Ոստիկանին ու քննիչին կեղծիքների մեջ մեղադրող 3 անձի մեղադրանք է առաջադրվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Ոստիկանին ու քննիչին կեղծիքների մեջ մեղադրող 3 անձի մեղադրանք է առաջադրվել

17:38 30.03.2018

ՀՀ ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք ոչ իրավացի կերպով մեղադրվել են տարբեր հանցագործությունների կատարման մեջ: Այս մասին փոխանցում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը:

Կարեն Մարտիրոսյանն ու Վիգեն Վարդանյանը, նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել են, որ ՀՀ ոստիկանության Թալինի բաժնի ավագ տեսուչ Սևակ Ալեքսանյանը նյութերի նախապատրաստման ընթացքում իրենց ուղղորդել է բացատրությունում ներառել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, թե իբրև ականատես են եղել 21.05.2017թ.-ին Թալին քաղաքում տեղի ունեցած խուլիգանության դեպքի հանգամանքներին: Բացի այդ, հայտնել են, որ հիշյալ ոստիկանը դեպքի վայրի զննության արձանագրությունում կեղծ տվյալներ է ներառել գործողությանն ընթերակաների մասնակցության վերաբերյալ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում, այդ թվում` հարցաքննված անձանց ցուցմունքներով հիմնավորվել է, որ Կ. Մարտիրոսյանն ու Վ. Վարդանյանը նախաքննական մարմնին սուտ տեղեկություններ են հայտնել վերը նշված ոստիկանի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ: Արդյունքում, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով հարուցված քրեական գործով վարույթը կարճվել է, և որոշում է կայացվել ՀՀ ոստիկանության Թալինի բաժնի ավագ տեսուչ Սևակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել` հանցադեպի բացակայության հիմքով: Իսկ Կ. Մարտիրոսյանի ու Վ. Վարդանյանի կողմից սուտ մատնություններ կատարելու փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում վերջիններիս մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված մեկ այլ քրեական գործի նախաքննությամբ էլ պարզվել է, որ Հրայր Հունանյանը, նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ անհիմն մեղադրել է ՀՀ քննչական կոմիտեի ավագ քննիչ Էդուարդ Հովհաննիսյանին:

Հ. Հունանյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ այնուհետև ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ իր վերաբերյալ քրեական գործով նախաքննության ընթացքում ՀՀ ՔԿ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Էդուարդ Հովհաննիսյանն իրեն ուղղորդել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ տալ: Բացի այդ, քրեական գործից հանել է իր մեղքը հերքող ցուցմունքները, ինչպես նաև կեղծել հարցաքննության արձանագրություններում իր ազգանվան կողքին առկա ստորագրությունները:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների, այդ թվում` Հ. Հունանյանի կողմից տրված ինքնախոստովանական ցուցմունքների արդյունքում և դատաձեռագրաբանական փորձաքննության եզրակացությամբ պարզվել է, որ  վերջինս նախաքննական մարմնին ակնհայտ սուտ տեղեկություններ է հայտնել քննիչի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ: Քննությամբ հիմնավորվել է, որ արձանագրություններում առկա ստորագրությունները պատկանում են Հ. Հունանյանին, և քննիչն էլ վերջինիս չի ուղղորդել սուտ ցուցմունքներ տալ: Հ. Հունանյանը խոստովանել է, որ սուտ մատնություն է կատարել` քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով:

Արդյունքում, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով հարուցված քրեական գործով վարույթը կարճվել է, և որոշում է կայացվել վերը նշված քննիչի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել` հանցադեպի բացակայության հիմքով: Հ. Հունանյանի կողմից սուտ մատնություն կատարելու փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով:

Սուտ մատնության հատկանիշներով հարուցված վերը նշված երկու քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է: Գործերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:


Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կլոպը ցանկանում է վերադառնալ մարզչական աշխատանքի ու պատրաստ է բանակցել «Ռեալի» հետ

