17:11 30.05.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը:
Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ:
«Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժին»,-ասվում է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:57 01.02.2025
Տարադրամի փոխարժեքները փետրվարի 1-ին11:42 01.02.2025
ՀԱՄԱՍ-ը Կարմիր Խաչին է հանձնել իսրայելցի երկու պատանդիՀԱՄԱՍ-ի մարտիկները գերեվարված իսրայելցիներ Օֆեր Կալդերոնին և Յարդեն Բիբասին հանձնել են Կարմիր խաչի ներկայացուցիչներին։ Փոխանցման գործընթացը, որը տեղի է ունենում Գազայի հատվածի Խան Յունիսում, ՀԱՄԱՍ-ի տասնյակ գրոհայինների ներկայությամբ, հեռարձակել է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ՀԱՄԱՍ-ի մարտիկները երրորդ գերուն Կարմիր Խաչին կհանձնեն այսօր։ ...
11:29 01.02.2025
Իրանը հայտարարել է, որ իր միջուկային օբյեկտների վրա հարձակումը պատմության մեջ ամենամեծ սխալն է լինելուԱՄՆ-ի աջակցությամբ Իրանի միջուկային օբյեկտներին Իսրայելի հարվածը պատմության մեջ ամենամեծ սխալը կլինի: Այս մասին «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։ «Կարծում եմ, որ պատմության մեջ ամենամեծ սխալը կլինի, եթե ԱՄՆ-ն որոշի դա անել»,- ասել է նախարարը՝ պատասխանելով իրանական միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի աջակցությամբ Իսրայելի հնարավոր հարվածի մասին […] ...
11:15 01.02.2025
Լիտվան պատրաստակամ է աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության գործընթացումՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հունվարի 30-ին ընդունել է Լիտվայի արտաքին գործերի նախարության Արևելյան հարևանության քաղաքականության հարցերի դեպարտամենտի ղեկավար Մանտաս Յակիմավիչիուսի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասը։ Հյուրերը շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել շարունակելու արդեն իսկ ձևավորված արդյունավետ համագործակցությունը։ Փոխնախարարն, ընդգծելով երկու երկրների […] ...
10:57 01.02.2025
Զինված ուժերում մարդու իրավունքների արժևորման ու պատշաճ երաշխավորման գաղափարն ու ընկալումները ձևախեղող ցանկացած վարքագիծ պետք է բացառվի․ ՀՀ ՄԻՊՍոցիալական ցանցերում լայն տարածում է գտել զինծառայողի համազգեստով անձանց և կնոջ նկատմամբ բռնության տեսարան պատկերող տեսանյութ, որն առիթ է դարձել տարբեր սոցիալական հարթակներում զինված ուժերին և զինծառայողներին թիրախավորելու, զինված ուժերում մարդու իրավունքները խախտող և զինծառայողների արժանապատվությունը նվաստացնող, կնոջ նկատմամբ բռնությունն արդարացնող տարատեսակ մեկնաբանություններ տարածելու համար։ Այս առիթով ՀՀ ՄԻՊ-ը հաղորդագրություն է տարածել․ «Մարդու իրավունքների տեսանկյունից […] ...
10:40 01.02.2025
Հուսով եմ, որ մենք կանենք մի բան, որը փոփոխություն կբերի․ Թրամփը՝ Պուտինի հետ հանդիպման մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է բանակցություններ վարել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ՝ ուկրաինական հակամարտությունը լուծելու համար։ «Մենք կխոսենք: Եվ ես հուսով եմ, որ մենք կանենք մի բան, որը փոփոխություն կբերի: Մենք ցանկանում ենք վերջ տալ հակամարտությանը», – ասել է Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում: Միաժամանակ նա հրաժարվել է պատասխանել այն […] ...
10:25 01.02.2025
Սպիտակ տունը հաստատել է Թրամփ-Նեթանյահու առաջիկա հանդիպումըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 4-ին Սպիտակ տանը կհյուրընկալի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը՝ այսպիսով հաստատելով իսրայելական կողմի տեղեկությունը երկու առաջնորդների առաջիկա հանդիպման մասին։ «Ես կարող եմ հաստատել, որ վարչապետ Նեթանյահուն այստեղ կլինի երեքշաբթի օրը՝ փետրվարի 4-ին, աշխատանքային այցով, և հանդիպելու է […] ...