Ոմանք ուզում են ճողոպրել պատասխանատվությունից, ես դա թույլ չեմ տալու. վարչապետի արձագանքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+20.09 oC

Ոմանք ուզում են ճողոպրել պատասխանատվությունից, ես դա թույլ չեմ տալու. վարչապետի արձագանքը

15:08 11.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսելով ՀՔԾ և ԱԱԾ պետերի հեռախոսազրույցների` համացանցում ակտիվորեն տարածվող ձայնագրության մասին, նշել է, որ ԱԱԾ պետին հանձնարարել է հանդես գալ մամուլի ասուլիսով և պարզաբանումներ ներկայացնել:

Նա հույս է հայտնել, որ իր ուղիղ եթերը գոնե ինչ-որ առումով կմրցակցի այդ ձայնագրության հետ «պոպուլյարության» առումով: Նա նշել է, որ այս պատմության մանրամասներին տիրապետում է թե՛ այդ օրերին, թե՛ դրանից առաջ և հետո, ենթատեքստին տեղյակ է, բայց դեռ մանրամասներին չի անդրադառնա:

«Իմ նախնական գնահատմամբ, թեպետ իրավապահներն ավելի ճիշտ կասեն, տեղի է ունեցել ԱԱԾ տնօրենի կամ ՀՔԾ պետի գաղտնալսում, իսկ ո՞վ է արել, ինչի՞ համար, ի՞նչ նպատակով, արդյո՞ք օրենքով նա իրավունք ունեցել է այդպիսի գաղտնալսում իրականացնել, ե՞րբ է այն տեղի ունեցել, ի՞նչն է այս ամենի քաղաքական նպատակը: Ես դեռ օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում հայտարարել եմ, որ ընդհանուր առմամբ, իմ կարծիքով` «Մարտի 1-ի» գործը բացահայտված է, և տարբերակ չկա, բոլոր մարդասպանները պիտի կանգնեն դատարանի առաջ: Ի՞նչ են ուզում անել սրանով»,- ասել է նա:

Փաշինյանը պարզաբանել է իր անվան շրջանառումը այդ ձայնագրության մեջ: Հիշեցնենք, ձայնագրությունում խոսվում էր այն մասին, որ վարչապետը «ցանկացել է կալանավորել» ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: Փաշինյանը նշել է, որ նույնիսկ եթե իր ընտանիքի անդամին ասեն` կալանավորում են, դա նախաքննության շահից է բխում, ինքն ասելու է` կալանավորեք:

«Չեմ ասելու` մի՛ կալանավորեք, և այո՛, տեղի է ունեցել դա, և հիմա էլ եմ ասում, որ նախաքննության մարմինները պետք է անկաշկանդ լինեն, չմտածեն` վայ, բա էս ինչ անուն-ազգանունն ունեցող մարդուն կարելի՞ է կալանավորել, այս է ամբողջ խնդիրը: Ոմանք ուզում են ճողոպրել, ծլկել, խուսափել պատասխանատվությունից: Ես դա թույլ չեմ տալու, ընդ որում, անկախ նրանից` վարչապետի կարգավիճակում կլինե՞մ, թե՞ ոչ: Որևէ կոռուպցիոներ չի խուսափելու պատասխանատվությունից, իսկ ընդհանուր առմամբ այս իրավիճակի լուծումը ձեր` ՀՀ քաղաքացիների տիրույթում է»,- ասել է վարչապետը:

Նա հույս է հայտնել, որ քաղաքացիները  կաջակցեն կոռուպցիայի, թալանի դեմ պայքարին, Մարտի 1-ի գործի բացահայտմանը և այդ աջակցության ձևերից մեկն, ըստ նրա, այսօր երեկոյան՝ժ. 19:00-ին Դավիթաշենում իրենց հավաքին մասնակցելն է, որտեղ ինքը ելույթ կունենա, նաև որոշ հավելյալ բաներ կասի: Փաշինյանն ասել է, որ ԱԱԾ տնօրենին հանձնարարել է մամուլի ասուլիսի ժամանակ հրապարակել, թե առաջիկայում ինչ քրգործեր են նախապատրաստվում և ում թալանի մասին:

«Թույլ չենք տա որևէ կեղտոտ ձևով խլել ժողովրդի հաղթանակը»,- ասել է նա:

https://www.youtube.com/watch?v=AZOc3HxZLLA

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Լիվերպուլը» 20-րդ անգամ հռչակվել է Անգլիայի չեմպիոն

