Ի՞նչ վերաբերմունք ունեն քաղաքացիները Երևանի քաղաքապետի թեկնածուների նկատմամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Ի՞նչ վերաբերմունք ունեն քաղաքացիները Երևանի քաղաքապետի թեկնածուների նկատմամբ

15:00 11.09.2018

GALLUP International association-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ի անցկացրած հերթական հարցման ժամանակ երևանցիները վերաբերմունք են արտահայտել նաև կուսակցությունների ու նրանց կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածուների նկատմամբ:

«Որոշ կուսակցություններ բավականին մեծ տոկոս են գրանցել «դժվարանում եմ պատասխանել» պատասխանի դեպքում, քանի որ հարցվողները տեղյակ չեն այդ կուսակցություններից և դժվարացել են վերաբերմունք արտահայտել: Այդ թվին են պատկանում «Ռեֆորմիստներ», «Հայք», «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունները, «Երևանցիներ» և «Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինքները»,- նշել է «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ի հետազոտական բաժնի ղեկավար Գայանե Դաջունցը:

Կուսակցություններ, որոնց նկատմամբ վերաբերմունք ունեն քաղաքացիները, հետևյալներն են.

«ԲՀԿ-ին լիովին դրական են վերաբերվում հարցվողների 42.9 տոկոսը, ավելի շուտ դրական՝ 47.3 տոկոսը: «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի դեպքում լիովին դրական է 42 տոկոսը և ավելի շուտ դրական՝ 28.3 տոկոսը: «Լույս» կուսակցությունների դաշինք՝ լիովին դրական՝ 9.8 տոկոսը և ավելի շուտ դրական 17.7 տոկոսը»:

Հարց է հնչել նաև այն մասով, թե ինչ վերաբերմունք ունեն թեկնածուների նկատմամբ:

«Որոշ թեկնածուների վերաբերյալ դարձյալ հարցվողները դժվարացել են որևէ կերպ վերաբերմունք արտահայտել: Նաիրա Զոհրաբյանին 22.5 տոկոսը լիովին դրական է վերաբերվում, 43.6 տոկոսը՝ ավելի շուտ դրական: Արարատ Զուրաբյանին 9.6 տոկոսը լիովին դրական է վերաբերվում, 30.6 տոկոսը՝ ավելի շուտ դրական: Զարուհի Փոստանջյանին 14.6 տոկոսը լիովին դրական է վերաբերվում, 32.6 տոկոսը՝ ավելի շուտ դրական: Րաֆֆի Հովհաննիսյանին՝ 10 տոկոսը լիովին դրական է վերաբերվում, ավելի շուտ դրական՝ 35.9 տոկոսը: Հայկ Մարությանին 39.5 տոկոսը լիովին դրական և 31.9 տոկոսն ավելի շուտ դրական է վերաբերվում, իսկ Արտակ Զեյնալյանին՝ 18.8 տոկոս լիովին դրական, 27.3 տոկոսն ավելի շուտ դրական է վերաբերվում»,- ասել է Գայանե Դաջունցը:

GALLUP International association-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանն ասուլիսի ժամանակ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ եթե ՀՅԴ-ին հարցվածների  25 տոկոսը դրական է վերաբերվում, ապա ՀՅԴ-ի թեկնածուն՝ Միքայել Մանուկյանը, բավականին ցածր տոկոս է հավաքել:

«Մենք տեսանք, որ թեկնածուն բավականին քիչ ճանաչված է: Նաև ունենք այդ ցուցանիշը, որ իրենց կողմից առաջադրված թեկնածուին շատ քիչ մարդիկ են ճանաչում: Եվ հակառակ պատկերն ունենք՝ Արարատ Զուրաբյանն այստեղ ունի բավականին բարձր ռեյտինգ, մոտ 40 տոկոսը դրական վերաբերմունք ունի նրա նկատմամբ, բայց այն դաշինքը, որի կողմից նա առաջադրվել է, շատ քիչ մարդիկ են ճանաչում »,- ասել է Արամ Նավասարդյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժած

15:30 19.04.2025

Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժած

Այսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում` Արարատ գյուղի վարչական տարածքում, «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...

Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդին

15:22 19.04.2025

Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդին

Ապրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...

Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացուն

15:11 19.04.2025

Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացուն

Ապրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...

SHANTNEWS

15:00 19.04.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճ

14:50 19.04.2025

Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճ

Այս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

14:35 19.04.2025

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...

BACK_TO_TOP