13:07 01.06.2024
Մայիսի 27-ի գիշերը՝ ժամը 4.05-ին, օպերատիվ կառավարման կենտրոնից Արմավիրի բաժին ստացվել է հաղորդում: Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի բնակիչն ահազանգել էր, թե քիչ առաջ տան վրա հարձակում են գործել, մոտները կարծես զենք կա:
Բաժնի օպերատիվ խումբը մեկնում է Բամբակաշատ: Պարզվում է, որ նույն գյուղի բնակիչ 46-ամյա տղամարդը, կոտրելով պատուհանի ապակին, մտել է տուն, և երբ տանտերը ձայներից արթնացել է, դիմել է փախուստի:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: Տղամարդու ինքնությունը պարզելուց հետո ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, Արմավիրի բաժնի և մարզի պարեկային ծառայության աշխատակիցները մեկնել են նրա տուն:
Պարզվել է, որ 46-ամյա տղամարդը թաքնվում է նկուղում: Ոստիկանները համոզում են նրան դուրս գալ, սակայն տղամարդը հրաժարվում է, անընդհատ գոռում է, թե մոտը զենք կա, և եթե ներս մտնեն` իրեն կվնասի: Իրավապահները սկսում են բանակցել նրա հետ: Մոտ հինգ ժամ տևած բնակացությունների ընթացքում տղամարդը մի քանի անգամ կրակում է: Արդեն ժամը ինն անց կեսի սահմաններում, երբ ոստիկանները, պահպանելով անվտանգությունը, մոտենում են, տղամարդը երկփողանի հրացանի նմանվող առարկայով կրկին փորձում է կրակել, սակայն ինքաշեն զենքը չի գործում:
Ոստիկաններին հաջողվում է նրան վնասազերծել, ժամը 9.40-ին ձերբակալել և տեղափոխել ոստիկանության Արմավիրի բաժին:
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է ինքնաձիգի փամփուշտ կրակելու համար նախատեսված երկփողանի հրազենի նմանվող առարկա` յուրաքանչյուր փողում ինքնաձիգի մեկ փամփուշտ, տարատեսակ 12 փամփուշտ, գազային ատրճանակի փամփուշտ կրակելու համար նախատեսված ինքնաշեն սարք, գաղտնի փականով ծալովի դանակ, լապտեր ու բջջային հեռախոս։
Տղամարդը հայտնել է, որ ինքնաշեն հրազեն-առարկաներն ինքն է պատրաստել, դանակը և լապտերը գնել է խանութից, իսկ ինքնաձիգի փամփուշտները տարիներ առաջ գտել է։ Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն:
Քննիչի որոշմամբ 46-ամյա տղամարդը ձերբակալվել ու տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:42 01.02.2025
ՀԱՄԱՍ-ը Կարմիր Խաչին է հանձնել իսրայելցի երկու պատանդիՀԱՄԱՍ-ի մարտիկները գերեվարված իսրայելցիներ Օֆեր Կալդերոնին և Յարդեն Բիբասին հանձնել են Կարմիր խաչի ներկայացուցիչներին։ Փոխանցման գործընթացը, որը տեղի է ունենում Գազայի հատվածի Խան Յունիսում, ՀԱՄԱՍ-ի տասնյակ գրոհայինների ներկայությամբ, հեռարձակել է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ՀԱՄԱՍ-ի մարտիկները երրորդ գերուն Կարմիր Խաչին կհանձնեն այսօր։ ...
11:29 01.02.2025
Իրանը հայտարարել է, որ իր միջուկային օբյեկտների վրա հարձակումը պատմության մեջ ամենամեծ սխալն է լինելուԱՄՆ-ի աջակցությամբ Իրանի միջուկային օբյեկտներին Իսրայելի հարվածը պատմության մեջ ամենամեծ սխալը կլինի: Այս մասին «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։ «Կարծում եմ, որ պատմության մեջ ամենամեծ սխալը կլինի, եթե ԱՄՆ-ն որոշի դա անել»,- ասել է նախարարը՝ պատասխանելով իրանական միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի աջակցությամբ Իսրայելի հնարավոր հարվածի մասին […] ...
11:15 01.02.2025
Լիտվան պատրաստակամ է աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության գործընթացումՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հունվարի 30-ին ընդունել է Լիտվայի արտաքին գործերի նախարության Արևելյան հարևանության քաղաքականության հարցերի դեպարտամենտի ղեկավար Մանտաս Յակիմավիչիուսի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասը։ Հյուրերը շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել շարունակելու արդեն իսկ ձևավորված արդյունավետ համագործակցությունը։ Փոխնախարարն, ընդգծելով երկու երկրների […] ...
10:57 01.02.2025
Զինված ուժերում մարդու իրավունքների արժևորման ու պատշաճ երաշխավորման գաղափարն ու ընկալումները ձևախեղող ցանկացած վարքագիծ պետք է բացառվի․ ՀՀ ՄԻՊՍոցիալական ցանցերում լայն տարածում է գտել զինծառայողի համազգեստով անձանց և կնոջ նկատմամբ բռնության տեսարան պատկերող տեսանյութ, որն առիթ է դարձել տարբեր սոցիալական հարթակներում զինված ուժերին և զինծառայողներին թիրախավորելու, զինված ուժերում մարդու իրավունքները խախտող և զինծառայողների արժանապատվությունը նվաստացնող, կնոջ նկատմամբ բռնությունն արդարացնող տարատեսակ մեկնաբանություններ տարածելու համար։ Այս առիթով ՀՀ ՄԻՊ-ը հաղորդագրություն է տարածել․ «Մարդու իրավունքների տեսանկյունից […] ...
10:40 01.02.2025
Հուսով եմ, որ մենք կանենք մի բան, որը փոփոխություն կբերի․ Թրամփը՝ Պուտինի հետ հանդիպման մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է բանակցություններ վարել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ՝ ուկրաինական հակամարտությունը լուծելու համար։ «Մենք կխոսենք: Եվ ես հուսով եմ, որ մենք կանենք մի բան, որը փոփոխություն կբերի: Մենք ցանկանում ենք վերջ տալ հակամարտությանը», – ասել է Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում: Միաժամանակ նա հրաժարվել է պատասխանել այն […] ...
10:25 01.02.2025
Սպիտակ տունը հաստատել է Թրամփ-Նեթանյահու առաջիկա հանդիպումըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 4-ին Սպիտակ տանը կհյուրընկալի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը՝ այսպիսով հաստատելով իսրայելական կողմի տեղեկությունը երկու առաջնորդների առաջիկա հանդիպման մասին։ «Ես կարող եմ հաստատել, որ վարչապետ Նեթանյահուն այստեղ կլինի երեքշաբթի օրը՝ փետրվարի 4-ին, աշխատանքային այցով, և հանդիպելու է […] ...