16:47 30.03.2018
Հայաստանի տնտեսության համար կարևորագույն ճյուղերից մեկի՝ շինարարության ոլորտում, կարծես, դրական տեղաշարժ կա: Դրա մասին են վկայում պաշտոնական վիճակագրության տվյալները:
SHANTNEWS.am-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ այս տարվա առաջին երկու ամիսների ցուցանիշները գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները, այսինքն՝ 2018 թվականի հունվար-փետրվար ամիսներին այս ցուցանիշը 22,7%-ով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Սա նշանակում է, որ նշված ժամանակահատվածում 21 միլիարդ 643 մլն դրամի շինարարություն է կատարվել, իսկ 2017-ի նույն ժամանակահատվածում՝ մոտ 17 միլիարդ 134 միլիոն դրամի: Գրաֆիկայում թվերը ներկայացված են կլորացված:
Այս ոլորտում արձանագրված նման ցուցանիշը պայմանավորված է միջազգային վարկերի միջոցներով իրականացված շինարարության ծավալների 12,4 % աճով: 3,9 %-ով էլ աճել է պետական միջոցներով իրականացվող շինարարության ծավալները, այսինքն`անցած տարում պետական բյուջեի միջոցներով իրականացվել է 4 միլիարդ 590 հազար դրամի շինարարություն:
Մյուս կողմից՝ նվազել է բնակչության միջոցներով իրականացվող շինարարության ծավալները: 2018-ի հունվար-փետրվարին 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 3,6%-ով՝ կազմելով շուրջ 3 միլիարդ 483 հազար դոլար:
Բնակչության միջոցներով կատարված շինարարության ցուցանիշի նվազումը խոսում է այն մասին, որ մարդիկ իրենց միջոցներն օգտագործում են ոչ թե ապագային միտված ծրագրեր իրականացնելու համար, այլ ընդամենը այդ գումարներով փորձում են իրենց առօրյա խնդիրները լուծել: Այսինքն`այն գումարը, որ նրանք կարողանում են մի կերպ վաստակել իրենց ամենօրյա դժվարին աշխատանքի շնորհիվ, բավարարում է ընդամենը մինիմալ պահանջներին:
Դրանք հիմնականում ուղղվում են սննդամթերքի գնմանը կամ խիստ անհրաժեշտ կոմունալ ծախսերի վճարմանը: Բացի այդ, ստեղծված իրավիճակի պատճառը, ըստ մասնագետների, բնակչության թվաքանակի նվազումն է, որը տարիների ընթացքում իր բացասական հետևանքներն է թողել և թողնում շինարարության ոլորտի վրա: Շինարարության ոլորտը, սակայն, գաղտնիք չէ, որ համարվում է տնտեսական աճի ապահովման հենասյուներից մեկը:
17:30 19.04.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի Սուրբ Զատիկը շնորհավորել է 5-րդ ՍաղմոսովՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի Սուրբ Զատիկը շնորհավորել է 5-րդ Սաղմոսով: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
17:25 19.04.2025
Վճարված հարկեր` գնահատված ուսուցիչՎճարված հարկեր` գնահատված ուսուցիչ: ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի քիմիայի ուսուցչուհի Մարի Գրիգորյանը հաջողությամբ անցել է կամավոր ատեստավորումը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Ասում է՝ քիմիան սոսկ բանաձևեր չէ. այն մի հետաքրքիր աշխարհ է, որի հետ աշակերտը պետք է կապվի։ Ուսուցչի նպատակը հենց այդ կապը ստեղծելն է։ Պետք է տեսնել, թե որտեղ է աշակերտը կանգ առել […] ...
17:18 19.04.2025
Քելլոգ. ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացն ընթանում է ճիշտ ուղղությամբՈւկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը կարծում է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացն ընթանում է ճիշտ ուղղությամբ։ «Երբ ես խոսում եմ համապարփակ զինադադարի մասին, ես նկատի ունեմ հրադադարը ծովում, օդում, ցամաքում, ինչպես նաև արդյունաբերական օբյեկտներում՝ նվազագույնը 30 օրով։ Այնուհետև դա կվերածվի ավելի երկարաժամկետ՝ մշտական խաղաղության համաձայնագրի:Կարծում եմ՝ մենք ճիշտ ուղու վրա […] ...
17:08 19.04.2025
ISNA. Գրոսսին չի մասնակցում Իրան-ԱՄՆ բանակցություններինԱտոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին չի մասնակցում Իրանի և ԱՄՆ-ի բանակցային գործընթացին, որն այժմ ընթանում է Հռոմում։ Այս մասին ISNA-ին հայտնել է իրանական պատվիրակությանը մոտ կանգնած աղբյուրը։ «ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենն անցած շաբաթ Թեհրանում էր և լիարժեք բանակցություններ է վարել մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, և Հռոմում իրանական պատվիրակության հետ շփումներ նախատեսված […] ...
17:00 19.04.2025
«Սանթոս»-ը հայտարարություն է տարածել՝ Նեյմարի նոր վնասվածքի հետ կապված«Սանթոս»-ը մեկնաբանել է հարձակվող Նեյմարի հետ կապված իրավիճակը, ով վնասվածք էր ստացել Բրազիլիայի առաջնության 4-րդ տուրի՝ «Ատլետիկո Մինեյրոյի» դեմ հանդիպմանը (2-0). «Ֆուտբոլիստը հետազոտվել է, ինչի արդյունքում նոր վնասվածք է հայտնաբերվել մկանի հետ կապված, Նեյմարն արդեն սկսել է բուժումը։ Եթե խոսենք նախորդ վնասվածքի մասին, ապա ռեցիդիվ չի եղել։ Միաժամանակ մարզիկը կաշխատի մկանների հետ կապված՝ նոր վնասվածքներից […] ...
16:47 19.04.2025
Սերգեյ Նարիշկինը Բաքվում բանակցություններ է վարել ադրբեջանցի գործընկերների հետՌուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինն ապրիլի 17-18-ը այցելել է Բաքու, որտեղ բանակցություններ է վարել իր ադրբեջանցի գործընկերների հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ արտաքին հետախուզության մամուլի ծառայությունը։ «ԱՀԾ-ի և Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավարության հետ բանակցություններում նշվել է, որ ռուս-ադրբեջանական համագործակցությունը հատուկ ծառայությունների միջոցով դինամիկ է զարգանում, կրում է կառուցողական, […] ...