Գյումրեցի տղամարդու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 02 2025
  • $
    396.58
  • RUBLE
    4.04
  • 413.36
WEATHER
+4.09 oC

Գյումրեցի տղամարդու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

16:17 11.06.2024

ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության քրեական հետախույզները, ստացված տեղեկություններն իրացնելով, հունիսի 3-ին ապօրինի թմրանյութ պահելու, պատրաստելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով Գյումրի քաղաքի Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի մոտ ձերբակալել և Մուշի բաժին են տեղափոխել նույն փողոցի բնակիչ 38-ամյա մի տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ՝ մուգ շագանակագույն, յուրահատուկ հոտով զանգվածով: Տղամարդը հայտնել է, որ այն «շոկո» տեսակի թմրանյութ է, գտել է իրենց փողոցի շենքերից մեկի շքամուտքի մոտից և պահել իր օգտագործման համար: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։ Հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անգլիայում մրցավարական նորարարություններ կլինեն

21:39 05.02.2025

Անգլիայում մրցավարական նորարարություններ կլինեն

Անգլիայի Պրեմիեր լիգան հայտարարել է մրցավարական նորարարությունների մասին, տեղեկացնում է Sky Sports-ը: Նախատեսվում է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը գործարկել խաղից դուրս վիճակն արձանագրող ավտոմատ համակարգ: Հաջորդ մրցաշրջանի մեկնարկից Անգլիայի Պրեմիեր լիգայում մրցավարները VAR համակարգի միջոցով կայացրած որոշումները բացատրելու են հենց խաղի ժամանակ խոսափողով, որը լսելի է լինելու ստադիոնում ներկա երկրպագուների ու հեռուստադիտողների համար: Այս նորարարությունն […] ...

Երևանի հ. 138 և 74 մանկապարտեզներն ամբողջությամբ քանդվել և վերակառուցվել են

21:28 05.02.2025

Երևանի հ. 138 և 74 մանկապարտեզներն ամբողջությամբ քանդվել և վերակառուցվել են

Ավելի քան կեսդարյա պատմություն ունեցող մանկապարտեզներն ամբողջությամբ քանդվելուց և վերակառուցվելուց հետո այսօր այլ տեսք ունեն: Էներգաարդյունավետության ծրագրով կրթական հաստատություններում էներգաարդյունավետությանը միտված սարքավորումներ և LED լուսատուներ են տեղադրվել: Շենքերի սեյսմիկ զինվածությունը համապատասխանում է անհրաժեշտ չափանիշներին: Արևային ֆոտովոլտային վահանների տեղադրում, տանիքի, պատերի ջերմամեկուսացում. ամեն ինչ արվել է, որ նվազեն հանրային շենքերի էներգետիկ սպասարկման ծախսերը, ինչպես նաև պակասեցվել […] ...

Ոստիկանությունը հնարավորություն կունենա տեխնիկական առավել լայն գործիքակազմի կիրառմամբ պայքարել հանցավորության դեմ․ ՆԳՆ-ի կողմից ներկայացված առաջարկներն ընդունվել են

21:17 05.02.2025

Ոստիկանությունը հնարավորություն կունենա տեխնիկական առավել լայն գործիքակազմի կիրառմամբ պայքարել հանցավորության դեմ․ ՆԳՆ-ի կողմից ներկայացված առաջարկներն ընդունվել են

Ոստիկանությունը հնարավորություն կունենա տեխնիկական առավել լայն գործիքակազմի կիրառմամբ պայքարել հանցավորության դեմ․ ՆԳՆ-ի կողմից ներկայացված առաջարկներն ամբողջությամբ ընդունվել են: Փետրվարի 5-ին Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել իր հեղինակած ««Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթը: […] ...

Հայաստանի և Սերբիայի ԱԳՆ գլխավոր քարտուղարները քննարկել են երկու գերատեսչությունների միջև համագործակցության հեռանկարները

21:11 05.02.2025

Հայաստանի և Սերբիայի ԱԳՆ գլխավոր քարտուղարները քննարկել են երկու գերատեսչությունների միջև համագործակցության հեռանկարները

Փետրվարի 5-ին Երևանում տեղի է ունեցել Հայաստանի և Սերբիայի ԱԳՆ գլխավոր քարտուղարների գլխավորած  պատվիրակությունների հանդիպումը: Այս մասին նշվում է ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ: Երկուստեք կարևորվել է Հայաստան – Սերբիա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: Այս կապակցությամբ առանձնահատուկ նշվել է Երևանում Սերբիայի դեսպանության և Պրահայում ՀՀ դեսպանության Բելգրադի գրասենյակի գործունեությունը։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև […] ...

Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում ելույթով հանդես է եկել ամենամյա Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին

21:01 05.02.2025

Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում ելույթով հանդես է եկել ամենամյա Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Վաշինգտոնում ամենամյա Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին հանդես է եկել ելույթով: Գրառմանը կից վարչապետը լուսանկարներ է հրապարակել: ...

Նիգերիայի դպրոցներից մեկում հրդեհ է բռնկվել. կան զոհեր և վիրավորներ

20:53 05.02.2025

Նիգերիայի դպրոցներից մեկում հրդեհ է բռնկվել. կան զոհեր և վիրավորներ

Նիգերիայի հյուսիսում իսլամական դպրոցում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով առնվազն 17 երեխա է մահացել։ Այս մասին հայտնում է BBC Hausa-ն։ Մի քանի աշակերտներ վիրավորվել են և շտապ տեղափոխվել Զամֆարա նահանգի Կաուրանա Նամոդա քաղաքի առողջապահական հաստատություններ: Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհը բռնկվել է մոտակա տանը և տարածվել դպրոց, երբ երեխաները, ենթադրաբար, քնած են եղել։ Դեպքի վայր […] ...

BACK_TO_TOP