18:24 18.04.2025

Կլոպը ցանկանում է վերադառնալ մարզչական աշխատանքի ու պատրաստ է բանակցել «Ռեալի» հետ

Գերմանացի հանրահայտ մարզիչ Յուրգեն Կլոպը ցանկանում է վերադառնալ մարզչական աշխատանքի ու պատրաստ է բանակցել Մադրիդի «Ռեալի» հետ: Կլոպի շրջապատում սակայն ասում են, որ նա հետաքրքրված է նաև Բրազիլիայի հավաքականը գլխավորելու տարբերակով: Ամենահավանական տարբերակը, սակայն, «Ռեալը» գլխավորելն է, քանի որ «Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական թեկնածուները Կառլո Անչելոտին ու Ժորժե Ժեզուսն են: Sky Sports-ը հայտնել […] ...

Մեծ Բրիտանիայի դեսպանը Սյունիքի մարզում հանդիպել է ԵՄ դիտորդների հետ

18:18 18.04.2025

Մեծ Բրիտանիայի դեսպանը Սյունիքի մարզում հանդիպել է ԵՄ դիտորդների հետ

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերն այցելել է Սյունիքի մարզ: Գորիս քաղաքում նա հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ։ Ինչպես հայտնում են ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանությունից, դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգության իրավիճակին։ «Շատ օգտակար հանդիպում ունեցա ԵՄ դիտորդական թիմի հետ։ Նրանք բացատրեցին, թե ինչպես են իրականացնում […] ...

ՏԿԵ նախարարությունում հյուրընկալել են Համաշխարհային բանկի ջրային ռեսուրսների կառավարման պատվիրակությանը

18:12 18.04.2025

ՏԿԵ նախարարությունում հյուրընկալել են Համաշխարհային բանկի ջրային ռեսուրսների կառավարման պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը ընդունել է Համաշխարհային բանկի ջրային ռեսուրսների կառավարման ավագ մասնագետ Ռանու Սինհանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էին նաև Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մարտիրոս Նալբանդյանը, նախագահի տեղակալ Վարազդատ Մկրտչյանը, Համաշխարհային բանկի գյուղատնտեսության ոլորտի ավագ մասնագետ Արուսյակ Ալավերդյանը, Ջրամատակարարման և ջրահեռացման մասնագետ Սվեն Շլումպբերգերը և ոլորտային այլ մասնագետներ։ […] ...

Խաչանովը Բարսելոնայի մրցաշարի կիսաեզրափակչում է

18:06 18.04.2025

Խաչանովը Բարսելոնայի մրցաշարի կիսաեզրափակչում է

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Բարսելոնայում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում դուրս է եկել կիսաեզրափակիչ: Երրորդ շրջանում Խաչանովը 6-4, 7-5 հաշվով առավելության է հասել իսպանացի Ալեխանդրո-Դավիդովիչ Ֆոկինայի նկատմամբ: Աշխարհի 27-րդ ռակետը եզրափակչի ուղեգիրը կվիճարկի Կասպեր Ռուդ-Հոլգեր Ռունե զույգի հաղթողի հետ: ...

SHANTNEWS

18:00 18.04.2025

SHANTNEWS

Նախագահը մասնակցել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով աշխատաժողովին

17:58 18.04.2025

Նախագահը մասնակցել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով աշխատաժողովին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դիլիջանում մասնակցել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովին։ Նախագահը հանդես է եկել աշխատաժողովի բացման խոսքով և ընդգծել նման նախաձեռնությունների և աշխատաժողովների կազմակերպման կարևորությունը երկրի տնտեսական զարգացման հիմնական ուղղությունների ճշգրտման, ինչպես նաև ոլորտային բարեփոխումների շարունակականության տեսանկյունից։ Ելույթի ավարտին Հանրապետության նախագահը հաջողություններ և արդյունավետ քննարկումներ է […] ...

BACK_TO_TOP