Հայաստանում ստեղծվել է առաջին ռազմամարզական ճամբարը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 07 2024
  • $
    388.16
  • RUBLE
    4.45
  • 415.99
WEATHER
+18.09 oC

Հայաստանում ստեղծվել է առաջին ռազմամարզական ճամբարը

13:42 12.09.2018

Բարեկարգվելուց հետո Վայոց ձորի Արատես համայնքում բացված համանուն ճամբարային դպրոցում կբացվի նաև Հայաստանում առաջին ռազմամարզական ճամբարը: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը: Հենց այս կրթահամալիրն է Արատեսի ճամբարի նախաձեռնության հեղինակը:

«Մենք գնում ենք անընդհատ կառուցման ճանապարհով»,-խոսելով «Դպրոց բնության գրկում» նախագծի մասին՝ ասել է կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:

Դաշտային, ճամբարային դպրոցը Եղեգիսի կիրճում է: Նախկին ադրբեջանաբնակ այս գյուղում մնացած տները բավական լավ են պահպանված, վերականգնման ու հարդարման որոշ աշխատանքներից հետո լիովին պատրաստ կլինեն ընդունելու դաշտային ուսուցման սիրահարներին ու ճամբարականներին:

Առաջիկա ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին Արատեսն արդեն կհյուրընկալի կրթահամալիրի և Եղեգիսի կիրճի պատանիներին: 10-12-րդ դասարանցիները ռազմամարզական հավաք կունենան Արատեսում:

«Բնության գրկում, կյանքի իրական դժվարություններին դիմակայելու պայմաններում է հնարավոր անցկացնել իրական ռազմագիտության, հայրենաճանաչության դասերը: Այսինքն՝ 2018-2019 թվականներին Արատեսում կգործի Հայաստանում առաջին ռազմամարզական ճամբարը՝ իրական պայմաններում. դժվարություններ կհաղթահարեն, կսովորեն գործել իրական պայմաններում: Կաբինետային ռազմագիտությունը չի կարող արդյունավետ լինել, հաճախ ձևականացվում է: Ուսուցման այդ տարբերակը հազիվ թե հայրենիքի նկատմամբ այն հույզերն արթնացնի կամ պատանուն փոխանցի այն հմտությունները, որ նա 1-2 տարի հետո կարողանա իր քաղաքացիական պարտքը պատվով կատարել: Թող լինեն ինքնուրույն, ինքնուրույն տնօրինեն իրենց ունեցածը»,- ասել է կրթահամալիրի տնօրենը:

Այս տարի կրթահամալիրի սաներն ու Եղեգիսի կիրճի պատանիները սեպտեմբերի 21-ը դիմավորելու են Արատեսում՝ բարձունք հաղթահարելով: Սա կրթահամալիրի համար ավանդական դարձած արարողություն է, որն, ըստ տնօրենի, նաև խորհրդանշական է.

«Ամեն տարի այդ օրը մեր դրախտավայրին նայում ենք վերևից: Յուրաքանչյուրն ընտրում է իր բարձունքը և հաղթահարում այն: Շատ կարևոր է, որ պատանիները բարձունքից իջնեն, քայլեն, մաքրեն, նախապատրաստեն տարածքը աշնանային ծառատունկի համար ու տեղում բնակվելով՝ բարեկարգեն իրենց շուրջը: Մենք բարեկարգում, կառուցում ենք՝ ապրելով բնակչի իրավունքով, ով գիտի, թե իր տարածքին ինչ է հարկավոր»,- ասուլիսի ժամանակ նշել է Աշոտ Բլեյանը:

Բարեկարգման աշխատանքները «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն իրականացնում է իր հաշվին: Ճամբարային դպրոցը շահույթ չի հետապնդում, տները տրամադրվում են անվճար՝ ճամբարային ուսուցման կամ ընտանեկան հավաքների համար: Կան նաև դաշտային, վրանային ճամբարներ, որոնք, ըստ նախաձեռնության հեղինակների, մարդուն ավելի մոտ են դարձնում բնությանն ու իրական կյանքի դժվարություններին:

