18:22 30.05.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Հայաստանի ամերիկյան համալսարանում ներկա է եղել «Տաթևացի տնտեսագիտական օլիմպիադա 2024-ի» մրցանակաբաշխությանը:
Միջոցառման ընթացքում պարգևատրվել են 15 մրցանակակիրները և հայտարարվել են այն 5 աշակերտների անունները, որոնք ստացել են հնարավորություն՝ ներկայացնելու Հայաստանը տնտեսագիտական օլիմպիադայի միջազգային փուլում, որը կկայանա սեպտեմբերի սկզբին Հունաստանում:
Օլիմպիադան անցկացվել է ավագ դպրոցների և քոլեջների սովորողների շրջանում:
Շնորհավորելով հաղթողներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը առանցքային է համարել ֆինանսական և տնտեսագիտական գրագիտությունը՝ թե՛ բարձրագույն և մասնագիտական ուսումնական հաստատություններում կրթությունը շարունակելու, թե՛ յուրաքանչյուրի համար առօրյայում որպես անհրաժեշտություն կարևորելու տեսանկյունից:
«Մերօրյա կրթության կարևոր մարտահրավերներից մեկն այն է, որ սովորողը, անկախ կրթական հաստատության բովանդակությունից, ձեռք բերի կյանքի համար անհրաժեշտ գիտելիք, կարողություններ ու հմտություններ, այդ թվում՝ տնտեսագիտությունից: Տնտեսագիտական գրագիտությունը չափազանց կարևոր է, քանի որ յուրաքանչյուրս մեր փոքրիկ տնտեսությունն ունենք, որը նաև պետության տնտեսության փոքրիկ օղկան է»,- ասել է Արաքսիա Սվաջյանը: Փոխնախարարը ընդգծել է ոլորտում աղջիկների մասնակցությունը խրախուսելու կարևորությունը: Նա շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին և աջակիցներին օլիմպիադայի կայացման գործում՝ նշելով. «Նմանատիպ միջոցառումները մատնանշում են այն ճիշտ ձևաչափը, որտեղ պետությունը, մասնավոր հատվածը, միջազգային գործընկերները համախմբվում են, և բոլոր ջանքերն ուղղվում են կրթության ոլորտի բարեփոխմանը»:
Տնտեսագիտական օլիմպիադան անցկացվում է երեք փուլով` դպրոցական, հանրապետական և միջազգային: Դպրոցական փուլին այս տարի մասնակցել է 890 աշակերտ ՀՀ ողջ տարածքից, որոնցից 91-ը, հաղթահարելով այդ փուլը, մասնակցել են հանրապետական փուլին: Նրանցից 15-ը ճանաչվել են հաղթող:
Հաղթող մասնակիցները շնորհակալություն են հայտնել հնարավորության համար և նշել, որ օլիմպիադան հարթակ էր, որտեղ փորձեցին իրենց ուժերը և նախանշեցին հետագա անելիքները:
Հայաստանում օլիմպիադան իրականացնում է Վարքագծային որոշումների կենտրոնը ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանի ամերիկյան համալսարանի և ՀՀ կենտրոնական բանկի հետ համագործակցությամբ:
Օլիմպիադայի միջազգային համակազմակերպիչներն են Տնտեսագիտական կրթության ինստիտուտը (INEV) և Տնտեսագիտական հիմնարարների նախաձեռնությունը (EFI): Միջազգային տնտեսագիտական օլիմպիադայի անցկացման նպատակն է սովորողների շրջանում ֆինանսական և տնտեսագիտական գրագիտության մակարդակը բարձրացնելը, ֆինանսատնտեսագիտական ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելը:
00:00 09.04.2025
Արդարադատության նախարարի տեղակալը ԵՄ փորձագիտական առաքելությանն է ներկայացրել առաջնահերթությունները և ձեռնարկված հիմնական քայլերըԱրդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը և նախարարության ոլորտային պատասխանատուները հանդիպում են ունեցել Եվրոպական միության հետ մուտքի արտոնագրերի ազատականացման առաջիկա գործողությունների ծրագրի (VLAP) շրջանակում՝ հանրային անվտանգության, արտաքին հարաբերությունների և հիմնարար իրավունքների գնահատման նպատակով Հայաստանում գտնվող ԵՄ փորձագիտական երկրորդ առաքելության հետ: Այս մասին հայտնել են արդարադատության նախարարությունից: Նախարարի տեղակալը, անդրադառնալով Եվրոպական միության հետ տարբեր ձևաչափերով առկա համագործակցությանը, […] ...
23:59 08.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:57 08.04.2025
Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:55 08.04.2025
Կրթվելը միայն մրցույթում հաղթելը չէ, արժանապատիվ կյանք կառուցելու հիմքն է․ Ավինյանն ընդունել է Դպրոցական օլիմպիադայի քաղաքային փուլի դիպլոմակիր աշակերտներինԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր հանդիպում է ունեցել դպրոցականների օլիմպիադայի քաղաքային փուլի 1-ին կարգի դիպլոմակիր աշակերտների հետ: «Սիրելի’ աշակերտներ, Կրթվելը միայն մրցույթում հաղթելը չէ. դա ձեր անձնական կայացման, ինքնուրույն ընտրություն անելու և արժանապատիվ կյանք կառուցելու հիմքն է։ Մեզ համար կրթության զարգացումն անհրաժեշտություն է և մեր նպատակն է կրթության միջոցով […] ...
23:49 08.04.2025
Երթևեկության անվտանգությունը՝ առաջնահերթություն․ Երևանում և մարզերում պարեկներն իրականացրել են ուժեղացված ծառայությունՀասարակական կարգի պահպանության, հանցագործությունների և այլ իրավախախտումների կանխման ու բացահայտման, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման առումով առանցքային նշանակություն ունեն ուժեղացված ծառայությունները։ Այս նպատակով էլ ապրիլի 4-ին, 5-ին և 6-ին ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության մայրաքաղաքի և մարզերի ստորաբաժանումներն իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Արդյունքում, մայրաքաղաքում պարեկներն արձանագրել են 559 իրավախախտում, որոնցից 19՝ տրանսպորտայի միջոցը ոչ սթափ, 52-ը՝ առանց […] ...
23:42 08.04.2025
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն ու «Նիվա»-ն․ կան վիրավnրներԱպրիլի 6-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 15 կմ հատվածում բախվել են «ՎԱԶ 2121» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ ...