16:28 11.06.2024
Հունիսի 11-ին՝ ժամը 13։41-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհին՝ Հոռոմ գյուղի խաչմերուկում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Հ. Մ., ծնված 1985 թ.) և «GAZel» (վարորդ՝ Մ․ Ս․, ծնված 1991 թ.) մակնիշների ավտոմեքենաները․
«Mercedes-Benz» ավտոմեքենայի ուղևորներ Ա․Հ․-ն (ծնված 1970 թ.), Ա․ Շ․-ն (ծնված 1984 թ.), Ա․ Բ․-ն (ծնված 1984 թ․) և Լ․ Բ․-ն (ծնված 1979 թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
08:25 05.02.2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ...
08:19 05.02.2025
ԱՄՆ-ը ավելի ագրեսիվ կդառնա, եթե ՀԱՄԱՍ-ը չշարունակի պատանդների ազատ արձակումը․ ԹրամփԱՄՆ-ը ավելի ագրեսիվ կդառնա, եթե պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը չշարունակի պատանդների ազատ արձակումը։ Այս մասին երեքշաբթի օրը Սպիտակ տանը բանակցություններից հետո Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք շատ ենք աշխատում բոլոր պատանդներին վերադարձնելու համար։ Մինչ այժմ ամեն ինչ ընթանում է բավականին արագ, գրեթե` ըստ ժամանակացույցի։ […] ...
08:10 05.02.2025
Դելիի Ազգային մայրաքաղաքային տարածքում մեկնարկել են ժողովի ընտրություններըՆյու Դելիում և հարակից շրջաններում մեկնարկել են Դելիի Ազգային մայրաքաղաքային տարածքի օրենսդիր ժողովի ընտրությունները։ Ընտրողները կընտրեն համագումարի 70 անդամներ, որոնք կկառավարեն քաղաքը և շրջակա տարածքները առաջիկա հինգ տարիների ընթացքում: Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով 07:00-ին: Հնդկաստանի ընտրական հանձնաժողովի պաշտոնական տվյալների համաձայն՝ Դելիում ընտրելու իրավունք ունեն մոտ 15,6 մլն ընտրողներ, և բոլորը կկարողանան այցելել 13766 ընտրատեղամասերից […] ...
08:00 05.02.2025
Փաշինյանը Antlantic council-ում ներկայացրել է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան իր էջում հայտնել է. «Antlantic council-ում հանդես եկա ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի Կառավարության բալանսավորման եւ բալանսավորված արտաքին քաղաքականությունը»։ ...
02:33 05.02.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
02:18 05.02.2025
Ես շատ ֆուտբոլիստների ընկալումը փոխեցի․ ՌոնալդուՊորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարծում է, որ փոխել է ֆուտբոլը իր պրոֆեսիոնալիզմով: Այս մասին հայտնում է Arm Sport-ը: «Ես տեղյակ եմ այս մասին, հատկապես ֆիզիկական վերականգնման առումով: Սա չափազանց կարևոր է. սա է իմ փիլիսոփայությունը: Շատ ֆուտբոլիստների ընկալումը փոխեցի: Կարիերայիս ընթացքում աշխատել եմ բազմաթիվ մարզիչների հետ և ունեմ իմ սեփական պատկերացումները՝ ֆուտբոլի ամենաբարձր պահանջներով։ […] ...