ՔԿՀ պաշտոնատար անձինք մեղադրվում են դատապարտյալներից և կալանավորներից կաշառք ստանալու մեջ. 3 քրեական վարույթների նյութերն ուղարկվել են դատարան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 12 2024
  • $
    396.06
  • RUBLE
    3.98
  • 411.07
WEATHER
+5.09 oC

ՔԿՀ պաշտոնատար անձինք մեղադրվում են դատապարտյալներից և կալանավորներից կաշառք ստանալու մեջ. 3 քրեական վարույթների նյութերն ուղարկվել են դատարան

11:57 11.06.2024

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված մի շարք քրեական վարույթներով կատարված նախաքննությամբ բացահայտվել են քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների կողմից կաշառքի դիմաց դատապարտյալներին և կալանավորներին արգելված իրեր փոխանցելու դեպքեր:

Մասնավորապես՝ նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակից Ա. Ս.-ն պայմանավորվածություն է ձեռք բերել նույն ՔԿՀ-ի դատապարտյալի հետ՝ 465.000 ՀՀ դրամ կաշառքի դիմաց վերջինիս արգելված իրեր՝ բջջային հեռախոսներ ու այլ սարքավորումներ փոխանցելու շուրջ: Պայմանավորվածության համաձայն՝ Ա. Ս.-ն յուրաքանչյուր բջջային հեռախոս հիմնարկի տարածք տեղափոխելու և դատապարտյալին փոխանցելու համար նրանից որպես կաշառք պետք է ստանար 20.000 – 40.000 ՀՀ դրամ:

Իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով Ա. Ս.-ն հանդիպել է դատապարտյալի մտերիմներին, ովքեր 2022 թվականի հուլիսից նոյեմբերն ընկած ժամանակահատվածում կանխիկ և անկանխիկ եղանակով որպես կաշառք նրան են փոխանցել ընդհանուր 465.000 ՀՀ դրամ, որի դիմաց հիշյալ պաշտոնատար անձը արգելված իրեր է տեղափոխել քրեակատարողական հիմնարկ և փոխանցել դատապարտյալին:

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված մեկ այլ քրեական վարույթով էլ պարզվել է, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակից Խ. Մ.-ն դարձյալ պայմանավորվածություն է ձեռք բերել նույն ՔԿՀ-ում պահվող կալանավորի հետ՝ կաշառքի դիմաց վերջինիս բջջային հեռախոսներ փոխանցելու շուրջ: Կաշառքի գումարը ստանալուց հետո Խ. Մ.-ն 2024 թվականի փետրվարի 11-ին բջջային հեռախոսներն իր հետ տարել է Արմավիր ՔԿՀ, սակայն դրանք կալանավորին փոխանցել չի հաջողվել, քանի որ ՔԿՀ-ի համապատասխան աշխատակիցների կողմից իրականացված զննության արդյունքում բջջային հեռախոսները հայտնաբերվել և վերցվել են:

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված հերթական քրեական վարույթով էլ պարզվել է, որ ՀՀ առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ կազմակերպության «Վանաձոր» ստորաբաժանման բուժքույրը, քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել 100.000 ՀՀ դրամ կաշառքի դիմաց վերջինիս համար արգելված իրեր՝ բջջային հեռախոսներ և լիցքավորման սարքեր ՔԿՀ տարածք տեղափոխելու շուրջ: Պայմանավորվածությունը, սակայն, ավարտին չի հասցվել, քանի որ աշխատանքի ներկայանալիս բուժքույրը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից ենթարկվել է անձնական խուզարկության, որի ժամանակ հիշյալ արգելված իրերը նրա մոտից հայտնաբերվել ու վերցվել են։

Կաշառք ստանալու համար համապատասխան հոդվածներով մեղադրանքներ են ներկայացվել «Արմավիր» ՔԿՀ երկու պաշտոնատար անձանց և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բուժքրոջը, իսկ վերջիններիս կաշառք տալու համար մեղադրանքներ են ներկայացվել երկու դատապարտյալի և մեկ կալանավորի:

Քրեական վարույթներով նախաքննությունն ավարտվել է, և վարույթների նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կայացել է Անչափահասների արդարադատության խորհրդի միջգերատեսչական նիստը

15:15 26.12.2024

Կայացել է Անչափահասների արդարադատության խորհրդի միջգերատեսչական նիստը

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանի նախագահությամբ կայացել է Անչափահասների արդարադատության միջգերատեսչական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկ Սանոյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրի ղեկավար Վիկտորյա Օհանյանը, ինչպես նաև պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Աննա Կարապետյանը ողջունել է նիստի մասնակիցներին և ընդգծել, որ Խորհուրդն ապահովում է արդյունավետ փոխգործակցություն […] ...

Քննարկվել են Հայաստանում տեքստիլ արդյունաբերության զարգացման միտումները, ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը

15:07 26.12.2024

Քննարկվել են Հայաստանում տեքստիլ արդյունաբերության զարգացման միտումները, ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 26-ին հանդիպել է տեքստիլ արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO), Միջազգային առևտրի կենտրոնի, Հայաստանի Նորաձևության և հագուստի պալատի ներկայացուցիչներ։ Քննարկվել են Հայաստանում տեքստիլ արդյունաբերության զարգացման միտումները, ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։ […] ...

SHANTNEWS

15:00 26.12.2024

SHANTNEWS

Գերմանիան դադարեցրել է Վրաստանին աջակցության ծրագրերը

14:57 26.12.2024

Գերմանիան դադարեցրել է Վրաստանին աջակցության ծրագրերը

Գերմանիան դադարեցրել է Վրաստանին 200 միլիոն եվրո արժողությամբ աջակցության ծրագրերը և քննարկում է պատժամիջոցները ԵՄ գործընկերների հետ, ասել է Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը։ «Վերջին շաբաթների և ամիսների ընթացքում «Վրացական երազանք» կուսակցությունը ավելի է հեռացնում երկիրը ԵՄ-ից, ինչը նաև լրջորեն վտանգում է Գերմանիայի հետ Վրաստանի երկարամյա գործընկերությունը»,- ասվում է Բերբոքի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Գերմանիայի […] ...

Երթևեկության կազմակերպման փոփոխություններ Երևանում և մարզերում

14:49 26.12.2024

Երթևեկության կազմակերպման փոփոխություններ Երևանում և մարզերում

Ներքին գործերի նախարարությունը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ դեկտեմբերի 19-ից իրականացրել է երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Մ4 (Երևան-Սևան) միջպետական ավտոճանապարհի պարեկային ծառայության անշարժ հենակետի հարակից հատվածում։ Նշված հատվածում հետադարձը փակվել է, որի փոխարեն վարորդները կարող են օգտագործել Պտղնու տրանսպորտային հանգույցը։ «Նախկինում եթե վարորդը ցանկանում էր նշված հատվածում հետադարձ կատարել, առնվազն 15-20 րոպե էր պետք, […] ...

Վթարի հետևանքով մոտոցիկլետավարը մահացել է

14:40 26.12.2024

Վթարի հետևանքով մոտոցիկլետավարը մահացել է

Դեկտեմբերի 24-ին, ժամը 18.10-ին, մայրաքաղաքի Խորենացու փողոցում միմյանց են բախվել «Մինի Կուպեր» մակնիշի մեքենան և «Սուզուկի» մոտոցիկլետը: Մոտոցիկլետավար, Եղվարդի բնակիչ 47-ամյա Գէորգ Պ.-ն հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Նախաձեռնվել է քրեական վարույթ: ...

BACK_TO_TOP