Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հայաստան-ԱՄՆ տեղական ինքնակառավարման մարմինների՝ Ժողովրդավարությանը նվիրված համաժողովին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 02 2025
  • $
    397.35
  • RUBLE
    4.04
  • 412.25
WEATHER
--7.91 oC

Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հայաստան-ԱՄՆ տեղական ինքնակառավարման մարմինների՝ Ժողովրդավարությանը նվիրված համաժողովին

19:11 17.06.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հայաստան-ԱՄՆ տեղական ինքնակառավարման մարմինների՝ Ժողովրդավարությանը նվիրված համաժողովին:

Համաժողովի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդես է եկել բացման խոսքով.

«Ուրախ եմ ողջունել ԱՄՆ քաղաքապետերի այս ներկայանալի պատվիրակությանը Հայաստանում: Ձեզանից ոմանց առիթ ունեցա հանդիպելու մայիսին Կալիֆորնիա կատարած այցիս ընթացքում:

Այս այցը, լինելով իր ձևաչափով աննախադեպ, հատկապես նշանակալի է, որ տեղի է ունենում Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններում արձանագրված առաջընթացի այս ժամանակահատվածում:

Օրեր առաջ մենք հյուրընկալեցինք Հայաստան-ԱՄՆ Ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը:Եզրափակիչ հանդիպման ընթացքում Հայաստանն ու Միացյալ Նահանգներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ առաջընթացին և ուրվագծել գալիք տարում կապերի խորացման տեսլականը, որը կձևակերպվի Փոխըմբռնման հուշագրով՝ երկկողմ երկխոսության կարգավիճակը բարձրացնելով Ռազմավարական գործընկերության:
Դրական է գնահատվել Հայաստանի համագործակցությունը ընթացիկ ժողովրդավարական բարեփոխումների առաջընթացի ուղղությամբ և նշվել եվրատլանտյան կառույցների և Արևմուտքի հետ ավելի սերտ համագործակցության Հայաստանի ձգտումները:

Մենք առանձնահատուկ նշանակություն ենք տալիս ապակենտրոնացված համագործակցությանը և կարևորում համագործակցության հետագա խորացումը:

Հայաստանի կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում երկրի հավասարաչափ զարգացմանը, և այս առումով տեղական ինքնակառավարման մարմինների դերակատարման բարձրացումը հանդիսանում է գերակա նպատակներից մեկը: Միջազգային և օտարերկրյա գործընկերների հետ համագործակցության խորացումը կարող է դրական ազդակ լինել նշյալ նպատակների իրականացման համար:

Մեր երկրներին միավորող առանձնահատուկ գործոն են բարեկամական կապերը երկու ժողովուրդների և հասարակությունների միջև: Ակտիվ և բազմաշերտ մարդկային շփումները խորապես նպաստում են համագործակցային մթնոլորտի զարգացմանը: Այս առումով անգնահատելի է ԱՄՆ-ում հայ համայնքի կամրջող դերը:

Հայաստան-ԱՄՆ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր ապակենտրոնացված համագործությունը զարգանում է ակտիվ տեմպերով:

Համոզված եմ, որ այս այցը մեծապես կնպաստի հաստատված գործակցության աշխուժացմանը, ինչպես նաև կմատնանշի համագործակցության նոր ուղղություններ:

Կցանկանայի հիշատակել Հայաստանի կառավարության և Կալիֆորնիա նահանգի միջև 2019թ. ստորագրված շրջանակային համաձայնագիրը, որով տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության խորացումը դրվել է ինստիտուցիոնալ հիմքերի վրա: Այս համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը վերահաստատվեց Կալիֆորնիայի նահանգապետ պարոն Նյուսոմի կողմից՝ մայիսի սկզբին Սակրամենտոյում կայացած մեր հանդիպման ժամանակ:

Մենք հետաքրքրված ենք նպաստել Սյունիքի և Կալիֆորնիայի, Երևանի և Լոս Անջելեսի, Գյումրիի և Գլենդելի, Կապանի և Գլենդելի, Վանաձորի և Փասադենայի միջև հարաբերությունների ամրապնդմանը: Ողջունելի և խրախուսելի է նաև Տավուշի և Միչիգանի, Արմավիրի և Սկրանտոնի, Ստեփանավանի և Հելենայի միջև հարաբերությունների հաստատման գաղափարը և ես ամենայն հաջողություն եմ մաղթում այս նախաձեռնությանը:

Ապակենտրոնացված համագործակցության այս ձևաչափերում կարևորում ենք քաղաքային և նահանգային կառավարման ոլորտում փորձի փոխանակումը, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը, Հայաստանում ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդմանը շարունակական աջակցությունը, ինչպես նաև զբոսաշրջության և մշակութային ոլորտներում համագործակցության խորացումը:

