Նախագահը ներկա է գտնվել «ՀՀ տնտեսության առաջանցիկ աճի ուրվագծեր. բժշկական ինդուստրիա» խորագիրը կրող քննարկմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.41
  • 419.05
WEATHER
+31.09 oC

Նախագահը ներկա է գտնվել «ՀՀ տնտեսության առաջանցիկ աճի ուրվագծեր. բժշկական ինդուստրիա» խորագիրը կրող քննարկմանը

18:06 31.05.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) ներկա է գտնվել «Հայաստանի տնտեսության առաջանցիկ աճի ուրվագծեր. բժշկական ինդուստրիա» խորագիրը կրող քննարկմանը:

Հանդես գալով բացման խոսքով՝ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը մեծապես կարևորել է նման քննարկումները և ընդգծել է, որ ցանկացած և հատկապես այս դեպքում՝ առողջապահական ապահովագրական համակարգի ներդրումից առաջ անհրաժեշտ է համապարփակ և խորքային վերլուծություն:

Նախագահը նշել է, որ առողջապահական արդյունավետ մոդելի կիրառումը հիմնարար նշանակություն ունի միջոցներն ավելի արդյունավետ օգտագործելու և առողջապահության բարձր որակն ապահովելու, այն մեր քաղաքացիների համար մատչելի և առավել հարմարավետ դարձնելու տեսանկյունից:

Քննարկման ընթացքում բացման խոսքով հանդես է եկել նաև ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը:

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Գագիկ Բադադյանը ներկայացրել է «ՀՀ առողջապահական համակարգի ընթացիկ վիճակը և առողջապահական ծառայությունների ֆինանսավորման հիմքերը» զեկույցը: Նույն կենտրոնի փորձագետ Գագիկ Հակոբյանն էլ անդրադարձել է առողջության ապահովագրության թեմային՝ այն դիտարկելով որպես ՀՀ առողջապահության համակարգի զարգացման բաղադրիչ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատ, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը

17:38 04.07.2024

Արարատ, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Արարատ, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունիսի 22-28-ը: Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ▪️ Արարատում՝ հունիսի 26-ին, ▪️ Հրազդանում՝ հունիսի 22-ին, ▪️ Վանաձորում՝ հունիսի 22-ին, 24-ին և 25-ին, ▪️ Ալավերդիում՝ հունիսի 22-ին, 23-ին, 26-ին և 28-ին։ ...

Ավարտական քննություններ՝ ուսումնական զորամասում

17:29 04.07.2024

Ավարտական քննություններ՝ ուսումնական զորամասում

Շարահրապարակում հրետնային ուսումնական ստորաբաժանման անձնակազմն է: Հրամանը լսելուն պես ժամկետայիններն անցնում են առաջադրված խնդրի կատարմանը: Սա ուսումնառության հերթական օրերից մեկը չէ. սկսվել է ուսումնական փուլի ամփոփիչ ստուգատեսը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

ԱԺ նախագահի նախաձեռնությամբ Լոռու մարզի մի շարք համայնքների փոքրիկների համար կազմակերպվել էր միջոցառում

17:20 04.07.2024

ԱԺ նախագահի նախաձեռնությամբ Լոռու մարզի մի շարք համայնքների փոքրիկների համար կազմակերպվել էր միջոցառում

Պղպջակներ, պաղպաղակ, թխվածքաբլիթներ, մուլտհերոսներ, տիկնիկային ներկայացում, ուրախ պարեր լոռեցի երեխաների օրը տոն դարձնելու համար: ՀՀ Ազգային ժողովի այգում գրեթե ամեն տարի հունիսի 1-ին կազմակերպվել է տոնական միջոցառում Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Այս տարի միջոցառումը չկայացավ Լոռու ու Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների պատճառով: Խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանի նախաձեռնությամբ որոշվել է հունիսմեկյան միջոցառումն անցկացնել աղետի […] ...

Հուլիսի 11-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան

17:07 04.07.2024

Հուլիսի 11-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ 2024 թվականի հուլիսի 11-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի նորանշանակ դեսպանին

17:00 04.07.2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի նորանշանակ դեսպանին

Հուլիսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռաֆայել Գոնզալեզ Ալեմանին: Շնորհավորելով նորանշանակ դեսպանին դիվանագիտական առաքելության ստանձման առիթով՝ Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ է անդրադարձել երկու երկրների միջև առկա համագործակցությանը և ժողովուրդների բարեկամական ջերմ հարաբերություններին։ Հանդիպմանը Նորին Սրբությունը դեսպանին տեղեկություններ […] ...

Զելենսկին նշել է նոր հակահարձակման անցնելու պայմանները

16:53 04.07.2024

Զելենսկին նշել է նոր հակահարձակման անցնելու պայմանները

Ուկրաինայի զինված ուժերի նոր հակահարձակումը կսկսվի այն ժամանակ, երբ Արևմուտքը ուկրաինական բանակին կմատակարարի բավականաչափ սպառազինություն։ Այս մասին Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Այժմ մենք պահեստային 14 բրիգադ ունենք, որոնք համալրված չեն: Նրանք զենք չունեն»,- ասել է նա։ ...

BACK_TO_TOP