Նախագահի բոլոր թեկնածուների մասնակցությամբ Իրանում անցկացվել են բանավեճեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2024
  • $
    388.33
  • RUBLE
    4.45
  • 414.93
WEATHER
+19.09 oC

Նախագահի բոլոր թեկնածուների մասնակցությամբ Իրանում անցկացվել են բանավեճեր

13:36 18.06.2024

Իրանի նախագահի վեց թեկնածուների առաջին դեմ առ դեմ բանավեճերը կայացել են IRIB պետական ​​հեռուստաալիքով։

Դրան մասնակցել են Իսլամական Հանրապետության գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնի բոլոր հավակնորդները՝ Իրանի խորհրդարանի (մեջլիսի) խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին, Անվտանգության խորհրդում հոգեւոր առաջնորդի ներկայացուցիչ Սայիդ Ջալալին, Ներքին գործերի և արդարադատության նախարարությունների նախկին ղեկավար Մոսթաֆա Փուրմոհամմադին, փոխնախագահ Ամիր Հոսեյն Ղազիզադե Հաշեմին և առողջապահության նախկին նախարար Մասուդ Պեզեշկիյանը։

Առաջին բանավեճերը հիմնականում ուղղված էին տնտեսությանը։ Թեկնածուներից յուրաքանչյուրն իր դիրքորոշումն է հայտնել պատժամիջոցների ճնշման դեմ պայքարի, գնաճի ու գործազրկության նվազեցման, տնտեսական աճի և աշխատավարձերի բարձրացման, օտարերկրյա ներդրումների ներգրավման հարցերում։

Մի քանի թեկնածուներ նշել են, որ Իրանը պետք է ապավինի իր ուժերին՝ հաղթահարելու ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից երկրի վրա առավելագույն ճնշման քաղաքականությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գտնվել է կորած քաղաքացու դին

22:10 26.06.2024

Գտնվել է կորած քաղաքացու դին

Հունիսի 26-ին՝ ժամը 12:18-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Աղավնավանք գյուղի եկեղեցու մոտակայքում կորել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ անտառում հայտնաբերվել է քաղաքացի Ա. Ա.-ի (ծնված 1963 թ.) դին: Փրկարարներն անտառից […] ...

Մարատ Աճեմյանը՝ Եվրոպայի չեմպիոն. ըմբշամարտի Մ17 ԵԱ

22:04 26.06.2024

Մարատ Աճեմյանը՝ Եվրոպայի չեմպիոն. ըմբշամարտի Մ17 ԵԱ

Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող Եվրոպայի Մ17 առաջնությունում հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականի ըմբիշ Մարատ Աճեմյանը (45 կգ) հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Աճեմյանը եզրափակչում մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ասլանբեկ Կոստոևի դեմ և ընդամենը 1 րոպե 33 վայրկյանում հաղթեց 10-0 հաշվով։ Կիսաեզրափակչում մարատը 8-0 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Նիջաթ Իսգանդարլիին։ Այս գոտեմարտը ևս ավարտվել էր ժամանակից շուտ։ ...

SHANTNEWS

22:00 26.06.2024

SHANTNEWS

Ասադն ասել է, որ Սիրիան դրական է վերաբերվում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը

21:53 26.06.2024

Ասադն ասել է, որ Սիրիան դրական է վերաբերվում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը

Սիրիան բաց է Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված բոլոր նախաձեռնությունների համար։ Այս մասին հայտարարել է Սիրիայի առաջնորդ Բաշար ալ-Ասադը՝ Դամասկոսում ընդունելով սիրիական կարգավորման հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտյևին և նրան ուղեկցող պատվիրակությանը։ «Սիրիան դրական է վերաբերվում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, եթե այդ գործընթացը հիմնված է իր ինքնիշխանության նկատմամբ հարգանքի և այն երկրի ողջ […] ...

Քիմ Քարդաշյանի որդին լուսանկարվել է Նեյմարի հետ

21:47 26.06.2024

Քիմ Քարդաշյանի որդին լուսանկարվել է Նեյմարի հետ

Բրազիլիայի հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալի» հարձակվող Նեյմարը Ամերիկայի գավաթի խաղարկության առաջին տուրում ազգային թիմի խաղին հետևելու համար ժամանել էր Լոս Անջելես։ Բրազիլիայի հավաքականը 0:0 հաշվով էր ավարտել հանդիպումը Կոստա Ռիկայիընտրանու հետ։ Նեյմարը վնասվածքի պատճառով դեռ մի քանի ամիս խաղադաշտ դուրս չի գա։ Բրազիլիա – Կոստա Ռիկա հանդիպմանը ներկա է եղել նաև ամերիկահայ աստղ […] ...

Հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է Խոտ-Որոտան այլընտրանքային ճանապարհի մի հատվածը

21:39 26.06.2024

Հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է Խոտ-Որոտան այլընտրանքային ճանապարհի մի հատվածը

Այսօր հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է Խոտ-Որոտան այլընտրանքային ճանապարհի մի հատվածը: Բացի այդ, սելավը վնասել է նաև բնակավայրի խմելու ջրի խողովակները։ Այս մասին հայտնում են Գորիսի համայնքապետարանից: Իրականացվում են քայլեր ճանապարհի երթևեկելիությունը վերականգնելու, վնասված խողովակները վերականգնելու ուղղությամբ։   ...

BACK_TO_TOP