17:04 30.03.2018
Այսօր՝մարտի 30-ին, տեղի է ունեցել բնապահպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը: Ինչպես հայտնում են նախարարությունից, «Հայաստանի կանաչների միություն» ՀԿ նախագահ Հակոբ Սանասարյանի առաջարկությամբ քննարկվել են Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը և շրջակա միջավարի վրա ազդեցության գնահատում անցած ծրագրին վերաբերող հարցեր։
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խորհրդի անդամներին տեղեկացրել է, որ միջազգային փորձագետների խումբը՝ Հարություն Բրոնոզյանի գլխավորությամբ, ցանկանում է հանդիպել «Լիդիան Արմենիա» ընկերության փորձագետների հետ։ Նախորդ նույնանման նախաձեռնությունից միջազգային փորձագետները հրաժարվել էին, և բնապահպանության նախարարությունն ստիպված է եղել այս տարվա հունվարին հյուրընկալել միայն «Լիդիան Արմենիա» ընկերության փորձագետներին։ Ըստ նախարարի՝ իրենք համաձայնել են կազմակերպել հանդիպում՝ փորձագիտական փաստարկված և օբյեկտիվ քննարկման արդյունքում հասարակությանը հուզող հարցերի պատասխանները ստանալու սպասումով։ Ակնկալվում է, որ հանդիպմանն օբյեկտիվորեն կներկայացվեն կողմ և դեմ փաստարկները, հստակ և վերջնական գնահատականներ կտրվեն և անելիքները կհստակեցվեն։
Օրակարգի միակ հարցի մասին զեկուցել է բնապահպանության նախարարին կից հասարակական խորհրդի անդամ Հակոբ Սանասարյանը։ Բանախոսը մտահոգություն է հայտնել, որ հանքշահագործումն իրականացվում է Արփա, Որոտան և վերջինիս վտակ Դարբ գետերի ջրբաժանում, ինչը կարող է էական ազդեցություն ունենալ տարածաշրջանի ջրային ռեսուրսների և վերջին հաշվով նաև Սևանա լճի որակի վրա։ Հակոբ Սանասարյանը ներկայացրել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրում նկարագրված բնապահպանական ռիսկերը, կենդանական և բուսական աշխարհին հասցվելիք վնասները և մտահոգություն հայտնել, որ դրանց կանախարգելման, շրջակա միջավայրի վրա ազդեցությունը նվազագույնի հասցնելու տեխնիկական նախագծերն անբավարար են։ «Հայաստանի կանաչների միության» նախագահը բարձրացրել է ծրագրի տնտեսական արդյունավետության խնդիրը, քանի որ հանքաքարում առկա են բարձրարժեք մեծ քանակությամբ օգտակար հանածոներ և այլ մետաղներ, սակայն նախատեսվում է կորզել միայն ոսկին և արծաթը։
Երեք ժամից ավել տևած քննարկման ժամանակ հասարակական խորհրդի անդամները և հրավիրվածները հնչեցնել են իրենց հուզող հարցերը, որոնց պատասխանել են նաև «Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը և ‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ի մասնագետ Արթուր Մինասյանը։
Ըստ Հակոբ Սանասարյանի՝ հանքարդյունաբերական նախագիծը թերի է և պետք է ուժը կորցրած ճանաչել։
Նախարար Արծվիկ Մինասյանը խորհրդի անդամներին հիշեցրել է, որ բնապահպանական գերատեսչությունը նորմատիվ որոշումների կայացման և վարչարարության մարմին է և գործում է բացառապես օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում:
«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանն արձանագրել է, որ հանքի շահագործումը մեկնարկել է և առաջարկել իրականացնել հասարակական մշտադիտարկում՝ նախագծից շեղումները բացառելու նպատակով։
«Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչ Արմեն Ստեփանյանը ցանկացողներին հրավիրել է մասնակցային մոնիթորինգի, որը հանքավայրում արդեն իրականացվում է հարակից համայնքների բնակիչների մասնակցությամբ: Նա ներկայացրել է ծրագրի կառուցվածքը՝ բնական վիճակի նկարագրումն ու գնահատումը, ռիսկերի կանխատեսումները, դրանց կանխարգելման միջոցառումները և կառավարման պլանները, որոնցում ներդրվել է ճկունության բաղադրիչը։ Արթուր Ստեփանյանը հյատնել է, որ ծրագրի հավելվածներում ավելի մանրամասն է ներկայացված նախատեսվող կանխարգելիչ միջոցառումները։ Պատասխանելով Արծվիկ Մինասյանի հարցին՝ «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրենը ներկայացրել է նաև հասարակությանը հուզող թթվային դրենաժների կառավարման ուղղությամբ նախատեսված գործողությունները։
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետ Արթուր Մինասյանն իր ելույթում նշել է, որ ծրագրով մանրամասն նկարագրված է ռիսկերի ազդեցությունը նվազագույնի հասցնելու մեխանիզմները, իսկ միայն ոսկի և արծաթ կորզելը պայմանավորված է ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից տրված լիցենզիայով, որում հաստատված է միայն ոսկու և արծաթի արդյունաբերական պաշարները։ Անդրադառնալով հասարակությանը հուզող ցիանիդի խնդրին՝ մասնագետը տեղեկացրել է, որ անհրաժեշտ չափանիշներին բավարարելուց հետո «իդիան Արմենիա» ընկերությունն անդամակցել է Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքին և պարտավորվել է պահպանել դրա պահանջները։ Արթուր Մինասյանը հայտարարել է, որ փորձաքննության գործընթացներում օրենքով սահմանված 4 հանրային քննարկում է տեղի ունեցել, որոնց մասնակցել և առաջարկություն է ներկայացրել միայն մեկ՝ Civil Voices հասարակական կազմակերպությունը։
08:35 11.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է08:30 11.04.2025
Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել ՈւկրաինաՄեծ Բրիտանիան դիտարկում է ուկրաինական տարածքում մինչև 5 տարով զորք տեղակայելու հնարավորությունը՝ մինչև Ուկրաինան վերառազմականացվի։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Լոնդոնում և Փարիզում քննարկվող պլանի համաձայն՝ հակամարտությունը լուծելուց հետո արևմտյան զորքեր կարող են ուղարկվել Ուկրաինա՝ որպես «զսպող ուժ»՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար: Ինչպես նշում է հրատարակությունը, Ֆրանսիան կարծում է, որ […] ...
08:20 11.04.2025
Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնումՀռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...
08:15 11.04.2025
CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցումԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...
08:05 11.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
08:00 11.04.2025
Էմիլիանո Մարտինեսի սադրանքը ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ«Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղից առաջ կրկին ծաղրել էր Ֆրանսիայի հավաքականին: Արգենտինացին Փարիզում զբոսնել էր մի գլխարկով, որի վրա Ֆրանսիայի հավաքականի խորհրդանիշն է, որը, սակայն, ծածկված է Արգենտինայի հավաքականի նվաճած տիտղոսներով՝ աշխարհի գավաթով, Ամերիկայի գավաթով ու Ֆինալիսիմայով: Մարտինեսը, մեղմ ասած, սիրված չէ Ֆրանսիայում, քանի որ աշխարհի առաջնության […] ...
23:59 10.04.2025
Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակԵրևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...