19:54 11.09.2018
Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել հրապարակված ձայնագրության մասին և պարզաբանել, թե ինչ հիմքով է այնտեղ իր անունը հնչում:
Գրառումը ներկայացնում ենք ստորև՝
«Սիրելի ընկերներ
Լսեցի հրապարակված ձայնագրությունը, որտեղ ՀՔԾ պետի կողմից հնչեցվել էր նաև իմ անունը: Որպեսզի խուսափեմ անճշտություններից, այստեղ տեղադրեմ Ս. Խաչատրյանի և ԱԱԾ տնօրեն Ա. Վանեցյանի խոսակցության այն հատվածը, որը վերաբերվում էր ինձ:
“ՍԽ – Ընգեր, որևէ խնդիր չկա, հիմա Վահեն ա գալու մոտս, Գրիգորյան:
ԱՎ – Ահա, ահա:
ՍԽ – Վահեն մի հատ լուրջ բան կգրի հեսա, ընգեր, ու ելույթ էլ կունենա, էս սաղ հարցերին կպատասխանի, պռոստը իմ ելույթը ճիշտ չի էլի:
ԱՎ – Չէ, չէ, Վահեն թող խոսա որպես փաստաբան, որպես փորձագետ թող խոսա:
ՍԽ – Հա, Վահեն կխոսա ախպեր ջան: Որպես փորձագետ նաև ինքը Եվրադատարանում ա չէ ներկայացնում:”Թեկուզև այս հատվածը առանձնապես չի քննարկվում մամուլում, սակայն այս կապակցությամբ հրապարակային պարզաբանումներ տալու անհրաժեշտություն զգում եմ, քանի որ մարդկանց մոտ կարող են բնականորեն հարցեր առաջանա այս հատվածի վերաբերյալ:
Ինքս, որպես այս գործով 2008թ.-ի մարտի 1-ի լույս 2-ի գիշերը կատարված սպանությունների մասով ներգրավված եմ այս քրեական գործում որպես տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ: Միաժամանակ նաև ես հանդիսանում եմ տուժողների ընտանիքների ներկայացուցիչը ՄԻԵԴ ներկայացված նրանց դիմումի շրջանակներում: Եվ այս երկու կարգավիճակներն էլ պահպանում եմ առ այսօր:
Ես ոչ միայն Ս. Խաչատրյանի կողմից նշված մեկ օր (չգիտեմ որ օրվա խոսակցություն է, այդ պատճառով էլ չեմ կարող հստակ ամսաթիվ նշել), այլ մի շարք անգամներ հանդիպումներ եմ ունեցել վստահորդներիս և ընդհանուր գործին վերաբերվող հարցեր քննարկելու համար, որպես տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ:
Ոչ միայն ես իմ վստահորդների անունից համագործակցել եմ ՀՔԾ հետ, այլ իմ ներկայացրած կողմից և ՀՔԽ համագործակցությունը եղել է հնարավոր ամենասերտ համագործակցությունը, որ կարելի էր պատկերացնել նախաքննության մարմնի և տուժողների իրավահաջորդների անունից:Ես կոնկրետ չգիտեմ, թե ինչ է նկատի ունեցել ՀՔԾ պետը՝ նշելով, որ ինչ-որ բան պետք է գրեմ, բայց ես հիմա հաստատապես կարող եմ ասել, որ ոչ թե ինչ-որ բան, այլ ես լայնածավալ գրավոր փաստաթղթեր եմ տրամադրել ՀՔԾ-ին, դրանցում նշված միջազգային իրավունքին առնչվող հատվածները նախաքննության ընթացքում պետության պարտականությունների (չ)կատարման հանգամանքը հաշվի առնելու համար: Դրանք մասնավորապես եղել են մեր` ՄԻԵԴ ներկայացված դիրքորոշումները, որը ես զարմանքով հենց պարոն Ս. Խաչատրյանից տեղեկացել էի, որ բացակայում են գործից, մինչդեռ կառավարությունը ՄԻԵԴ-ից այդ փաստաթղթերը վաղուց պաշտոնապես ստացել էր: Նմանապես եւ փաստաթղթերի լայնածավալ փաթեթ ստանալու ՀՔԾ կողմից մեր ներկայացրած միջնորդությունը կամ խնդրանքը երբեք անհետևանք չի մնացել:
Ինչ վերաբերում է նրան, որ ես հրապարակային ելույթ պետք է ունենայի այս գործով, ապա նշեմ, որ ոչ թե ելույթ, այլ բազմաթիվ ելույթներ եմ ունեցել և ունենալու եմ այնքան, որքան որ հանրային պահանջը կթելադրի: Ես ոչ իմ ելույթների բովանդակությունը, ոչ է դրա հնարավորությունը ոչ մեկի հետ չեմ համաձայնեցրել և համաձայնեցնում, բացառությամբ իմ վստահորդների:
