Էկոնոմիկայի նախարարն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Կոմերցիոն և բիզնես հարցերով հատուկ ներկայացուցչին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2024
  • $
    388.33
  • RUBLE
    4.45
  • 414.93
WEATHER
+18.09 oC

Էկոնոմիկայի նախարարն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Կոմերցիոն և բիզնես հարցերով հատուկ ներկայացուցչին

17:49 18.06.2024

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 18-ին ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Կոմերցիոն և բիզնես հարցերով հատուկ ներկայացուցիչ Սառա Մորգենթաուին։

Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։

Գևորգ Պապոյանը նշել է, որ Հայաստանը շատ բարձր է գնահատում Միացյալ Նահանգների ակտիվ աջակցությունը տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման գործում։

Սառա Մորգենթաուն վերահաստատել է ԱՄՆ-ի կողմից Հայաստանի հետ հարաբերություններում նոր տնտեսական հնարավորություններ դիտարկելու և համագործակցության շրջանակի ընդլայնման պատրաստակամությունը, ինչպես նաև իրենց աջակցությունն է հայտնել աղետի հետևանքով վնասված ենթակառուցվածքների վերականգնման հարցում։

Կողմերը քննարկել են ՀՀ-ԱՄՆ առևտրատնտեսական համագործակցությունը, ՀՀ արտահանման դիվերսիֆիկացմանը և այդ համատեքստում որպես արտահանման նոր շուկա Ամերիկյան մայրցամաքի դիտարկմանը, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ-ի օգնությամբ արտահանման ռազմավարության մշակմանը, որն այժմ ակտիվ քննարկումների փուլում է։

Անդրադարձ է կատարվել 2024 թվականի աշնանը կայանալիք «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հերթական միջոցառման Հայաստանի Հանրապետությունում անցկացմանը, ինչը բացառիկ հնարավորություն է ընձեռում ցուցադրելու Հայաստանի տնտեսական ներուժը և խթանելու նոր գործարար կապեր Հյուսիսային և Հարավային Ամերիկաների հետ։

Գևորգ Պապոյանը պատվիրակությանը ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հնարավորություններն ու դրա սկզբունքները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նարկոլոգը պատմել է, թե ինչպես կանխել ռեցիդիվը սթափության ժամանակ

23:20 26.06.2024

Նարկոլոգը պատմել է, թե ինչպես կանխել ռեցիդիվը սթափության ժամանակ

Դուք կարող եք կանխել ռեցիդիվը մի մարդու մոտ, ով թողել է խմելը, կազմելով հակառեցիդիվ պլան, որը ներառում է շրջակա միջավայրի վերահսկողություն, ուշադրության կառավարում և կախվածություն առաջացնող մտքերի հետ աշխատանք: Այս մասին Газета.Ru-ին ասել է հոգեբույժ-նարկոլոգ Մարատ Աղինյանը, որը գիտական ​​ուղղվածություն ունեցող թմրամոլների Sober One վերականգնողական ծրագրի ստեղծողն է։ «Շրջակա միջավայրի վերահսկումը ներառում է վերացնել այն […] ...

Ոստիկանները վնասազերծել են մարտական ատրճшնակով զինվшծ երիտասարդին

23:14 26.06.2024

Ոստիկանները վնասազերծել են մարտական ատրճшնակով զինվшծ երիտասարդին

Հունիսի 25-ին ապօրինի զենքի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Աթոյան անցուղի 14 հասցեի մոտ մի քաղաքացի զինված է մարտական ատրճանակով։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, նրան վնասազերծելու նպատակով ստեղծվել են օպերատիվ խմբեր: Աթոյան անցուղի 14 հասցեի մոտակայքում կասկածյալը […] ...

Արգենտինան քառորդ եզրափակչում է. Կոպա Ամերիկա

23:05 26.06.2024

Արգենտինան քառորդ եզրափակչում է. Կոպա Ամերիկա

ԱՄՆ-ում շարունակվող ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրում գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել: Չիլիի հավաքականի հետ հանդիպման միակ գոլը խփել է Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը 88-րդ րոպեին: Այս հաղթանակից հետո աշխարհի գործող չեմպիոնը ժամկետից շուտ ապահովել է քառորդ եզրափակչի ուղեգիրը: A խմբի մյուս խաղում կանադացիները նվազագույն հաշվով հաղթել […] ...

Պետդեպարտամենտը հաստատել է Կիևում ամերիկյան դեսպանատան աշխատակցի մահը

23:00 26.06.2024

Պետդեպարտամենտը հաստատել է Կիևում ամերիկյան դեսպանատան աշխատակցի մահը

ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է Կիևում ամերիկյան դեսպանատան աշխատակցի մահը։ Ավելի վաղ ուկրաինական «Strana» հրատարակությունը հայտնել էր, որ Կիևի Հիլթոն հյուրանոցում հայտնաբերվել է ԱՄՆ դեսպանատան կցորդի դին։ Դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ամերիկյան դեսպանատնից հայտնել են, որ իրենց աշխատակիցը տառապել է բարձր խոլեստերինից։ Այժմ կցորդի մահը հաստատել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։ Լրատվամիջոցների ճեպազրույցում […] ...

Պետքարտուղարությունն ասում է, որ Ասանժի և WikiLeaks-ի գործունեությունը վտանգ է ներկայացնում մարդկանց համար

22:57 26.06.2024

Պետքարտուղարությունն ասում է, որ Ասանժի և WikiLeaks-ի գործունեությունը վտանգ է ներկայացնում մարդկանց համար

ԱՄՆ  Պետքարտուղարությունից հայտարարել են, որ WikiLeaks-ի և նրա հիմնադիր Ջուլիան Ասանժի գործունեությունը վտանգ է ներկայացնում   մարդկանց համար: «Նրանց հրապարակած փաստաթղթերը պարունակում էին նույնական տեղեկություններ այն անձանց մասին, ովքեր կապի մեջ են եղել Պետդեպարտամենտի հետ, այդ թվում՝ ընդդիմության առաջնորդների, իրավապաշտպանների՝ ամբողջ աշխարհից, որոնց դիրքերը   սպառնալիքի տակ են հրապարակման պատճառով»,- ասել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության […] ...

Յուրիկ Մխիթարյանը  և  Ալեքս Մարգարյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն. Մ17 ԵԱ

22:44 26.06.2024

Յուրիկ Մխիթարյանը և Ալեքս Մարգարյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն. Մ17 ԵԱ

Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող Եվրոպայի Մ17 առաջնությունում հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականի ըմբիշներ Յուրիկ Մխիթարյանը (51 կգ) և Ալեքս Մարգարյանը (60 կգ) պարտվել են եզրափակչում և նվաճել են արծաթե մեդալներ։ Արթուր Ամոյանն էլ (71 կգ) պարտվել է բրոնզե մեդալի համար պայքարում: ...

BACK_TO_TOP