Նախագահը ներկա է գտնվել «ՀՀ տնտեսության առաջանցիկ աճի ուրվագծեր. բժշկական ինդուստրիա» խորագիրը կրող քննարկմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 07 2024
  • $
    388.06
  • RUBLE
    4.53
  • 417.13
WEATHER
+25.09 oC

Նախագահը ներկա է գտնվել «ՀՀ տնտեսության առաջանցիկ աճի ուրվագծեր. բժշկական ինդուստրիա» խորագիրը կրող քննարկմանը

18:06 31.05.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) ներկա է գտնվել «Հայաստանի տնտեսության առաջանցիկ աճի ուրվագծեր. բժշկական ինդուստրիա» խորագիրը կրող քննարկմանը:

Հանդես գալով բացման խոսքով՝ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը մեծապես կարևորել է նման քննարկումները և ընդգծել է, որ ցանկացած և հատկապես այս դեպքում՝ առողջապահական ապահովագրական համակարգի ներդրումից առաջ անհրաժեշտ է համապարփակ և խորքային վերլուծություն:

Նախագահը նշել է, որ առողջապահական արդյունավետ մոդելի կիրառումը հիմնարար նշանակություն ունի միջոցներն ավելի արդյունավետ օգտագործելու և առողջապահության բարձր որակն ապահովելու, այն մեր քաղաքացիների համար մատչելի և առավել հարմարավետ դարձնելու տեսանկյունից:

Քննարկման ընթացքում բացման խոսքով հանդես է եկել նաև ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը:

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Գագիկ Բադադյանը ներկայացրել է «ՀՀ առողջապահական համակարգի ընթացիկ վիճակը և առողջապահական ծառայությունների ֆինանսավորման հիմքերը» զեկույցը: Նույն կենտրոնի փորձագետ Գագիկ Հակոբյանն էլ անդրադարձել է առողջության ապահովագրության թեմային՝ այն դիտարկելով որպես ՀՀ առողջապահության համակարգի զարգացման բաղադրիչ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի-Արգիշտիի-Իտալիայի փողոցների խաչմերուկում

15:52 02.07.2024

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի-Արգիշտիի-Իտալիայի փողոցների խաչմերուկում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 4-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գրիգոր Լուսավորչի – Արգիշտիի – Իտալիայի փողոցների խաչմերուկում: Մասնավորապես Արգիշտիի փողոցից Իտալիայի փողոց՝ Գր. Լուսավորչի փողոցի առկա հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված: Նշված ճանապարհահատվածում կկատարվի համապատասխան գծանշում: ...

Սպիտակում նախատեսվում է Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների հանդիպումը գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողների հետ

15:47 02.07.2024

Սպիտակում նախատեսվում է Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների հանդիպումը գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողների հետ

Հուլիսի 4-ին Լոռու մարզի Սպիտակ խոշորացված համայնքում նախատեսվում է Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների հանդիպումը գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողների հետ։ «Հանդիպման ընթացքում ներկայացվելու են գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերը, դիմելու ընթացակարգը, անհրաժեշտ չափանիշները, որից հետո նախատեսվում է հարց ու պատասխան։ Սիրով հրավիրում ենք հետաքրքրված անձանց մասնակցելու միջոցառումանը։ Հարցերի համար կարող եք զանգահարել 011 29 74 28 […] ...

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Toyota»-ն բախվել է ծառերին

15:40 02.07.2024

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Toyota»-ն բախվել է ծառերին

Այսօր՝ հունիսի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում 46-ամյա Էդգար Հարությունյանը իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքնայով Երևան-Սևան ավտոճանապարհի 32 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով […] ...

Ահազանգը, իբր «Շիրակ» օդանավակայանում ռումբ կա տեղադրված, կեղծ է․ ՆԳՆ

15:30 02.07.2024

Ահազանգը, իբր «Շիրակ» օդանավակայանում ռումբ կա տեղադրված, կեղծ է․ ՆԳՆ

Ահազանգը, իբր «Շիրակ» օդանավակայանում ռումբ կա տեղադրված, կեղծ է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ ՆԳՆ ոստիկանության ծառայողները, համագործակցելով ԱԱԾ գործընկերների հետ և ձեռնարկելով անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, կեղծ ահազանգը կատարելու կասկածանքով ձերբակալել են 36-ամյա տղամարդու։ Օդանավակայանի բնականոն աշխատանքը վերականգնվել է։ ...

Գազայում հայտնել են 2023 թ․ հոկտեմբերից ի վեր մոտ 38 հազար պաղեստինցիների զոհվելու մասին

15:25 02.07.2024

Գազայում հայտնել են 2023 թ․ հոկտեմբերից ի վեր մոտ 38 հազար պաղեստինցիների զոհվելու մասին

Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերին ռազմական գործողության մեկնարկից ի վեր գրեթե 38 հազար մարդ է զոհվել, վիրավորվել է ավելի քան 87,1 հազարը։ Այս տվյալները հրապարակել է Պաղեստինի առողջապահության նախարարությունը։ «Գազայում իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը հասել է 37 925-ի, ևս 87 141 մարդ վիրավորվել է»,- ասվում է գերատեսչության՝ Telegram-ի իր ալիքի ամփոփագրում: Առողջապահության նախարարությունն ընդգծել է, […] ...

Վրաստանում Սու-25 ինքնաթիռ է կործանվել

15:11 02.07.2024

Վրաստանում Սու-25 ինքնաթիռ է կործանվել

Վրաստանում զորավարժության ժամանակ Սու-25 ինքնաթիռ է կործանվել, օդաչու Կախաբեր Զուրաբաշվիլին զոհվել է։ Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։ ...

BACK_TO_TOP