Ես չգիտեմ, թե այդ խոսակցության մեջ նշված իմ հանդիպումը երբ է եղել, որպեսզի հասկանամ, թե ինչ, կամ որ ելույթիս մասին է խոսքը, բայց հաստատապես կարող եմ ասել, որ այդ ես եմ, որ կարող եմ այս գործի շրջանակներում որևէ պաշտոնյայի արգելել իմ վստահորդներին կամ նրանց գործին վերաբերող որևէ հանգամանքի վերաբերյալ արտահայտվել կամ չարտահայտվել: Նույնը վերաբերում է նաև ՀՔԾ պետին: Չնայած և՛ իմ, և՛ պարոն Ս. Խաչատրյանի երկարաժամկետ ընկերական հարաբերություններին, որոնց սկիզբը դեռևս մեր ուսանողական տարիներից է, ես այս գործի շրջանակներում հատկապես որևէ անձնական հարաբերության տուրք տալու ոչ մտադրություն ունեմ, ոչ էլ` ինքս իմ առջև որևէ բարոյական իրավունք:
Գուցեև իր խոսքը կարող է կասկածի տեղ տալ, որից հնարավոր լիներ մտահանգել, որ ես կատարել եմ հրապարակում ՀՔԾ պաշտպանելու համար վերջինիս առաջարկով, ապա ասեմ՝ ամենայն պատասխանատվությամբ, որ այդ ոչ թե ՀՔԾ պետ պարոն Խաչատրյանն է ինձ առաջարկել երբևէ խոսել նախաքննության մարմնի գործողությունների, պաշտպանության կողմից պաշտպանական գծի, գործով մեղադրանքների, այս գործի քաղաքական և իրավական ասպեկտների մասին, այլ այդ ես եմ արել և անելու հընթացս այնքան, որքան որ դրա անհրաժեշտությունը կլինի: Եվ ինձ համար սա չունի այլընտրանք, քանի որ իմ վստահորդների հարազատների խախտված իրավունքների գործին վերաբերող առաջընթացը իրականություն է դարձել հենց այն ՀՔԾ սույն գործով ներգրավված կազմի խմբի կողմից, որի հետ մենք համագործակցում ենք, և դրան օժանդակող ԱԱԾ ուղեկցող:
Ամփոփեմ, որ ես վստահորդներիս անունից աջակցել և իմ մասնագիտական գիտելիքների շրջանակում օժանդակել եմ նախաքննության մարմնին և, անհրաժեշտության դեպքում նաև` դատախազության մարմիններին: Դա տեղի է ունեցել ոչ միայն գրավոր դատավարական փաստաթղթեր տրամադրելով, միջազգային իրավունքի կարգավորումների մասին մեր դիրքորոշմամբ դատավարական գործընթացներին մասնակցելով, այլ նաև հենց դատավարական գործընթացին ուղիղ միջամտությամբ` վճռաբեկ բողոք ներկայացնելով և հայտնի կալանքի գործին ուղղակի մասնակցելու միջոցով:
Հ․Գ. Ես չեմ կարող շատ ծավալվել այն վտանգների և ծանր աշխատանքի մասով, որին հանդիպում են այս գործով ՀՔԾ և ԱԱԾ անձնակազմերն այս գործով, բայց առնվազն արդեն երկու դատավորի կողմից (ՍԴ նախկին անդամի և երբեմնի անվտանգության մարմինների ղեկավար Վ. Պողոսյանի և կալանքի գործը քննած դատավոր Վ. Մարգարյանի) կողմից իրենց անվտանգության վերաբերյալ հնչեցրած մտահոգություններն արդեն իսկ ցուցիչ պետք է լինի առ այն, թե ինչ վտանգավոր գործով են զբաղվում այս մարդիկ: Եվ որպես այդպիսին, և հաշվի առնելով նրանց գործունեության արդյունավետությունը, նրանք միշտ վայելելու են թե՛ իմ, թե՛ վստահորդներիս լիակատար աջակցությունը և առանց սեթևեթանքի:
Հ․Հ․Գ. Ես նույնիսկ պահպանության ծառայությունից չեմ օգտվում և հրաժարվում եմ զենք կրել այս ողջ ընթացքում: Այդ ինչը, ըստ ոմանց, պետք է ինձ համար որևէ ազդեցության հետևանք առաջացնի, որ ինքս իմ վստահորդների շահերի հաշվին որևէ մեկի հետ համագործակցեմ, ինչպես վերջերս որոշ հայտնի լրատվական շրջանակներ և նրանց սատելիտներ տարածում էին: Իսկ եթե իմ անելիքը բխելու է իմ վստահորդների շահերից, ապա կներեք, այ այդ շահերի պաշտպանության նպատակով ես ձեռնպահ չեմ մնալու որևէ օրինական գործողությունից, թեկուզև այն իմ հեղինակության վրա ոչ միանշանակ անդրադառնա. նրանց իրավունքների պաշտպանությունն իմ հեղինակության սնելու միջոց չի, անհրաժեշտության դեպքում` հակառակը»,- գրել է Գրիգորյանը:
17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»14:10 22.11.2024
Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած13:22 22.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին11:53 22.11.2024
