21:16 11.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին Դավթաշենում հրավիրված հանրահավաքի ժամանակ անդրադարձավ հայտարարություններին, թե լծակներ է կիրառել դատարանների նկատմամբ: Նա ընդգծեց` ժողովուրդը հակառակն է ասում, դժգոհում է, որ ինքը չի միջամտում: Նա խոսեց անցումային արդարադատության մասին։
« «Անցումային արդարադատություն» բառից շատերը վախեցել են, նեղվել են, բայց դրանք քաղաքակիրթ ինստիտուտներ են, որ գործում են սահմանադրությամբ և օրենքով»,- ասաց նա:
Փաշինյանը նաև նշեց, որ իր տպավորությամբ` Հայաստանում քննչական մարմիններն այս պահի դրությամբ շատ արդյունավետ են աշխատում:
Աստվածաշնչյան «մի՛ դատիր, որ չդատվես» պատվիրանը մեջբերելով` Փաշինյանը դիմեց հավաքվածներին.
«Ինձ կդատեք նույն դատով, ես համաձայն եմ: Եթե ես ներգրավվեմ կոռուպցիայի մեջ, հանրապետության հրապարակում ինձ կախաղան կհանեք: Սա իմ պահանջն է ձեզնից»:
Փաշինյանը կրկին նշեց, որ այն պահին, երբ ժողովուրդը կպահանջի իր հրաժարականը, ինքը պատրաստ է գնալ այդ քայլին: Դիմելով հավաքվածներին` վարչապետը նշեց.
«Որ պահին կորոշեք, որ ես պետք է չլինեմ ՀՀ վարչապետ, 15 րոպե հետո չեմ լինի ՀՀ վարչապետ, որովհետև ՀՀ-ում իշխանությունը չի պատկանում «Իմ քայլը» դաշինքին, «Քաղաքացիական պայմանագրին», այլ պատկանում է ՀՀ քաղաքացուն, Հայաստանի ժողովրդին: Բոլորս սխալական ենք, մենք կարող ենք սխալվել, և մենք սխալվում ենք. մանր, մի քիչ մեծ սխալներ գործում ենք, հնարավոր է` ավելի մեծ: Ես ձեզ մի բան եմ առաջարկում` անկախ նրանից, թե ինչ սխալ կգործենք առաջիկա մեկ տարվա ընթացքում` ամուր կանգնեք մեր կողքին, մինչև մենք բոլոր կոռուպցիոներների հարցերը կլուծենք, հետո դուք ոնց ուզում եք մեր հարցերը լուծեք»:
21:12 28.04.2025
Քննարկվել են ՀՀ-ում և Շվեդիայում օրենսդրական գործընթացի առանձնահատկություններըՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ ապրիլի 28֊ին, ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության կազմում մասնակցել է Շվեդիայի Ռիկսդակի և ՀՀ Ազգային ժողովի միջև ժողովրդավարական զարգացման համագործակցության հանձնախմբի նիստին։ «Օրակարգային հարցերի շրջանակներում քննարկեցինք երկու երկրներում օրենսդրական գործընթացի առանձնահատկությունները, խորհրդարանական հանձնաժողովների աշխատանքի, լիագումար նիստերի անցկացման հետ կապված հարցերը։ Քննարկեցինք […] ...
21:00 28.04.2025
Սամբոյի Եվրոպայի բոլոր տարիքայինների առաջնություններում Հայաստանի հավաքականը նվաճել է 21 մեդալԿիպրոսի Լիմասոլ քաղաքում անցկացված Եվրոպայի սամբոյի առաջնությունում, տարիքային չորս խմբերում, Հայաստանի մարզիկ – մարզուհիները նվաճել են 21 մեդալ՝ 3 ոսկե, 5 արծաթե և 13 բրոնզե: Մեծահասակների պայքարում իր երկրորդ ոսկե մեդալն էր նվաճել Արման Ավանեսյանը (մարտական սամբո, 98 կգ): Եվս 5 մարզիկ դարձել էր բրոնզե մեդալակիր։ Երիտասարդների մրցաշարում Մհեր Օհանյանը (71 կգ ) դարձել էր […] ...
20:47 28.04.2025
Հորդորում ենք չմիջամտել ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը․ ոստիկանությունԱպրիլի 27-ին՝ ժամը 23-ի սահմաններում, իրավախախտում կատարելու համար Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում Շիրակի մարզի պարեկները կանգնեցրել են Գյումրիի Հալաբյան փողոցի բնակիչ 22-ամյա երիտասարդի վարած «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան: Վարորդի սթափության վիճակը ստուգելուց հետո պարեկը նրան հայտնել է, որ զրկվում է վարորդական իրավունքից, ինչն օրենքի պահանջ է: Այդ լսելով` վարորդը բռունցքով հարվածել է պարեկների դեմքին, միջամտել են […] ...
20:35 28.04.2025
Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնական այցով ժամանել է ՀայաստանՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանը, պաշտոնատար այլ անձինք: Հանրապետության նախագահի նստավայրում ապրիլի 29-ին՝ դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, նախագահներ Վահագն Խաչատուրյանը և Միխեիլ Կավելաշվիլին առանձնազրույց կունենան, որին կհաջորդի երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ […] ...
20:30 28.04.2025
«Ինտեր»-ի՝ չեմպիոն դառնալու շանսերը կտրուկ նվազել ենԱ Սերիայի 34-րդ տուրում «Ռոմայից» կրած պարտությունից (0-1) հետո «Ինտերի» չեմպիոն դառնալու շանսերը կտրուկ նվազել են, հայտնում է Opta-ն։ Այժմ չեմպիոնական գավաթը նվաճելու հավանականությունը գնահատվում է ընդամենը 18,7 տոկոս։ Վիճակագրական ընկերության սուպերհամակրգչի համաձայն` 81,3 տոկոս հավանականությամբ չեմպիոն կհռչակվի «Նապոլին»։ Ի դեպ, 34-րդ տուրից առաջ «Ինտերը» 55,8 տոկոս հավանականությամբ շարունակում էր մնալ ֆավորիտ։ Միլանյան թիմն Ա […] ...
20:24 28.04.2025
Մինչ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 16 հազար 271 քաղաքացի ստացել է սոցիալական կրեդիտՀունվարի 1-ից մինչեւ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 16 հազար 271 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1876 քաղաքացի) ետ է ստացել 1 միլիարդ 482 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +165 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 91,1 հազար դրամ է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ […] ...