20:45 11.09.2018
ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների աղմկահարույց հեռախոսազրույցի և մամուլի ասուլիսի հետ:
«Ինչպես հայտնի է, այսօր` սեպտեմբերի 11-ին, համացանցում հայտնվեց մի տեսագրություն, որը ներկայացնում էր ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՀ ՀՔԾ պետի հեռախոսազրույցները` «Մարտի 1»-ի գործին վերաբերող հարցերի, մասնավորապես` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու վերաբերյալ: Այս զրույցների մանրամասները հայտնի են բոլորին և կարիք չկա վերաշարադրել դրանք:
Հեռախոսազրույցների բովանդակությունը գալիս է փաստելու մի քանի կարևոր հանգամանք, որի մասին մեկ անգամ չէ, որ հայտարարել ենք: Դրանք են.
Նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականցվում է քաղաքական հետապնդում, որն ուղղորդվում է անմիջականորեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից: ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցությունը սրանում կասկածի տեղ չի թողնում:
Դատելով ձայնագրությունից, ի սկզբանե խնդիր է դրվել ոչ թե բացահայտել «Մարտի 1-ի» գործը և գտնել մեղավորներին, այլ պարզապես կալանավորել (զրուցակիցների բառապաշարով` «փակել») նախագահ Քոչարյանին, ինչը քաղաքական վենդետայի դասական օրինակ է:
Առաջին ատյանի դատավորը, որը կալանքի որոշում է կայացրել, գտնվել է իշխանական բիրտ ճնշման ներքո և իրեն վերևից թելադրված «դուխով» ապօրինի որոշում է կայացրել:
ՀՀ երկրորդ նախագահի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի խափանման միջոցն ընտրվել է ուղիղ Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ. նախ` ՀՔԾ պետն է համաձայնեցրել (կալանք), իսկ այնուհետ` ԱԱԾ պետը (գրավ):
Կատարվածը հանցագործություն է` բարձարաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ: Հեռախոսազրույցների հրապարակմանը հետևած ՀՀ վարչապետի, ինչպես նաև ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հայտնի ասուլիսում արված հայտարարությունները, մեծապես ոչ այլ ինչ են, քան անհաջող արդարացումներ: Հեռախոսազրույցների խայտառակ բովանդակությունը մեկնաբանությունների կարիք չունի, ու զրույցներն այն մասին, թե «չար ուժերը» փորձում են նման ձայնագրություններ տարածելով խոչընդոտել «բարի ուժերի» հերոսական պայքարը կոռուպցիայի և հանցավորության դեմ, տվյալ համատեքստում պարզապես զավեշտալի են: Կարևոր է ընդգծել, որ այս հեռախոսազրույցները բացահայտում են ոչ միայն ինչ-որ մի կոնկրետ գործին առնչվող դրվագ, այլև գործող ռեժիմի բուն էությունը, օրվա իշխանության իրական դեմքը: Մարդիկ, որոնք առավոտից երեկո գոռում-գոչում են սիրո և հանդուրժողականության ու արդարադատության մեջ չմիջամտելու մասին, անում են ճիշտ հակառակը` մոլորեցնելով ու խաբելով հասարակությանը: Մարդիկ, որոնք առավոտից երեկո խոսում են ժողովրդավարության մասին ամենակոպիտ ձևով ճնշում են ժողովրդավարական ազատություններն ու մարդու իրավունքները:
Հարկ ենք համարում ընդգծել նաև հետևյալը: Վարչապետի, ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի ելույթներից պարզ է դառնում. տեսնելով, որ շինծու գործի միջոցով հնարավոր չէ կալանվորել և հետապնդման ենթարկել նախագահ Քոչարյանին` հեռացնելով նրան քաղաքական դաշտից, ինչպես նաև համոզվելով, որ ապօրինի հարստացման և առասպելական ունեցվածքի մասին խոսակցությունները իրականությանը չեն համապատասխանում, իշխանությունները նոր միջոցի են դիմում` հայտարարելով, թե Քոչարյանների ընտանիքը փողերի լվացմամբ է զբաղվել: Թե ինչ արժեն այս հայտարարությունները, որ արված են հայտնի հեռախոսազրույցների մասնակիցների կողմից` առաջարկում ենք որոշի հանրությունը: Սակայն ակնհայտ է, որ նախագահ Քոչարյանի դեմ քաղաքական հետապնդումները շարունակվում են և նոր շրջան են մտնում:
