Միջադեպը տեղի է ունեցել Պետական սահմանապահ զորքերի Լենքորանի սահմանապահ ջոկատի ծառայության տարածքում։
«Մայոր Բախըշ Բախըշլին և զինվոր Ալի Նագիևը սահմանը պաշտպանելու պարտականությունները կատարելիս մահացել են կայծակի հարվածի հետևանքով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կատարվածի առնչությամբ հետաքննություն է տարվում։