Հաշվի առնելով Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտին հատկացվող հատուկ ուշադրությունը և արձանագրված առաջընթացը մեծապես կարևորում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացումը և խորացումը, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա մեր երկկողմ օրակարգն առավել հագեցած և համապարփակ դարձնելու համար: Այս առումով գնահատելի է, որ մեր գործընկերները վաղը այց են կատարելու Գյումրի, որտեղ առիթ կունենան նաև տեղում ծանոթանալ այդ ոլորտներում առկա հնարավորություններին:

Տիկնայք և պարոնայք,

Եվս մեկ անգամ ողջունում եմ ձեզ Երևանում և հաջողություններ մաղթում ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում քույր նահանգների և քույր քաղաքների միջև համագործակցությունն ամրապնդելու ձեր ջանքերին»:

Համաժողովի ընթացքում համագործակցության հուշագրեր են ստորագրվել ԱՄՆ Հելենա և Սքրոնթոն ու Ստեփանավան և Արմավիր քաղաքների, ինչպես նաև Տավուշի մարզի և Միչիգան նահանգի միջև:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆիլադելֆիայում փոքր ինքնաթիռ է կործանվել

08:42 01.02.2025

Ֆիլադելֆիայում փոքր ինքնաթիռ է կործանվել

Ամերիկյան Ֆիլադելֆիա քաղաքում փոքր ինքնաթիռ է կործանվել՝ ընկնելով բնակելի տների վրա, որոնք հրդեհվել են, հայտնում է CBS-ը։ «Արտակարգ իրավիճակների բրիգադները արձագանքում են Ֆիլադելֆիայի հյուսիս-արևելքում տեղի ունեցած պայթյունին այն բանից հետո, երբ փոքր ինքնաթիռը կործանվել է Ռուզվելտ բուլվարի և Քոթման պողոտայի տարածքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Fox News-ի տվյալներով՝ խոսքը Lear 55 բժշկական ինքնաթիռի մասին է, […] ...

ՃՏՊ Ակունք գյուղի սկզբնամասում․ կա զոհ և տուժած

08:23 01.02.2025

ՃՏՊ Ակունք գյուղի սկզբնամասում․ կա զոհ և տուժած

Փետրվարի 1-ին, ժամը 01:02-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Ակունք ավտոճանապարհին՝ Ակունք գյուղի սկզբնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Maserati» մակնիշի […] ...

Կհանդիպի՞ արդյոք Փաշինյանը Վաշինգտոնում Դոնալդ Թրամփի հետ

22:07 31.01.2025

Կհանդիպի՞ արդյոք Փաշինյանը Վաշինգտոնում Դոնալդ Թրամփի հետ

Փետրվարի սկզբին Հայստանի վարչապետն աշխատանքային այցով մեկնելու է Միացյալ Նահանգներ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ պաշտոնական հանդիպում նախատեսված չէ: Այդ մասին այսօր ասուլիսում ասել է ինքը Նիկոլ Փաշինյանը: Բայց, սպասվում են մի շարք կարևոր աշխատանքային հանդիպումներ: Ի՞նչ նպատակով է վարչապետը մեկնում ԱՄՆ ու արդյոք կարող է ստացվել այնպես, որ Թրամփի հետ, այնուամենայնիվ, հանդիպեն: Թեմային՝ «Հորիզոնի» […] ...

SHANTNEWS

22:00 31.01.2025

SHANTNEWS

Սիրիայի անցումային նախագահը կմեկնի Թուրքիա

21:55 31.01.2025

Սիրիայի անցումային նախագահը կմեկնի Թուրքիա

Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո Ահմեդ ալ-Շարաան նշանակվել էր այդ երկրի ժամանակավոր նախագահ, իսկ այժմ զբաղեցնում է անցումային նախագահի պաշտոնը։ Որպես անցումային նախագահ` Ահմեդ ալ-Շարան հայտնել է, որ մինչև ընտրությունների փուլին հասնելը ձևավորված կառավարությունը կստանձնի նոր Սիրիայի ինստիտուտների կառուցումը, ինչպես նաև նշել է, որ կսեղծվի նոր սահմանադրություն, փոխանցում է ermenihaber-ը։ Անդրադառնալով անցումային նախագահի պաշտոնում […] ...

Ուռուցքաբանը հերքում է քաղցկեղի մասին հինգ տարածված առասպելը

21:44 31.01.2025

Ուռուցքաբանը հերքում է քաղցկեղի մասին հինգ տարածված առասպելը

Ուռուցքաբան Մարիա Զաբոլոտնայան ցրել է քաղցկեղի մասին հինգ առասպել։ Նա Gazeta.ru-ին պատմել է, թե ուռուցքաբանական հիվանդությունների մասին ընդհանուր համոզմունքները իրականությանը չեն համապատասխանում։ Բժիշկը առասպել է անվանել այն հայտարարությունը, թե քաղցկեղը կարելի է ժառանգել։ «Ժառանգված են միայն գենետիկ մուտացիաները, որոնք կարող են հանգեցնել հիվանդության: Հարկ է նշել, որ նման դեպքերը չափազանց հազվադեպ են՝ դեպքերի տասը տոկոսից […] ...

BACK_TO_TOP