Պեկինը ուկրաինական հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արել08:00 22.11.2024
ՃՏՊ Սեբաստիա փողոցում. կա զոհ22:52 21.11.2024
Իսլանդիայում ժայթքել է Սունդհնուկուր հրաբուխը17:24 22.11.2024
Հայաստանում մեկնարկել է ԵՄ Թայեքս փորձագիտական առաքելությունը՝ «Թունաքիմիկատների և պարարտանյութերի կարգավորման համար»Նոյեմբերի 18-22-ը ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, համագործակցելով Եվրոպական միության հետ, Թայեքս գործիքի շրջանակներում նախարարությունում անցկացրել է հնգօրյա քննարկում՝ ուղղված պեստիցիդների և պարարտանյութերի շրջանառությունը կարգավորող իրավական ակտերի բարելավմանը։ Առաքելությանը ԵՄ կողմից ներգրավված են առաջատար մասնագետներ՝ Հունաստանի Բենակի ֆիտոպաթոլոգիական ինստիտուտի թունաքիմիկատների քիմիական վերահսկման լաբորատորիայի ղեկավար դոկտոր Էլենի Կարասալիին և Իտալիայի Գյուղատնտեսական հետազոտությունների և տնտեսության խորհրդի հետազոտությունների տնօրեն Ֆաբիո […] ...
17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներՆոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 1-ին կմ-ին «GAZ» […] ...
17:16 22.11.2024
Բայրամովը և Բերբոքը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակըԱդրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը COP29 կլիմայական համաժողովի շրջանակում հանդիպել է Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Նախարարները քննարկել են տարածաշրջանում հետպատերազմյան իրավիճակը, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակը, ինչպես նաև խաղաղության հաստատման գործընթացում առկա խնդիրները։ ...
17:12 22.11.2024
Քրեակատարողական ծառայությունում ընդունել են ԵՄ Անվտանգության ոլորտի կառավարման մեխանիզմի գնահատման առաքելության անդամներինՆոյեմբերի 22-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանն ընդունել է Եվրոպական միության Անվտանգության ոլորտի կառավարման մեխանիզմի գնահատման առաքելությանը՝ ԵՄ անվտանգության ոլորտի կառավարման հաստատության ավագ փորձագետներ Ալինա Բելսկայային և Հենրի Վաթենին, Ժնևի Անվտանգության ոլորտի կառավարման կենտրոնի ներկայացուցիչ Թիյս Կորստենին և Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության ներկայացուցիչ Գաբրիելե Յակովինոյին։ Առաքելությունը Հայաստան է ժամանել […] ...
17:09 22.11.2024
Ինչ պետք է իմանան ժամանակավորապես օտարերկրյա պետությունում բնակվող ՀՀ ֆիզիկական անձինք Հայաստան ժամանելիսՀայաստանում մշտական բնակության վայր ունեցող և ժամանակավորապես օտարերկրյա պետությունում բնակվող ՀՀ ֆիզիկական անձը կարող է առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռով Հայաստան ներմուծել 5000 եվրոն չգերազանցող արժեքով անձնական օգտագործման ապրանքներ՝ ՀՀ կառավարության սահմանած բնաիրային չափերը չգերազանցող քանակներով։ Հայաստան ժամանելիս անձը կարող է արտոնությամբ ներմուծել կենցաղային և անձնական օգտագործման սարքեր` յուրաքանչյուր տեսակից 2 […] ...
17:04 22.11.2024
Տեղի է ունեցել «Կանաչ Հայաստան» հարթակի քաղաքականությունների երկխոսության շարքի հերթական հանդիպումըԱյսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Կանաչ Հայաստան» հարթակի քաղաքականությունների երկխոսության շարքի 5-րդ նիստը՝ ուղղված կլիմայական փոփոխություններին ընդառաջ աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ առկա բացերի և քաղաքականությունների լավարկման հնարավորությունների վերհանմանը։ Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին […] ...