Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, ղեկավարելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու վարույթով երկու մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
+1.09 oC

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, ղեկավարելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու վարույթով երկու մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

19:48 21.06.2024

Բացահայտվել է Լոռու մարզում քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, ղեկավարելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու, մի շարք անձանց օգտին անօրինական եղանակով, ապօրինի վարձատրության դիմաց գործողություններ կատարելու դեպք:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Լոռու մարզային վարչությունից 2023թ․ նոյեմբերի 3-ին հաղորդում էր ստացվել այն մասին, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի բնակիչներ Հ.Ս.-ն և Գ.Ա.-ն, ներգրավված լինելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրակա-նացմանը, բռնության, սպառնալիքի, հարկադրանքի կամ անօրինական այլ գործողությունների միջոցով լուծել են իրենց դիմած քաղաքացիների մասնավոր հարցերին առնչվող վեճերը (խնդիրները)՝ դրա դիմաց ստանալով ապօրինի վարձատրություն:

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և ապացուցողական գործողություններով պարզվել է, որ Հ.Ս.-ն, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման սահմանած և ճանաչած վարքագծի կանոնների համաձայն համարվելով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ՝ հեղինակություն, 2023թ. մայիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում մշտական կապ է պահել ինչպես քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց՝ այսպես կոչված «օրենքով գողերի», այնպես էլ՝ քրեակատարողական հիմնարկներում ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների հետ, ստեղծել է քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված միավորում՝ դրանում ներգրավելով իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող, նախկինում 4 անգամ դիտավորությամբ կատարված հանցանքների համար դատապարտված Գ.Ա.-ին և ինքնությունները դեռևս չպարզված այլ անձանց և բռնության, սպառնալիքի, հարկադրանքի կամ անօրինական այլ գործողությունների միջոցով, անօրինական օգուտ ստանալու նպատակով, լուծել հանրային կամ մասնավոր հարցերին առնչվող վեճերը (խնդիրները):

Քննությամբ փաստական տվյալներ են ստացվել, որ Հ.Ս.-ն, իր կողմից ղեկավարված, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակից Գ.Ա.-ի միջոցով դիմած Վանաձոր քաղաքի բնակչուհուն նախ խոստացել, ապա միջոցներ են ձեռնարկել, խմբավորման անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով, վերադարձնել վերջինիս կողմից այլ անձի տրված 800.000 ՀՀ դրամ գումարի չափով պարտքը, ինչն իրականացնելու դեպքում, ըստ նախնական պայմանավորվածության, 400․000 դրամը նշված բնակչուհու կողմից պետք է հանձնվեր Հ.Ս.-ի և Գ.Ա.-ի տնօրինմանը։

Բացի այդ, Հ.Ս.-ն Գ.Ա.-ի հետ 2023թ. մայիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում Սպիտակ համայնքի բնակիչներ, հայր և որդի Չ.-երից պահանջել են գումարներ, իսկ գումարային պահանջները ներկայացրել են վերջիններիս պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող, հոգեկան հարկադրանք առաջացնող արտահայտություններ հնչեցնելով, սեռական բնույթի հայհոյանքներով։ Իսկ երբ վերջիններս չեն կարողացել տալ պահանջված գումարները, դրանց դիմաց պահանջել ու վերցրել են փաստացի նրանց պատկանած «Վոլքսվագեն Պասսատ» մակնիշի ավտոմեքենան, որից հետո, ավտոմեքենայի անսարքություններ ունենալու պատրվակով, նրանցից պարբերաբար պահանջել և ստացել են տարբեր չափերի գումարներ, որոնք տնօրինվել են Հ.Ս.-ի և Գ.Ա.-ի կողմից:

Բացի այդ, 2023թ․ հուլիսից հոկտեմբեր ամիսների ընթացքում, Հ.Ս.-ն իր անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով մասնավոր հարցին առնչվող խնդիրը լուծելու համար իրեն դիմած՝ ավտոմեքենաների վերանորոգմամբ զբաղվող անձից, վերջինիս կողմից գնված ավտոմեքենայի վաճառքի գումարը վաճառողին տրամադրելու ժամկետները հետաձգելու և այլ ավտոմեքենայի վերանորոգումը սահմանված ժամկետում չավարտելու պատճառով ավտոմեքենայի սեփականատիրոջը գումարի վերադարձը տարաժամկետելու կապակցությամբ, հիշյալ անձանց հետ իր հեղինակությունն օգտագործելով խնդիրները լուծելու դիմաց, պահանջել ու ստացել է տարբեր չափերով ապօրինի վարձատրություն:

Մեկ այլ դեպքով էլ Հ.Ս.-ն, 2023 թվականի հոկտեմբերին Սպիտակ համայնքի բնակիչ Ս.Հ.-ին շահագրգռելով, թե որպես հեղինակություն, այսպես կոչված, «հարց լուծող» ճանաչում է նրան, խոստացել այդ մասին տեղեկացնել նաև քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող այլ անձանց և ծանոթացնել նրանց հետ, որից հետո Ս.Հ.-ին հանձնարարել է իր անօրինական ազդեցությունն օգտագործելով, մասնավոր խնդրի լուծում տալու դիմաց, համագյուղացուց վերցնել խոստացված գումարները: Ի պատասխան՝ համագյուղացին Հ.Ս.-ին խնդրել է տարաժամկետել գումարի վճարումը, ինչին վերջինս համաձայնել է:

