Բոլոր արդարացի կամ անարդար մեղադրանքները կմոռացվեն, կգնան. «Առավոտ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+5.09 oC

Բոլոր արդարացի կամ անարդար մեղադրանքները կմոռացվեն, կգնան. «Առավոտ»

16:53 31.03.2018

«Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին անձամբ չեմ ճանաչում, բայց նրա ծառայությունը հայտնի է, և, հավանաբար, չեմ սխալվի, եթե ասեմ, որ նա իրավամբ մեր ամենահարգված հոգևորականներից մեկն է: Այս պահիս, սակայն, սրբազանը հրաժարվում է հարցազրույցներ տալ, դադարեցրել է իր մասնակցությունը հոգևոր թեմայով հաղորդմանը: Ըստ երևույթին, նեղված է լրատվամիջոցներից, ֆեյսբուքյան օգտատերերից: Նեղվածության պատճառն էլ, հավանաբար, այն է, որ ԶԼՄ-ներն, իր կարծիքով, սխալ են լուսաբանել զոհված զինվորին հուղարկավորելու խնդիրը, իսկ «ֆեյսբուքչիները» էլ խնդիրը մեկնաբանել էին իրենց հատուկ միակողմանիությամբ ու չարությամբ»,- գրում է Արամ Աբրահամյանը «Առավոտ» օրաթերթի խմբագրականում:

«Հիշեցնեմ՝ այս տարվա փետրվարի 22-ին Արցախում  հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհվել էր Ախուրյանի բնակիչ Գրիգոր Եղոյանը,և հարց էր առաջացել նրան եկեղեցական կարգով հուղարկավորելու վերաբերյալ, քանի որ, ըստ որոշ պնդումների, նա մկրտված չէր: Գործի էության մասին արդեն գրել եմ, հիմա գրեմ նեղվածության մասին: Երբեք ինձ իրավունք չեմ վերապահի խորհուրդներ տալ որևէ հոգեւորականի, առավել ևս` Միքայել սրբազանին: Պարզապես կիսվեմ իմ՝ «լրագրողական ծառայության» փորձով:

Հաճախ է պատահում, որ քաղաքական գործիչները հարցազրույցի կամ ասուլիսի ժամանակ առանց որևէ պատճառի «բշտում են» լրագրողներին՝ ինչ-որ բանում մեղադրելով նրանց: Առաջին մարդկային ռեակցիան շատ բնական է՝ թքել ու գնալ ու հետո մի երկու քաղցր խոսք գրել այդ անզուսպ գործչի հասցեին: Այդպես էլ վարվում էի 20-25 տարի առաջ: Բայց հիմա ես ինքս ինձ ասում եմ՝ «ստոպ», ինչո՞ւ եմ ես ընկել իմ վիրավորված զգացմունքների հետևից, իմ գործը տեղեկատվություն փոխանցելն է, իսկ այս գործչի ասածներն իմ աշխատանքի հումքն են:

Որքա՞ն է այդ հումքի տերն ինձ սիրում կամ ատում, բացարձակապես ոչ մի նշանակություն չունի: Ես, ի հեճուկս այս ամենի, իմ գործն եմ անում: Լրագրողը, այդպիսով, պետք է մի քանի անգամ ավելի ներողամիտ ու մեծահոգի լինի, քան քաղաքական գործիչը, որի գործն ընդդիմադիրներին «բշտելն է», իսկ այդ «խայթոցներից» երբեմն բաժին է հասնում լրագրողներին, երբ մարդը չափից դուրս ակտիվ է ձեռքերը թափահարում, ապա պատահական հարված կարող են ստանալ կողքին հայտնված մարդիկ:

Հոգևորականի առաքելությունը գուցե շատ ավելի բարձր է, քան լրագրողինը, և թերևս նմանություններն էլ այնքան շատ չեն. պարզապես ուզում էի պատմել, թե ինչպես եմ ես փորձում հաղթահարել իմ նեղվածությունները: Ուրիշ հարց, որ դա ոչ միշտ է ստացվում: Ասածս այն է, որ բոլոր խոսքերը՝ քնքուշ, թե վիրավորական, բոլոր արդարացի կամ անարդար մեղադրանքները կմոռացվեն, կգնան: Կյանքը չափից դուրս կարճ է նման մանր բաների վրա ծախսելու համար»,- գրել է Արամ Աբրահամյանը: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

00:00 19.04.2025

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 18.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

23:55 18.04.2025

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ապրիլի 17-ին հանդիպում է ունեցել Հարավային Սինայի նահանգապետ Խալեդ Մուբարաքի հետ։ Այս մասին հայտնել են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից։ Զրուցակիցները քննարկել են Հարավային Սինայի նահանգի հետ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները։ ՀՀ դեսպանը, ընդգծելով դեպի Եգիպտոս հայ զբոսաշրջիկների հոսքի շարունակական ավելացումը, կարևորել է այս ոլորտում […] ...

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

23:47 18.04.2025

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Բուլղարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Պլովդիվի քաղաքապետ Կոստադին Դիմիտրովի հետ: Այս մասին հայտնել են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը և Բուլղարիայում սփյուռքի գործերի հանձնակատար, Եվրոպայի հայերի միության նախագահ Արթուր Հովհաննիսյանը: Կոստադին Դիմիտրովը, ողջունելով հյուրերին, նշել է, որ շատ ուրախ է […] ...

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

23:46 18.04.2025

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

Ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Պարգև Կ․-ն Արգավանդ գյուղի Երկաթգծի 29 հասցեի դիմաց իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել է ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում […] ...

BACK_TO_TOP