13:26 06.06.2024
Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն, անդրադառնալով աղետի գոտում տիրող համաճարակային իրադրությանը և դրանց առաջացման ռիսկերին, հայտարարել է, որ այս պահի դրությամբ այդ առումով իրավիճակը կառավարելի է, բռնկումներ չեն գրանցվել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նախարարը հայտարարեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ընթացքում։
«Ամենօրյա աշխատանք է տարվում․ նախ ջրի հետազոտություններ են իրականացվում, բակային այցեր են իրականացվում հասկանալու համար՝ մաքրման աշխատանքներից հետո ի՞նչ ռիսկեր կան և ինչ պետք է արվի։ Այս պահի դրությամբ վիճակը կառավարելի է․ որևէ բռնկում կամ շեղում չունենք»,- ասաց նախարարը՝ նշելով, որ այդ կանխարգելիչ աշխատանքները շարունակվելու են ։
Նախարարը նշեց, որ աղետի գոտի այցելության ընթացքում եղել է Ալավերդու բժշկական կենտրոնում, Նոյեմբերյան քաղաքում, մի շարք այլ բնակավայրերում։
«Մեր թիմն աշխատում է միասնական կերպով, և կարծում եմ՝ այդ աշխատանքի շնորհիվ է նաև, որ առողջապահական առումով խնդիրներ չունենք»,- ասաց նա՝ հավելելով, որ համաճարակային խնդիրներ ունենալու դեպքում առողջապահության համակարգը պատրաստ է, բերված է պատշաճ մակարդակի։
Նա նշեց, որ այդպիսի իրավիճակներում ցանկացած պահի էլ համաճարակային բռնկումների տեսական ռիսկ կա, սակայն հենց կանխարգելիչ աշխատանքների միջոցով է, որ պետք է զրոյացնել այդ ռիսկերը։
16:39 19.04.2025
Ծաղկահովիտ գյուղում այրվել է անասնակեր16:34 19.04.2025
Քո վճարած հարկի յուրաքանչյուր դրամը դառնում է ճանապարհ, ջրագիծ, լուսավոր փողոց, խաղահրապարակ ու մանկապարտեզ. ՏԿԵՆՀարկ վճարողի օրվա առիթով տեսանյութ է հրապարակել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ կից գրառմամբ. «Քո վճարած հարկի յուրաքանչյուր դրամը դառնում է ճանապարհ, ջրագիծ, լուսավոր փողոց, խաղահրապարակ ու մանկապարտեզ։ Դու ես փոխում քո համայնքը»։ ...
16:23 19.04.2025
Քո վճարած հարկը կյանք է փրկում. Անահիտ ԱվանեսյանՀարկ վճարողի օրվա առթիվ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. «Պետպատվերով բուժծառայությունների մատուցում և անընդհատ ընդլայնում, որակի բարելավում, մեծածավալ կապիտալ շինարարություն ու վերազինում, բուժօգնության հասանելիություն, դեղապահովման ծրագրեր, արդյունքում` փրկված կյանքեր. դուք` ձեր վճարած հարկերով մեզ պատվիրակում եք կյանքի կոչել առողջապահական ծրագրեր, որոնք տարեցտարի առավել շատ քաղաքացիների կյանքի որակի բարելավմանն են նպաստում: […] ...
16:12 19.04.2025
Վալոդյա Գրիգորյանը ստանձնեց Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնըՎալոդյա Գրիգորյանն այսօր՝ ապրիլի 19-ին, երդմամբ ստանձնեց Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը: Այս մասին հայտնում են Փարաքարի համայնքապետարանից։ ...
16:05 19.04.2025
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ՌԴ-ում էրՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ՌԴ-ում էր: Սանկտ Պետերբուրգում մեր երկրի խորհրդարանի ղեկավարը նախ մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի, ապա 58-րդ լիագումար նիստի աշխատանքներին, որոնց հաջորդել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը: Մասնակիցներին ելույթով դիմել է Ալեն Սիմոնյանը: Մանրամասները՝ ԱԺ տեսանյութում: ...
16:00 19.04.2025
44-ամյա տղամարդու մեքենայում թմրամիջոց է հայտնաբերվել. նա կալանավորվել էՔրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության քրեական ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներն իրացրին Երևանի պարեկների և Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների հետ: Նրանք ապրիլի 14-ին մայրաքաղաքի Բաբաջանյան փողոցում ձերբակալել և, «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, Մալաթիայի բաժին են տեղափոխել Նոր Հաճն քաղաքի 44-ամյա մի բնակչի։ 44-ամյա տղամարդը ներկայացվել է տարածքային քննչական բաժին։ Նախաձեռնվել […] ...
15:53 19.04.2025
12 տարի անց. «Հայ սուպերսթար»-ը վերադառնում է12 տարվա դադարից հետո դարձյալ եթերում կլինի «Հայսուպերսթար»-ը: «Շանթ»-ի հոբելյանական տարում լեգենդար այս նախագիծը հեռուստաընկերության անակնկալն է իր հեռուստադիտողների համար: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...