Մենք կոչ ենք անում բոլոր մեր հայրենակիցներին ու բարեկամներին սթափ կերպով գնահատել ստեղծված իրավիճակը, իշխանությունների գործելակերպը, պատռել քարոզչական շղարշը և թույլ չտալ, որպեսզի Հայաստանը ժողովրդավարական երկրից վերածվի ամբոխավարական ձախողված պետության, որը կառավարվում է դիլետանտների կողմից` բոլշևիզմի սկզբունքներով և ուր խրախուսվում են քաղաքական ռեպրեսիաները»,- ասված է տարածված հայտարարության մեջ:
13:32 28.04.2025
Բրիտանական զորքերը չեն մասնակցի մարտական գործողություններին, եթե տեղակայվեն ՈւկրաինայումՄեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին հայտարարել է, որ Ուկրաինայում ցանկացած բրիտանական ռազմական կոնտինգենտի նպատակը կլինի ուկրաինական բանակին ուսուցում տրամադրելը, այլ ոչ թե մասնակցելը մարտերին: «Մենք ակնկալում ենք, որ այդ նպատակները ուղղված կլինեն ուկրաինական ժամանակակից և մարտունակ զինված ուժերի վերականգնմանը, այլ ոչ թե մարտական գործողություններ իրականացնելուն»,- նախարարի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը։ The Telegraph-ը հիշեցնում […] ...
13:08 28.04.2025
Կայացել է ՀՀ վարչապետի և Էստոնիայի նախագահի հանդիպումըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցի երկրորդ օրը մեկնարկել է Էստոնիայի Հանրապետության նախագահական նստավայր այցով, որտեղ վարչապետը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում: Այնուհետև տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի Հանրապետության նախագահ Ալար Կարիսի հանդիպումը: Էստոնիայի նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկու […] ...
13:03 28.04.2025
Ադրբեջան է ժամանել Իրանի նախագահըԱպրիլի 28-ին պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը, պաշտոնատար այլ անձինք։ ...
12:57 28.04.2025
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԵրևանում ապրիլի 28-ի երեկոյան ժամերին, 29-30-ին, մայիսի 2-3-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում ապրիլի 28-ի ցերեկը, 29-30-ին, մայիսի 1-3-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 […] ...
12:50 28.04.2025
«Հայասաթ-1»-ը կատարեց իր առաքելությունը․ «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա2025 թվականի ապրիլի 26-ին Հայաստանի առաջին հայրենական արբանյակ «Հայասաթ-1»-ը վերջին անգամ հատեց Կարմանի գիծը (տիեզերքի պայմանական սահմանը) և ավարտեց իր առաքելությունը։ Այդ մասին ասված է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի ֆեյսբուքյան էջում: «Արձակումից ի վեր, մթնոլորտային դիմադրության պատճառով, մեր արբանյակի, ինչպես և Երկրին մոտ պտտվող բոլոր արբանյակների ուղեծրերի բնականոն իջնելը տեղի է ունեցել սպասվածից ավելի արագ՝ […] ...
12:42 28.04.2025
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 482 դեպք, որից 122-ը՝ արտակարգԱպրիլի 21-ից 27-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 482 դեպք, որից 122-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 54, փլուզման՝ 3, պայթյունի, դարափուլի, սողանքի, վայրի կենդանիների հարձակման, ջրահեղձման, դժբախտ պատահարի՝ 1-ական, քարաթափման, որոնողափրկարարական՝ 2-ական, տեղատարափ անձրևի՝ 4, թունավորման, օձի նկատման՝ 8-ական, կեղծ ահազանգի՝ 10, ինքնասպանության փորձի՝ 21, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 46, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 155, […] ...