Վերոգրյալից զատ, Հ.Ս.-ն նույն ժամանակահատվածում տարբեր անձանցից հաճախակի ապօրինի կերպով ձեռք է բերել տարբեր տեսակի թմրամիջոցներ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Հ.Ս.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, իսկ Գ.Ա.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի ՝ 324-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննությունն այս երկու մեղադրյալի մասով ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին:

Քրեական աստիճանակարգությամբ օժտված խմբավորման մեջ ներգրավված հնարավոր այլ անձանց, ինչպես նաև թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը պարզելու մասով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի է խաղացել Մոլդովայի թիմի հետ

11:18 30.11.2024

Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի է խաղացել Մոլդովայի թիմի հետ

Ֆուտբոլի կանանց Հայաստանի հավաքականը նոյեմբերի 28-ին Մոլդովայի Վադուլ Լուի Վոդա քաղաքում տեղի ունեցած ընկերական խաղում ոչ-ոքի է խաղացել Մոլդովայի թիմի հետ։ Կողմերը միմյանց դարպասը գրավել են մեկական անգամ։ Հայաստանի հավաքականից գոլի հեղինակ է դարձել Լառա Կազանչյանը: Կանանց Հայաստանի հավաքականը ևս մեկ ընկերական խաղ կանցկացնի Մոլդովայի թիմի հետ դեկտեմբերի 1-ին, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ ...

Հասմիկ Տոլմաջյանը հանդիպում է ունեցել Վալերի Ֆրելանի հետ

11:12 30.11.2024

Հասմիկ Տոլմաջյանը հանդիպում է ունեցել Վալերի Ֆրելանի հետ

Նոյեմբերի 27-ին Ժնևի ՄԱԿ-ի Գրասենյակում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպում է ունեցել Հակամարտության գոտիներում մշակութային ժառանգության պաշտպանության դաշինքի (ԱԻՖ/ ALIPH) տնօրեն Վալերի Ֆրելանի հետ։ Հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: «Հանդիպման ընթացքում դեսպան Տոլմաջյանն ընդգծել է Հակամարտության գոտիներում մշակութային ժառանգության պաշտպանության դաշինքի գործունեության արդիականությունն ու կարևորությունը մշակութային ժառանգության պահպանության ու պաշտպանության հարցում։ ՀՀ մշտական […] ...

ՄԱԿ. Գազայում մոտ 1 միլիոն մարդ չունի համապատասխան ձմեռային կացարաններ

11:00 30.11.2024

ՄԱԿ. Գազայում մոտ 1 միլիոն մարդ չունի համապատասխան ձմեռային կացարաններ

Գազայի հատվածի առնվազն 1 միլիոն բնակիչ չունի համապատասխան կացարան՝ ձմեռային ցուրտ եղանակից պաշտպանելու համար։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի զեկույցում։ «Գազայի հատվածում բնակարանային կարիքների մեկ քառորդից պակասն է բավարարված, ինչը մոտ 1 միլիոն մարդու վտանգի տակ է դնում դաժան եղանակային պայմաններում, քանի որ մոտենում է ձմեռը»,-նշվում է փաստաթղթում: Միջազգային կազմակերպության տվյալներով՝ […] ...

«Բարսելոնան» նշում է հիմնադրման 125-ամյակը

10:52 30.11.2024

«Բարսելոնան» նշում է հիմնադրման 125-ամյակը

Ուղիղ 125 տարի առաջ՝ 1899 թվականի նոյեմբերի 29-ին, հիմնադրվել է «Բարսելոնան»։ Այս առիթով կատալոնական ակումբը սոցցանցերում հրապարակում է արել։ «1899 թ. նոյեմբերի 29-ին Ժոան Գամպերը և տասնմեկ այլ տղամարդիկ հանդիպեցին Գիմնաս Սոլում՝ ստեղծելու մի ասոցիացիա, որը կրելու էր քաղաքի անունը և զինանշանը: Նույն օրը հիմանդրվեց «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը։ Շնորհավոր 125-ամյակդ, «Բարսելոնա»: Մենք կարող ենք շատ […] ...

Իսրայելի պաշտպանության բանակը թույլ է տվել սկսել քաղաքների վերակառուցումը Լիբանանի հետ սահմանին

10:46 30.11.2024

Իսրայելի պաշտպանության բանակը թույլ է տվել սկսել քաղաքների վերակառուցումը Լիբանանի հետ սահմանին

Իսրայելի պաշտպանության բանակի հյուսիսային հրամանատարությունը թույլ է տվել Լիբանանի հետ սահմանին գտնվող քաղաքների քաղաքապետերին սկսել վերականգնողական աշխատանքները։ Այս մասին հայտնում է The Times of Israel թերթը։ Նման հրաման է տվել երկրի զինված ուժերի Հյուսիսային հրամանատարության ղեկավար, գեներալ-մայոր Օրի Գորդինը քաղաքների նահանգապետերի հետ հանդիպման ժամանակ։ Նա նաև նշել է, որ բանակն ուժեղացնում է իր սահմանային պաշտպանությունը […] ...

ՀՀ մի շարք ավտոճանապարհներին առկա է մերկասառույց

10:36 30.11.2024

ՀՀ մի շարք ավտոճանապարհներին առկա է մերկասառույց

Նոյեմբերի 30-ին՝ ժամը 10։30-ի դրությամբ, Աշոցքի, Ամասիայի, Արագածի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-նշված է հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP