Մասիսի ոստիկանները բացահայտել են համացանցային խարդախություններ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 02 2025
  • $
    397.35
  • RUBLE
    4.04
  • 412.25
WEATHER
-0.91 oC

Մասիսի ոստիկանները բացահայտել են համացանցային խարդախություններ

13:41 01.06.2024

Մայիսի 24-ին Մասիսի ոստիկանները ստացել էին օպերատիվ տեղեկություն խարդախության վերաբերյալ: Ըստ տվյալների` Մասիս քաղաքի երկու բնակիչ և մի երևանցի սոցիալական կայքերում տեղադրված հայտարարությամբ` վարձակալության տրվող շինարարական հենասյուներ վարձակալելու պատրվակով շինարարական ապրանքները անձանցից վերցնում, տեղափոխում են Մասիս և շուկայականից էժան գնով վաճառում:

Տեղեկությունները ստուգվեցին հնարավորինս արագ, ինչի շնորհիվ արդյունք ստացվեց նույն օրը: Պարզվեց, որ 34-ամյա մասիսցի և 33-ամյա երևանցի տղամարդիկ սոցիալական կայքում տեղադրված հայտարարության նշված հեռախոսահամարով կապվել են Օշական գյուղի մի բնակչի հետ, յոթ հազար դրամով վարձակալելու պայմանով պատվիրել են շինարարական հենասյուներ: Այնուհետև մասիսցի 24-ամյա երիտասարդի և մի երրորդ անձի միջոցով կազմակերպվել է ավելի քան 400 մետր հենասյուների տեղափոխումը Մասիս` 37-ամյա տղամարդու տուն:

Հենասյուները 400 հազար դրամով վաճառելու վերաբերյալ գնորդի հետ պայմանավորվել էին նախօրոք: 40-ամյա երևանցի գնորդի նշած վայր տեղափոխելու համար 24-ամյա մասիսցին պայմանավորվել էր 59-ամյա համաքաղաքացու հետ, որի բեռնատար «ԳԱԶել»-ով էլ փորձում են իրականացնել այս վերջին գործողությունը: Սակայն մայիսի 24-ին՝ ժամը 19.10-ին, Մասիսի ոստիկանները, խարդախություն կատարելու կասկածանքով ձերբակալում են 24-ամյա և 59-ամյա տղամարդկանց և տեղափոխում ոստիկանության Մասիսի բաժին: Երիտասարդի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենան ու գողոնով բարձած «ԳԱԶել»-ը տեղափոխվում են պահպանվող հատուկ տարածք:

Հաջորդ օրը Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվում է քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված միջոցառումների և օպերատիվ նոր տեղեկությունների արդյունքում հայտնի են դառնում խարդախության նոր դրվագներ: Պարզվում է, որ նույն կերպ՝ խարդախությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով, ապրիլի 29-ին նրանք մի երևանցուց հինգ հազար դրամով իբր վարձակալել են մոտ 200 մետր հենասյուներ, որոնք տեղափոխել են Մասիս և 300 հազար դրամով վաճառել:

Նույնը կատարվել է նաև ապրիլի 26-ին: Այս անգամ խարդախները իբր վարձակալել են կաղապարներ` օրական երկու հազար դրամով, դրանք տեղափոխել Նորաբաց գյուղ և 24 կաղապարը վաճառել 300 հազար դրամով:

Քննությանն առայժմ հայտնի է այսքանը: Բոլոր տուժածներից ընդունվել են հաղորդումներ: Ձեռնարկվում են հանցագործության մյուս մասնակիցներին և հափշտակված կաղապարները հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը հայտարարել է, որ իր միջուկային օբյեկտների վրա հարձակումը պատմության մեջ ամենամեծ սխալն է լինելու

11:29 01.02.2025

Իրանը հայտարարել է, որ իր միջուկային օբյեկտների վրա հարձակումը պատմության մեջ ամենամեծ սխալն է լինելու

ԱՄՆ-ի աջակցությամբ Իրանի միջուկային օբյեկտներին Իսրայելի հարվածը պատմության մեջ ամենամեծ սխալը կլինի: Այս մասին «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։ «Կարծում եմ, որ պատմության մեջ ամենամեծ սխալը կլինի, եթե ԱՄՆ-ն որոշի դա անել»,- ասել է նախարարը՝ պատասխանելով իրանական միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի աջակցությամբ Իսրայելի հնարավոր հարվածի մասին […] ...