Սեպտեմբերի 15-ին Արատեսի կենտրոն կայցելեն ՀՀ պաշտպանության, կրթության, տարածքային կառավարման և բնապահպանության փոխնախարարները, ովքեր տեղում կտեսնեն, թե ինչ պայմաններ են ստեղծված ռազմամարզական բանակումի համար: Առաջիկա ուսումնական տարվա ընթացքում բոլոր դպրոցները հնարավորություն կունենան անցնելու այդ ճամբարով, որը դեռևս միակն է Հայաստանում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ադրբեջանի իշխանությունները սկսել են գիտակցել, որ ի վիճակի չեն պատշաճ ձևով կազմակերպել կլիմային նվիրված ՄԱԿ-ի կոնֆերանսը

23:10 02.07.2024

Ադրբեջանի իշխանությունները սկսել են գիտակցել, որ ի վիճակի չեն պատշաճ ձևով կազմակերպել կլիմային նվիրված ՄԱԿ-ի կոնֆերանսը

Ադրբեջանի իշխանությունները թույլ չեն տվել օտարերկրյա լրագրողներին լուսաբանել Բաքվում կայացած միջազգային ֆորումի աշխատանքը: Այն նվիրված էր էներգետիկ խնդիրներին ու անց էր կացվում Բաքվում նոյեմբերին գումարվելիք ՄԱԿ-ի կլիմայի կոնֆերանսի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում: Այդ կապակցությամբ բրիտանական Guardian-ը իր էջերում կրկին հարց է բարձրացրել՝ արդյո՞ք Ադրբեջանը այն երկիրն էր, ուր կարելի էր միջազգային այդպիսի մեծ միջոցառում անցկացնել: Ի՞նչ […] ...

Որո՞նք են պաշտպանության ոլորտում ՀՀ առաջնահերթությունները

22:30 02.07.2024

Որո՞նք են պաշտպանության ոլորտում ՀՀ առաջնահերթությունները

Ֆրանսիայի հետ ռազմական գործարքը բավականին մեծ ռեզոնանս առաջացրեց: Բայց բացի Ֆրանսիայից, ռազմական ու պաշտպանական ոլորտում Հայաստանը ձգտում է կապեր ստեղծել նաև այլ երկրների հետ: Դրանց էությունն ու ակնկալվող արդյունքները քննարկել ենք «Ապրի Արմենիա» հետազոտական ինստիտուտի ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանի հետ: Ամբողջական հարցազրույցը տեսանյութում: ...

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ

22:18 02.07.2024

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ

Հուլիսի 2-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կուսակցության Արաբկիր Տարածքային կազմակերպության նախագահի պաշտոնում հաստատվել է Էդգար Զաքարյանի թեկնածությունը։ Հաստատվել են կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած քաղաքացիների դիմումները։ Նշանակվել են Դավթաշեն և Ավան Տարածքային կազմակերպությունների խորհրդի և վերահսկողի ընտրության օրերը։ ...

SHANTNEWS

22:00 02.07.2024

SHANTNEWS

Բժիշկը շոգին ճիշտ սնվելու խորհուրդներ է տվել

21:57 02.07.2024

Բժիշկը շոգին ճիշտ սնվելու խորհուրդներ է տվել

Շոգ եղանակին պետք է ավելի շատ ջուր խմել և խուսափել տապակած մթերքներից, ասել է դիետոլոգ Նատալյա Լազուրենկոն։ Նա NEWS.ru-ի հետ զրույցում նշել է շոգին ճիշտ սնվելու միջոց։ Դիետոլոգի խոսքով՝ անոմալ շոգի ժամանակ ցերեկային ու երեկոյան կերակուրներից կարելի է հեռացնել հացահատիկները, սոուսները, սակայն բանջարեղենը պետք է պահպանել սննդակարգում։ Մասնագետը խորհուրդ է տվել նաեւ նախապատվությունը տալ պարզ […] ...

Հուլիսի 3-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:45 02.07.2024

Հուլիսի 3-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Շևչենկոյի փ․ 10 շենք, Շևչենկոյի փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մայիսի 9-ի փողոց 51ա շենք, Չեխովի փ․ 10 շենք, Նազարբեկյան թաղ․ 16Ա, 22, 25, 26 շենքեր, Շահումյան 4-րդ փողոց, Սեբաստիայի […] ...

BACK_TO_TOP