ԿԳՄՍ նախարարության և Հնդկաստանի դեսպանատան համագործակցությամբ Երևանում նշվել է Յոգայի միջազգային օրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
+1.09 oC

ԿԳՄՍ նախարարության և Հնդկաստանի դեսպանատան համագործակցությամբ Երևանում նշվել է Յոգայի միջազգային օրը

16:42 22.06.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան համագործակցությամբ Երևանի Կասկադ համալիրում նշվել է Յոգայի միջազգային օրը:

Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության դեսպան Նիլակշի Սահա Սինհային:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ Հայաստանում Յոգային նվիրված միջոցառումներն արժևորում են Հայաստան-Հնդկաստան միջմշակութային երկխոսությունը, դրա շարունակական ընթացքը, ինչպես նաև երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու համագործակցությունը:

«Որպես մշակութային հարուստ ժառանգություն և պատմություն ունեցող երկիր՝ ուրախ ենք աջակցել Հայաստանում այլ մշակույթների հանրահռչակմանը:
Մեր օրերում Յոգան համաշխարհային ճանաչում և բազում հետևորդներ ունի: Այն մարմնի և հոգու միասնության, շարժման ու պլաստիկայի միջոցով ամփոփում է համամարդկային կենսագործունեության և հոգևոր-տիեզերական արժեքները։ Այդ առումով այն ընդլայնում է իր ազդեցության սահմանները՝ հնդիկ ժողովրդի հնագույն ժառանգությունը վերածելով արդի ժամանակների կրթական և հոգևոր գաղափարախոսության»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը և ընդգծել Հնդկաստանի և Հայաստանի միջև տարբեր ոլորտներում նշանակալի համագործակցությունը։

Յոգայի միջազգային օրը հռչակվել է հունիսի 21-ը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2014 թվականին։ Հայաստանն այն 179 երկրների թվում էր, որոնք կողմ են քվեարկել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմանը: 2015 թվականից սկսած՝ ողջ աշխարհում նշվում է Յոգայի միջազգային օրը, և կազմակերպվում են դրան նվիրված տարբեր միջոցառումներ: 2016 թ. Հնդկաստանի «Յոգա» վերնագրով հայտը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում՝ որպես հնդիկ ժողովրդի հնագույն փիլիսոփայության և հասարակության առողջ ապրելակերպի դրսևորում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շվեյցարիան բացառել է ԵՄ-ից զորքերի և զենքի անցումը երկրի տարածքով

11:35 30.11.2024

Շվեյցարիան բացառել է ԵՄ-ից զորքերի և զենքի անցումը երկրի տարածքով

Եվրոպական երկրներից զորքերի կամ զենքի անցումը Շվեյցարիայի տարածքով կխախտի երկրի չեզոքության հետ կապված պարտավորությունները, խորհրդարանը կառարկի դրան, հայտարարել է երկրի խորհրդարանի ամենամեծ կուսակցության՝ Կենտրոնի դեմոկրատական ​​միության (DUC) կուսակցության շվեյցարացի սենատոր Մաուրո Պոգգիան։ «Եվրոպական զենքի և զորքերի անցումը Շվեյցարիայի տարածքով կլինի չեզոքության կոպտագույն խախտում, և խորհրդարանը երբեք չի համաձայնի դրան: Ինչ վերաբերում է զենքի արտահանման մասին […] ...

Թրյուդոն ժամանել է Ֆլորիդա՝ հանդիպելու Թրամփին. Bloomberg

11:28 30.11.2024

Թրյուդոն ժամանել է Ֆլորիդա՝ հանդիպելու Թրամփին. Bloomberg

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ժամանել է Ֆլորիդա՝ հանդիպելու ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։ Թրյուդոն ուրբաթ երեկոյան թռել է Փալմ Բիչ, որտեղ գտնվում է Թրամփի նստավայրը։ Սպասվում է, որ ավելի ուշ Կանադայի վարչապետը բանակցություններ կվարի նրա հետ։ Նոյեմբերի 25-ին Թրամփը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր առաջին օրը՝ 2025 թվականի հունվարի […] ...

Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի է խաղացել Մոլդովայի թիմի հետ

11:18 30.11.2024

Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի է խաղացել Մոլդովայի թիմի հետ

Ֆուտբոլի կանանց Հայաստանի հավաքականը նոյեմբերի 28-ին Մոլդովայի Վադուլ Լուի Վոդա քաղաքում տեղի ունեցած ընկերական խաղում ոչ-ոքի է խաղացել Մոլդովայի թիմի հետ։ Կողմերը միմյանց դարպասը գրավել են մեկական անգամ։ Հայաստանի հավաքականից գոլի հեղինակ է դարձել Լառա Կազանչյանը: Կանանց Հայաստանի հավաքականը ևս մեկ ընկերական խաղ կանցկացնի Մոլդովայի թիմի հետ դեկտեմբերի 1-ին, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ ...

Հասմիկ Տոլմաջյանը հանդիպում է ունեցել Վալերի Ֆրելանի հետ

11:12 30.11.2024

Հասմիկ Տոլմաջյանը հանդիպում է ունեցել Վալերի Ֆրելանի հետ

Նոյեմբերի 27-ին Ժնևի ՄԱԿ-ի Գրասենյակում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպում է ունեցել Հակամարտության գոտիներում մշակութային ժառանգության պաշտպանության դաշինքի (ԱԻՖ/ ALIPH) տնօրեն Վալերի Ֆրելանի հետ։ Հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: «Հանդիպման ընթացքում դեսպան Տոլմաջյանն ընդգծել է Հակամարտության գոտիներում մշակութային ժառանգության պաշտպանության դաշինքի գործունեության արդիականությունն ու կարևորությունը մշակութային ժառանգության պահպանության ու պաշտպանության հարցում։ ՀՀ մշտական […] ...

ՄԱԿ. Գազայում մոտ 1 միլիոն մարդ չունի համապատասխան ձմեռային կացարաններ

11:00 30.11.2024

ՄԱԿ. Գազայում մոտ 1 միլիոն մարդ չունի համապատասխան ձմեռային կացարաններ

Գազայի հատվածի առնվազն 1 միլիոն բնակիչ չունի համապատասխան կացարան՝ ձմեռային ցուրտ եղանակից պաշտպանելու համար։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի զեկույցում։ «Գազայի հատվածում բնակարանային կարիքների մեկ քառորդից պակասն է բավարարված, ինչը մոտ 1 միլիոն մարդու վտանգի տակ է դնում դաժան եղանակային պայմաններում, քանի որ մոտենում է ձմեռը»,-նշվում է փաստաթղթում: Միջազգային կազմակերպության տվյալներով՝ […] ...

«Բարսելոնան» նշում է հիմնադրման 125-ամյակը

10:52 30.11.2024

«Բարսելոնան» նշում է հիմնադրման 125-ամյակը

Ուղիղ 125 տարի առաջ՝ 1899 թվականի նոյեմբերի 29-ին, հիմնադրվել է «Բարսելոնան»։ Այս առիթով կատալոնական ակումբը սոցցանցերում հրապարակում է արել։ «1899 թ. նոյեմբերի 29-ին Ժոան Գամպերը և տասնմեկ այլ տղամարդիկ հանդիպեցին Գիմնաս Սոլում՝ ստեղծելու մի ասոցիացիա, որը կրելու էր քաղաքի անունը և զինանշանը: Նույն օրը հիմանդրվեց «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը։ Շնորհավոր 125-ամյակդ, «Բարսելոնա»: Մենք կարող ենք շատ […] ...

BACK_TO_TOP