պաշտոնն առաջին անգամ կին կզբաղեցնի

Առաջին անգամ Ճապոնիայի գլխավոր դատախազի պաշտոնը կզբաղեցնի կին, որոշումը կայացվել է ուրբաթ օրը կառավարության նիստում։ Գլխավոր դատախազի պաշտոնը կզբաղեցնի 61-ամյա Նաոմի Ունեմոտոն։ Այժմ նա ղեկավարում է Տոկիոյի գլխավոր դատախազությունը՝ վերահսկելով 10 պրեֆեկտուրայի շրջանային դատախազությունները: Նա  առաջին կինն է, ով կզբաղեցնի երկրի գլխավոր դատախազի պաշտոնը։ Ճապոնիայում ղեկավար պաշտոններում կանանց քիչ ներկայացվածության խնդիրը լայնորեն հրապարակվում է, ուստի […] ...

Էկոնոմիկայի նախարարի մոտ տեղի է ունեցել գործարարների և քաղաքացիների ընդունելություն

15:54 29.06.2024

Էկոնոմիկայի նախարարի մոտ տեղի է ունեցել գործարարների և քաղաքացիների ընդունելություն

Հունիսի 29-ին Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մոտ տեղի է ունեցել գործարարների և քաղաքացիների ընդունելություն: Քաղաքացիների կողմից բարձրաձայնված հարցերը վերաբերում էին գյուղատնտեսության, արդյունաբերության, զբոսաշրջության, ՓՄՁ ոլորտի զարգացմանը և այլ թեմաների։ Նախարարը ծանոթացել է քաղաքացիների խնդիրներին, լսել նրանց առաջարկները և համապատասխան ստորաբաժանումներին տվել հանձնարարականներ՝ նախարարության իրավասության շրջանակներում գտնվող հարցերին հնարավոր լուծումներ տալու վերաբերյալ։ ...

Լավրովն ու Ալի Բաղերի Քանին հեռախոսազրույց են ունեցել

15:42 29.06.2024

Լավրովն ու Ալի Բաղերի Քանին հեռախոսազրույց են ունեցել

Իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանիի հեռախոսազրույցը: Այս մասին հայտնում են Ռուսաստանի ԱԳՆ-ից: Անդրադարձ է եղել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին: «Կողմերը լուրջ մտահոգություն են հայտնել տարածաշրջանում վտանգավոր էսկալացիայի առնչությամբ, ընդգծել են միջազգային դերակատարների աջակցությամբ առկա խնդիրները քաղաքական և դիվանագիտական միջոցներով լուծելու […] ...

Նունյեսը կրկնել է մոտ 100 տարվա վաղեմության ռեկորդը

15:30 29.06.2024

Նունյեսը կրկնել է մոտ 100 տարվա վաղեմության ռեկորդը

Հունիսի 28-ին Ուրուգվայի հավաքականը 2024 թվականի Ամերիկայի գավաթի խմբային փուլի 2-րդ խաղում հաղթեց Բոլիվիայի հավաքականին 5-0 հաշվով։ Հարձակվող Դարվին Նունյեսը հանդիպման ընթացքում գոլ խփեց և իր գոլերի շարքը հասցրեց 7 խաղի։ Այսպիսով, 25-ամյա ֆուտբոլիստը կրկնել է Ուրուգվայի հավաքականի լեգենդար հարձակվող Հեկտոր Սկարոնեի ռեկորդը, ով նույնպես գոլի հեղինակ է դարձել 7 խաղում անընդմեջ (1927 թվականի ամառվանից […] ...

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբայի հետ

15:14 29.06.2024

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբայի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբայի հետ: Հանդիպումը կայացել է Դուբրովնիկի ֆորումի շրջանակներում: Զրուցակիցները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության հարցեր: Այս համատեքստում կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները և տարբեր ձևաչափերում պարբերական շփումները: Մտքեր են փոխանակվել Եվրոպական միության հետ փոխգործակցության հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաների: ՀՀ […] ...

SHANTNEWS

15:00 29.06.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP