Կայացել է օպերատիվ շտաբի ընդլայնված կազմով հերթական նիստը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 03 2025
  • $
    392.74
  • RUBLE
    4.55
  • 426.91
WEATHER
+9.07 oC

Կայացել է օպերատիվ շտաբի ընդլայնված կազմով հերթական նիստը

19:14 29.05.2024

Այսօր կայացել է օպերատիվ շտաբի ընդլայնված կազմով հերթական նիստը։ ՏԿԵ նախարարին զեկուցվել է օրվա անելիքները և առավոտյան տրված հանձնարարականների կատարման արդյունքը, տեղեկացնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից:

ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը տեղեկացրել է, որ Թումանյան փողոցի մաքրման աշխատանքները 90 տոկոսով ավարտվել են։ Մնացած հատվածներում աշխատանքները մեծ ինտենսիվությամբ շարունակվում են։

Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը զեկուցել է անասնահամաճարակային իրավիճակի բացառման և կառավարման ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին:

Առողջապահության փոխնախարար Լևոն Հակոբյանն էլ զեկուցել է բնակիչներին անհրաժեշտ դեղորայքով ապահովելու և առողջապահական բլոկով տարվող աշխատանքները։

Ներկայացվել է նաև վնասների գույքագրման աշխատանքների ընթացքը։

Նախարար Սանոսյանը շտաբի անդամներին տեղեկացրել է Մ6 միջպետական մայրուղու որոշ հատվածներ անցանելի դարձնելու, ինչպես նաև երկաթուղու աշխատանքը մինչև Այրում կայարան և այնտեղից արդեն բեռնատարներով բեռը տեղափոխելու ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ։

Նախարարը նշել է, որ սննդի և ջրի կարիք չկա։ Կան բավարար պաշարներ, որոնք, ըստ կարիքի, բաշխվում են բնակիչներին։

Նախարարին են ներկայացվել նաև կամավորների աշխատանքի արդյունքները։

Քննարկվել են ընթացիկ աշխատանքային մի շարք հարցեր ևս։

Նախարարի կողմից տրվել են նոր հանձնարարականներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում թիվ 15 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսը վրшերթի է ենթարկել հետիոտնին

00:21 14.03.2025

Երևանում թիվ 15 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսը վրшերթի է ենթարկել հետիոտնին

Մարտի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 60-ամյա Գառնիկ Ա.-ն իր վարած՝ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 15 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսով Շիրակի փողոցի 84 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի։ Դեպքի վայր ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։ Ինչպես […] ...

Արայիկ Թոփալյանը՝ բրոնզե մեդալակիր. ըմբշամարտի Մ23 ԵԱ

00:12 14.03.2025

Արայիկ Թոփալյանը՝ բրոնզե մեդալակիր. ըմբշամարտի Մ23 ԵԱ

Հայաստանի ներկայացուցիչ Արայիկ Թոփալյանը (55 կգ) Տիրանայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 Եվրոպայի առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ: Հայ ըմբիշը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 10-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշ Մեհմետ Հանիֆի Սարպին: ...

Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 1-7-ը

00:01 14.03.2025

Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 1-7-ը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մարտի 1-7-ը (2025թ․): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Շենգավիթում՝ մարտի 9-ին և 11-ին, Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները։ ...

Վեդիի ԲԿ-ն վերաձևավորման կարիք ունի. թե´ շենքային և թե´ բովանդակային առումով փոփոխությունների ենք գնալու. Ավանեսյան

23:52 13.03.2025

Վեդիի ԲԿ-ն վերաձևավորման կարիք ունի. թե´ շենքային և թե´ բովանդակային առումով փոփոխությունների ենք գնալու. Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Վեդիի ԲԿ: Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Վեդիի բժշկական կենտրոնը վերաձևավորման կարիք ունի. անհրաժեշտ է երեք տարբեր շենքերում բուժծառայության մատուցումը կազմակերպել մեկ հարկի տակ, ապահովելու նաև ծախսարդյունավետությունը: 2025 թվականի կապիտալ շինարարության ծախսերով նախատեսված է այս տարի վերանորոգել ծննդատան ներկայիս շենքը, որտեղ պետք է միավորվեն պոլիկլինիկական և […] ...

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի հարակից դաշտեր

23:45 13.03.2025

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի հարակից դաշտեր

Մարտի 13-ին, ժամը 14:00-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի հարակից տարածքում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի մոտ 8-րդ կմ-ին հարակից տարածքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:23-ին, մարվել՝ […] ...

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Վանաձոր, Գյումրի և Հրազդան քաղաքներում

23:36 13.03.2025

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Վանաձոր, Գյումրի և Հրազդան քաղաքներում

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ՀՀ մի քանի քաղաքի մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մարտի 1-7-ը (2025թ․): Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, Հերացի փողոցի հարակից տարածք՝ մարտի 3-ին, 6-ին և 7-ին, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ։ Գյումրի քաղաքում՝ մարտի 1-ին, […] ...

BACK_TO_TOP