23:37 11.09.2018
Գյումրիի թիվ 40 հիմնական դպրոցում անցկացվել է տնօրենի արտահերթ մրցույթ: Նախկին տնօրեն Արսեն Ալեքսանյանի հեռանալուց հետո արդեն 3 ամիս է` դպրոցի տնօրենի պաշտոնը թափուր է։
Հիշեցնենք`Արսեն Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել ենթադրյալ պաշտոնական կեղծիք կատարելու, ինչպես նաև նրա ու մի խումբ այլ անձանց կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու վերաբերյալ, ինչի հետևանքով պետությանը հասցվել է 11 մլն 315 հազար դրամի վնաս։
Դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է ու գրավի դիմաց ազատ արձակվել։ Շիրակի փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանը նշել է, որ գումարի յուրացումները նաև դպրոցի կառավարման խորհրդի անգործության հետևանքն են։
Հակառակ փաստարկն է բերում թիվ 40 դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Գառնիկ Սիմոնյանը` նշելով, որ կառավարման խորհուրդը դպրոցի ֆինանսական հոսքերը վերահսկելու լիազորություն չունի։
Կառավարման խորհրդի աշխատանքը վերահսկելու նպատակով, տնօրենի մրցույթին ներկա էին Շիրակի մարզպետն ու տեղակալը։
Մրցակցությունը բավականին ակտիվ էր` 8 թեկնածու։ Նման ակտիվություն դպրոցի տնօրենի պաշտոնի համար վերջին տարիներին չի եղել, լավագույն դեպքում մրցույթին 2 թեկնածու է եղել:
Թեկնածուները մարզի տարբեր դպրոցների մանկավարժներ են, մեկը՝ տնօրեն։ Թիվ 40 դպրոցից թեկնածու չկար։
15:30 19.04.2025
Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժածԱյսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում` Արարատ գյուղի վարչական տարածքում, «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...