12:51 12.09.2018
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսմանն ու հրապարակմանը, նշեց.
«Հեռախոսով չի կարելի լուծել որևէ բնակչի, նրա հետագա կենսագործման հարցերը, դա լուրջ խնդիր է, այն իրավական դաշտում լուծում են հիմնականում դատարանները»:
Հարցին` ի՞նչ տպավորություն թողեց իր վրա այդ հեռախոսազրույցը, Սահակյանը պատասխանեց.
«Շատ վատ տպավորություն թողեց, որ դատավորը մի քիչ վախեցած է, որ կարելի է ինչ-որ գործեր նորից ներկայացնել հասարակությանը, ինչ-որ մեկին նորից ձերբակալել: Սրանք վատ խոսակցություններ են, նման խոսակցություններ պետական կառույցներում պիտի տեղի չունենային, բայց երբ այն բացահայտվեց հանրության առջև, այստեղ պետությունը լուրջ աշխատանք ունի կատարելու»:
ՀՀԿ-ական պատգամավորը հերքեց վարչապետ Փաշինյանի բարձրաձայնած տեսակետը, թե մեր երկրում կան հարուստ մարդիկ, ովքեր ունեն գաղտնալսող տեխնիկա:
«Թող որևէ հարուստ մարդ գտնեն, որ նման տեխնիկա ունի, որ կկարողանա հեռախոսակապերի մասին լսի: Նման խնդիր չկա Հայաստանում: Յուրաքանչյուր հայ քաղաքացի մտածում է, որ իր խոսակցությունը հեռախոսով մշտապես լսում են, որը շատ ծանր դիպված է մեր պետության համար»,- ասաց նա:
Սահակյանը նաև բացառեց վարկածը, թե հեռախոսազրույցի գաղտնալսման ու տարածման մեջ կարող է որևէ այլ երկրի մասնակցություն լինել:
«Դա ինչ է, որ այլ երկրի գաղափարախոսները մոտենան դրան: Դա այն խնդիրը չէ, մանավանդ առանց այդ ձայնագրության էլ բոլորս թերթերով կարդում ենք այդ հարաբերությունները, ինչ նշված է այդտեղ»,- նշեց պատգամավորը:
Նա նաև ընդգծեց` Հայաստանի անկախ պետականության ամբողջ ընթացքում նման իրավիճակ չի եղել:
14:02 28.04.2025
Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոց, Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կիրականացվիՄայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մայիսի 1-ից կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ Մաշտոցի պողոտա-Պուշկին փողոց խաչմերուկից եկող ուղղությամբ նախկին թույլատրված «ուղիղ և ձախ» երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն ուղիղ» ուղղությունով: Փոփոխությունն իրականացվելու է Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոց և Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկներում: ...
13:32 28.04.2025
Բրիտանական զորքերը չեն մասնակցի մարտական գործողություններին, եթե տեղակայվեն ՈւկրաինայումՄեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին հայտարարել է, որ Ուկրաինայում ցանկացած բրիտանական ռազմական կոնտինգենտի նպատակը կլինի ուկրաինական բանակին ուսուցում տրամադրելը, այլ ոչ թե մասնակցելը մարտերին: «Մենք ակնկալում ենք, որ այդ նպատակները ուղղված կլինեն ուկրաինական ժամանակակից և մարտունակ զինված ուժերի վերականգնմանը, այլ ոչ թե մարտական գործողություններ իրականացնելուն»,- նախարարի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը։ The Telegraph-ը հիշեցնում […] ...
13:16 28.04.2025
Նման բան կարող է լինել, եթե հավաքողի հետևից աղտոտողի խիստ պակաս կա․ Փաշինյանը՝ Տալինից ստացած տպավորությունների մասինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում կիսվել է Տալին քաղաքից ստացած տպավորություններով։ «Պաշտոնական այցով Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում եմ։ Նայում եմ ու մտածում՝ լավ, ինչպես կարող է քաղաքը, երկիրը լինել այսքան կոկիկ, այսքան խնամված։ Պատասխանի միայն մի տարբերակ կա։ Նման բան կարող է լինել, եթե հավաքողի հետեւից աղտոտողի խիստ պակաս կա, բառիս բուն իմաստով դեֆիցիտ։ […] ...
13:08 28.04.2025
Կայացել է ՀՀ վարչապետի և Էստոնիայի նախագահի հանդիպումըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցի երկրորդ օրը մեկնարկել է Էստոնիայի Հանրապետության նախագահական նստավայր այցով, որտեղ վարչապետը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում: Այնուհետև տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի Հանրապետության նախագահ Ալար Կարիսի հանդիպումը: Էստոնիայի նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկու […] ...
13:03 28.04.2025
Ադրբեջան է ժամանել Իրանի նախագահըԱպրիլի 28-ին պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը, պաշտոնատար այլ անձինք։ ...
12:57 28.04.2025
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԵրևանում ապրիլի 28-ի երեկոյան ժամերին, 29-30-ին, մայիսի 2-3-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում ապրիլի 28-ի ցերեկը, 29-30-ին, մայիսի 1-3-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 […] ...