Լիտվան պատրաստակամ է աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության գործընթացում

11:15 01.02.2025

Լիտվան պատրաստակամ է աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության գործընթացում

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հունվարի 30-ին ընդունել է Լիտվայի արտաքին գործերի նախարության Արևելյան հարևանության քաղաքականության հարցերի դեպարտամենտի ղեկավար Մանտաս Յակիմավիչիուսի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասը։ Հյուրերը շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել շարունակելու արդեն իսկ ձևավորված արդյունավետ համագործակցությունը։ Փոխնախարարն, ընդգծելով երկու երկրների […] ...

Զինված ուժերում մարդու իրավունքների արժևորման ու պատշաճ երաշխավորման գաղափարն ու ընկալումները ձևախեղող ցանկացած վարքագիծ պետք է բացառվի․ ՀՀ ՄԻՊ

10:57 01.02.2025

Զինված ուժերում մարդու իրավունքների արժևորման ու պատշաճ երաշխավորման գաղափարն ու ընկալումները ձևախեղող ցանկացած վարքագիծ պետք է բացառվի․ ՀՀ ՄԻՊ

Սոցիալական ցանցերում լայն տարածում է գտել զինծառայողի համազգեստով անձանց և կնոջ նկատմամբ բռնության տեսարան պատկերող տեսանյութ, որն առիթ է դարձել տարբեր սոցիալական հարթակներում զինված ուժերին և զինծառայողներին թիրախավորելու, զինված ուժերում մարդու իրավունքները խախտող և զինծառայողների արժանապատվությունը նվաստացնող, կնոջ նկատմամբ բռնությունն արդարացնող տարատեսակ մեկնաբանություններ տարածելու համար։ Այս առիթով ՀՀ ՄԻՊ-ը հաղորդագրություն է տարածել․ «Մարդու իրավունքների տեսանկյունից […] ...

Հուսով եմ, որ մենք կանենք մի բան, որը փոփոխություն կբերի․ Թրամփը՝ Պուտինի հետ հանդիպման մասին

10:40 01.02.2025

Հուսով եմ, որ մենք կանենք մի բան, որը փոփոխություն կբերի․ Թրամփը՝ Պուտինի հետ հանդիպման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է բանակցություններ վարել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ՝ ուկրաինական հակամարտությունը լուծելու համար։ «Մենք կխոսենք: Եվ ես հուսով եմ, որ մենք կանենք մի բան, որը փոփոխություն կբերի: Մենք ցանկանում ենք վերջ տալ հակամարտությանը», – ասել է Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում: Միաժամանակ նա հրաժարվել է պատասխանել այն […] ...

Սպիտակ տունը հաստատել է Թրամփ-Նեթանյահու առաջիկա հանդիպումը

10:25 01.02.2025

Սպիտակ տունը հաստատել է Թրամփ-Նեթանյահու առաջիկա հանդիպումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 4-ին Սպիտակ տանը կհյուրընկալի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը՝ այսպիսով հաստատելով իսրայելական կողմի տեղեկությունը երկու առաջնորդների առաջիկա հանդիպման մասին։ «Ես կարող եմ հաստատել, որ վարչապետ Նեթանյահուն այստեղ կլինի երեքշաբթի օրը՝ փետրվարի 4-ին, աշխատանքային այցով, և հանդիպելու է […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

10:11 01.02.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ...

BACK_TO_TOP