14:33 28.04.2025

«Լիվերպուլը» 20-րդ անգամ հռչակվել է Անգլիայի չեմպիոն

«Լիվերպուլը» պատմության մեջ 20-րդ անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն։ Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում սեփական դաշտում լիվերպուլցիները 5-1 հաշվով հաղթել են «Տոտենհեմին»։ «Լիվերպուլը» միավորների քանակը հասցրել է 82-ի և առաջնության ավարտից չորս տուր առաջ անհասանելի դարձել մրցակիցների համար։ Ակումբը նախորդ անգամ չեմպիոնի տիտղոսը նվաճել էր 2019/20 մրցաշրջանում։ «Լիվերպուլը» Անգլիայի չեմպիոնությունների քանակով հավասարվել է «Մանչեսթեր Յունայթեդին»։ Հաշվարկում […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 25-28-ը

14:27 28.04.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 25-28-ը

Բացահայտվել է 249 հանցագործություն, որոնցից 12-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 30 դեպք՝ վարժական հավաքից խուսափելու, 28 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 27 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 22-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության և խարդախության, 15 դեպք՝ հոգեկան ներգործության,14 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 11 դեպք՝ անձնական […] ...

Պուտինի գրաֆիկում դեռ չկա Թրամփի հետ նոր հեռախոսազրույց․ Պեսկով

14:20 28.04.2025

Պուտինի գրաֆիկում դեռ չկա Թրամփի հետ նոր հեռախոսազրույց․ Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գրաֆիկում դեռ չկա հեռախոսազրույց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Դա դեռ ժամանակացույցում չկա: Հարկ եղած դեպքում կարելի է շատ արագ համաձայնեցնել»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով «Ինտերֆաքս»-ի հարցին։ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը մարտի 18-ին տևել է մոտ երկու ժամ։ ...

«Մանչեսթեր Սիթին» երրորդ տարին անընդմեջ Անգլիայի գավաթի եզրափակչում է

14:16 28.04.2025

«Մանչեսթեր Սիթին» երրորդ տարին անընդմեջ Անգլիայի գավաթի եզրափակչում է

Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Մանչեսթեր Սիթին» Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում 2-0 հաշվով հաղթել է «Նոթինգհեմ Ֆորեսթին»։ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության է հասել պաշտպաններ Ռիկո Լյուիսի ու Յոշկո Գվարդիոլի գոլերի շնորհիվ։ «Մանչեսթեր Սիթին» երրորդ տարին անընդմեջ դուրս է եկել Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչ և մայիսի 17-ին կմրցի «Քրիստալ Փելասի» դեմ։ Այդ հանդիպումը նույնպես կկայանա «Ուեմբլիում»։ ...

Վարչապետը Տալլինում հարգանքի տուրք է մատուցել Կոմունիզմի զոհերի հիշատակին

14:10 28.04.2025

Վարչապետը Տալլինում հարգանքի տուրք է մատուցել Կոմունիզմի զոհերի հիշատակին

Պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Տալլինում գտնվող Կոմունիզմի զոհերի հուշահամալիր: Վարչապետին ուղեկցել է Էստոնիայի Պատմական հիշողության ինստիտուտի խորհրդի անդամ Մարտին Անդրելլերը, ով ներկայացրել է հուշահամալիրի ստեղծման պատմությունը և խորհրդանշական նշանակությունը: Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել հուշապատի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Կոմունիզմի զոհերի հիշատակին: ...

Պեսկովն ասել է, որ ուղիղ բանակցությունների ազդանշանը պետք է գա Կիևից

14:06 28.04.2025

Պեսկովն ասել է, որ ուղիղ բանակցությունների ազդանշանը պետք է գա Կիևից

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը Կիևից ազդանշան է սպասում բանակցությունները վերսկսելու համար։ «Կիևը պետք է որոշակի քայլեր ձեռնարկի այս հարցում: Կա իրավական արգելք: Մինչ այժմ մենք որևէ գործողություն չենք տեսել: Հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է, շարունակվում են ԱՄՆ-ի ջանքերը՝ գործընթացը խաղաղ ճանապարհով իրականացնելու համար: Նախագահը բազմիցս հաստատել է […] ...

BACK_TO_TOP