Էլինա Ավանեսյանն առաջադիմել է․ WTA – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2024
  • $
    388.33
  • RUBLE
    4.45
  • 414.93
WEATHER
+19.09 oC

Էլինա Ավանեսյանն առաջադիմել է․ WTA

17:38 18.06.2024

Բիրմինգհեմի մրցաշարի որակավորման փուլը հաղթահարելու շնորհիվ հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը WTA դասակարգման աղյուսակում առաջադիմել է չորս կետով և բարձրացել 74-րդ տեղ։

WTA-ի թարմացված աղյուսակի լավագույն տասնյակում փոփոխություն տեղի չի ունեցել։ Այն շարունակում է գլխավորել լեհ Իգա Շվյոնտեկը, որին հաջորդում են Կոկո Գաուֆը (ԱՄՆ) և Արինա Սաբալենկան (Բելառուս)։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էլինա Ավանեսյանը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո: Ռուսաստանցի մարզուհին արդեն դիմել է Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Յուրիկ Մխիթարյանը  և  Ալեքս Մարգարյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն. Մ17 ԵԱ

22:44 26.06.2024

Յուրիկ Մխիթարյանը և Ալեքս Մարգարյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն. Մ17 ԵԱ

Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող Եվրոպայի Մ17 առաջնությունում հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականի ըմբիշներ Յուրիկ Մխիթարյանը (51 կգ) և Ալեքս Մարգարյանը (60 կգ) պարտվել են եզրափակչում և նվաճել են արծաթե մեդալներ։ Արթուր Ամոյանն էլ (71 կգ) պարտվել է բրոնզե մեդալի համար պայքարում: ...

Գերմանիան իր քաղաքացիներին կոչ է անում անհապաղ լքել Լիբանանը

22:38 26.06.2024

Գերմանիան իր քաղաքացիներին կոչ է անում անհապաղ լքել Լիբանանը

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Լիբանանը։ Նախազգուշացումը տրվել է ԱԳ նախարար Անալենա Բերբոքի Իսրայել և Լիբանան կատարած այցից հետո: Գերմանիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասվում է, որ տարածաշրջանում անվտանգության իրավիճակը «չափազանց անկայուն է», իսկ Լիբանանի և Իսրայելի սահմանային գոտում հակամարտությունը կրկին սրվել է, և դրա հետագա սրումը չի կարելի բացառել։ Մեկ […] ...

ԱՄՆ պետքարտուղարի օգնականը մեկնում  է Բաքու

22:32 26.06.2024

ԱՄՆ պետքարտուղարի օգնականը մեկնում է Բաքու

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը հունիսի 27-ին կայցելի Ադրբեջան, որտեղ կհանդիպի երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։ «Բաքվում պետքարտուղարի օգնական Օ’Բրայենը կհանդիպի Ադրբեջանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ ընդգծելու երկկողմ հարաբերություններում առաջընթացը և ԱՄՆ-ի աջակցությունը […] ...

ԵԽԽՎ-ն ողջունում է  Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը

22:20 26.06.2024

ԵԽԽՎ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը

Քիչ առաջ ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարման մասին» բանաձևը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։ «Բանաձևը բավականին ընդգրկուն է, ներկայացնում եմ առավել հետաքրքրական մասերը․ Խորհրդարանական վեհաժողովը բարձր է գնահատում Հայաստանի շարունակական հանձնառությունը ժողովրդավարական զարգացմանը՝ ի հեճուկս անվտանգային զգալի մարտահրավերներին և […] ...

Մարատ Աճեմյանը՝ Եվրոպայի չեմպիոն. ըմբշամարտի Մ17 ԵԱ

22:04 26.06.2024

Մարատ Աճեմյանը՝ Եվրոպայի չեմպիոն. ըմբշամարտի Մ17 ԵԱ

Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող Եվրոպայի Մ17 առաջնությունում հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականի ըմբիշ Մարատ Աճեմյանը (45 կգ) հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Աճեմյանը եզրափակչում մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ասլանբեկ Կոստոևի դեմ և ընդամենը 1 րոպե 33 վայրկյանում հաղթեց 10-0 հաշվով։ Կիսաեզրափակչում մարատը 8-0 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Նիջաթ Իսգանդարլիին։ Այս գոտեմարտը ևս ավարտվել էր ժամանակից շուտ։ ...

SHANTNEWS

22:00 26.06.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP