21:25 19.06.2024
Ֆրանսիական Le Point պարբերականը հրապարակել է մի շարք ֆրանսիացի հայտնի գործիչների բաց նամակը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որում նրանք նախագահին հորդորել են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան։ Նամակում գրված է զինատեսակներ մատակարարելու մասին, բայց նաև նշված է, որ այդ ջանքերը կարող են բավարար չլինել՝ Ալիևի ռեժիմին ստիպելու՝ հրաժարվել իր զավթողական և հանցավոր նախագծերից։
Արդյո՞ք այս նախաձեռնությունը համաձայնեցված է Ելիսեյան պալատի հետ ու որքանո՞վ է հավանական, որ դրան ընթացք տրվի: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Նախաձեռնողները հայամետ մի խումբ հասարարկական գործիչներ են, որոնք իրենց մասին հայտարարել էին դեռևս անցած տարի՝ ներկայանալով՝ «Հայաստանի բարեկամներ» կոչվող խումբ:
Դեկտեմբերի 17-ին այդ խումբը նույնպես դիմել էր նախագահ Մակրոնին՝ «Լա Տրիբուն» թերթի էջերում՝ կոչ անելով կանխել Բաքվում՝ կլիմային վերաբերող ՄԱԿ-ի կոնֆերանսի անցկացումը: Ստորագրել էին գրեթե նույն մարդիկ, ինչ այս անգամ են դիմել Մակրոնին կոչով, բայց կան որոշ փոփոխություններ»,- ասել է Արտյոմ Երկանյանը:
Ինչպե՞ս են արձագանքել այս ամենին Բաքվում:
Մանրամասները՝ տեսանյութում:
14:55 21.11.2024
Արսեն Զախարյանը չի ընդգրկվել «Ռեալ Սոսյեդադի» հայտացուցակում14:34 21.11.2024
«Բարսելոնայի» վերադարձը «Կամպ Նոու» հետաձգվում է13:30 21.11.2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վիետնամի նախագահի հետ14:55 21.11.2024
Արսեն Զախարյանը չի ընդգրկվել «Ռեալ Սոսյեդադի» հայտացուցակում«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը չի ընդգրկվել «Խովե Էսպանյոլի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության առաջին փուլի հանդիպման հայտացուցակում: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ռուսաստանի հավաքականի 21-ամյա հայ ֆուտբոլիստը դեռ վերականգնվում է։ Հիշեցնենք, որ օգոստոսին Արսեն Զախարյանը ոտնաթաթի վնասվածք էր ստացել և վիրահատվել: Նա 2023 թ. օգոստոսից է խաղում «Ռեալ Սոսյեդադում, որի կազմում անցկացրած 40 […] ...
14:47 21.11.2024
Գործադիրը հերթական գումարն է հատկացրել հանրապետության ճանապարհների հիմնանորոգման, վերակառուցման, նախագծման համարԿառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ճանապարհների հիմնանորոգման համար ՏԿԵ նախարարությանը հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում շուրջ 2,860.3 մլրդ դրամի չափով և ՀՀ կառավարության ներքո նախատեսված միջոցներից ՏԿԵ նախարարությանը հատկացնել նաև շուրջ 901 մլն դրամ (ընդհանուր՝ շուրջ 3,761.3 մլրդ. դրամ)։ Որոշմամբ նախատեսված հիմնանորոգվող ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը 16 կմ է, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներ` 1.6 կմ, […] ...
14:43 21.11.2024
Հերթական ֆինանսական հատկացումները՝ կրթական, ուսումնական հաստատությունների շինաշխատանքների համարԿառավարությունը վերաբաշխում է կատարել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2024 թ. պետբյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների հաշվին՝ 1 մլրդ 670 մլն 974 հազար դրամի չափով: Այն կուղղվի ՀՀ Կառավարության որդեգրած 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման/վերակառուցման/հիմնանորոգման ծրագրերի պատշաճ կատարմանը: Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, խոսքը 4 մանկապարտեզի, 6 մոդուլային դպրոցների […] ...
14:34 21.11.2024
«Բարսելոնայի» վերադարձը «Կամպ Նոու» հետաձգվում էԿատալոնական «Բարսելոնան» շարունակում է սպասել իր վերադարձին «Spotify Camp Nou» ստադիոն, որը վերանորոգվում է 2023 թվականի ամառվանից։ Լա լիգայի առաջատարը հույս ուներ հարազատ ստադիոն վերադառնալ մինչև 2024 թվականի ավարտը, սակայն ժամկետը հետաձգվում է: Mundo Deportivo-ն գրում է, որ հունվարին «Կամպ Նոու» վերադարձը ևս հնարավոր չէ: «Վալենսիայի», Բերգամոյի «Ատալանտայի» և «Ալավեսի» դեմ տնային խաղերը կատալոնական ակումբը […] ...
14:22 21.11.2024
Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել են «Նաիրիտ գործարան» ՓԲԸ տարածքում առկա վտանգավոր քիմիական նյութերի կառավարմանն ուղղված հարցերՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ընդունել է Համաշխարհային բանկի Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Սանջայ Սրիվաստավային և Կլիմայի գծով ավագ մասնագետ Իրինա Ղափլանյանին։ Հանդիպմանը մասնակցում էին ՓԾ տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը, Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության պետ Գուրգեն Մարտիրոսյանը։ Ողջունելով հյուրերին՝ ՆԳՆ փրկարար ծառայության ղեկավարը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի […] ...
14:12 21.11.2024
Ոչ սթափ վարորդի անձնական խուզարկությամբ դանակներ են հայտնաբերվելՇիրակի մարզի պարեկները նոյեմբերի 20-ի գիշերը՝ ժամը 1.20-ի սահմաններում, Ղարիբջանյան բնակավայրում ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-2109» մակնիշի մեքենան: Ակնհայտ ոչ սթափ վարորդը և երկու ուղևորները չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջին, հնչեցրել են հայհոյանքներ: Գյումրի քաղաքի բնակիչ 43-ամյա վարորդը և Հոռոմ բնակավայրի 36 և 32 տարեկան ուղևորները ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են Համայնքային ոստիկանության […] ...