Նոյեմբերյան քաղաքում ապրիլի 23-ին տեղի ունեցած խմբակային խուլիգանության վարույթի նախաքննությունը, 5 անձի մասով, ավարտվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 02 2025
  • $
    397.35
  • RUBLE
    4.04
  • 412.25
WEATHER
-0.91 oC

Նոյեմբերյան քաղաքում ապրիլի 23-ին տեղի ունեցած խմբակային խուլիգանության վարույթի նախաքննությունը, 5 անձի մասով, ավարտվել է

17:36 29.05.2024

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է 2024 թվականի ապրիլի 23-ին Նոյեմբերյան քաղաքի կենտրոնական հատվածում, ճանապարհը փակելու կապակցությամբ իրականացվող ակցիաների շրջանակներում, մի խումբ անձանց մասնակցությամբ առերևույթ խուլիգանություն կատարելու, ինչպես նաև գույքի վնասման և ֆիզիկական ներգործության առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

Իրականացված քննչական և վարութային ծավալուն գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ ՀՀ Տավուշի մարզում իրականացվող ակցիաների շրջանակներում բազմաթիվ անձինք 2024թ. ապրիլի 23-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, տևական ժամանակ արգելափակել են միջպետական ճանապարհահատվածը՝ խաթարելով երթևեկության բնականոն ընթացքը։ Դրա հետ կապված նշված տարածք են եկել 54-ամյա Յ․ Հ․-ն, 31-ամյա Հ․ Կ․-ն և այլ անձինք։ Յ․ Հ․-ի և ճանապարհն արգելափակած անձանցից Ք․ Ա․-ի միջև վեճ է սկսվել ճանապարհը բացելու հարցի շուրջ։ Ք․ Ա․-ն, նրա որդին՝ Վ․ Ա․-ն և այլ անձինք, իրենց անձի ենթադրյալ առավելություններն ու գերակայությունն ընդգծելու, իրենց հետ վիճողների և այլ ներկաների մոտ վախ առաջացնելու նպատակով, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհանքով, կատարել են խուլիգանություն, որի ընթացքում Ք․Ա․-ն հարվածել է Յ․ Հ․-ին, Հ․Կ․–ն և Վ․Ա․–ն, անտեսելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջները, փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, որից հետո Յ․Հ․–ն իր կողմնակիցների հետ հեռացել է տարածքից:

Այնուհետև՝ ժամը 12:00-ի սահմաններում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Երևանյան փողոցում ճանապարհը փակած քաղաքացիներին են մոտեցել Յ․Հ․–ի կողմնակիցները՝ Ռ․ Ս–ի վարած «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով և փորձել անցնել այդ հատվածով, սակայն հավաքվածները թույլ չեն տվել առաջ ընթանալ։ Այդ ընթացքում Ք․ Ա․-ն, իր անձի առավելությունները հերթական անգամ ցույց տալու նպատակով, հարակից տարածքից վերցրել է փայտ և հարվածել հիշյալ ավտոմեքենային՝ ստիպելով վերջինիս հետընթաց կատարելով հեռանալ այդտեղից:

Նույն օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, Յ․ Հ․-ն Կ․ Մ․-ի և այլ անձանց հետ, իրենց առավելություններն ընդգծելու նպատակով, գնացել են Նոյեմբերյան քաղաքի Երևանյան փողոցում հավաքված՝ ճանապարհը փակած անձանց մոտ, մոտեցել Ս․ Ա․-ին և իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, մարդկանց անդորրը խախտելով, սկսել են հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ հնչեցնել Ս․ Ա․-ի և նրա կողմնակիցների հասցեին: Դրանից հետո երկու կողմերը սկսել են քաշքշել միմյանց, հայհոյանքներ հնչեցնել՝ արհամարհելով տեղում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջները:

Խուլիգանական գործողությունները դադարել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների միջամտության արդյունքում:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 5 անձի մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Նրանցից 1–ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, 3–ի նկատմամբ՝ տնային կալանքը, իսկ 1–ի նկատմամբ՝ գրավ, վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը:

Հիշյալ 5 մեղադրյալների վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀԱՄԱՍ-ը Կարմիր Խաչին է հանձնել իսրայելցի երկու պատանդի

11:42 01.02.2025

ՀԱՄԱՍ-ը Կարմիր Խաչին է հանձնել իսրայելցի երկու պատանդի

ՀԱՄԱՍ-ի մարտիկները գերեվարված իսրայելցիներ Օֆեր Կալդերոնին և Յարդեն Բիբասին հանձնել են Կարմիր խաչի ներկայացուցիչներին։ Փոխանցման գործընթացը, որը տեղի է ունենում Գազայի հատվածի Խան Յունիսում, ՀԱՄԱՍ-ի տասնյակ գրոհայինների ներկայությամբ, հեռարձակել է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ՀԱՄԱՍ-ի մարտիկները երրորդ գերուն Կարմիր Խաչին կհանձնեն այսօր։ ...

Իրանը հայտարարել է, որ իր միջուկային օբյեկտների վրա հարձակումը պատմության մեջ ամենամեծ սխալն է լինելու

11:29 01.02.2025

Իրանը հայտարարել է, որ իր միջուկային օբյեկտների վրա հարձակումը պատմության մեջ ամենամեծ սխալն է լինելու

ԱՄՆ-ի աջակցությամբ Իրանի միջուկային օբյեկտներին Իսրայելի հարվածը պատմության մեջ ամենամեծ սխալը կլինի: Այս մասին «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։ «Կարծում եմ, որ պատմության մեջ ամենամեծ սխալը կլինի, եթե ԱՄՆ-ն որոշի դա անել»,- ասել է նախարարը՝ պատասխանելով իրանական միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի աջակցությամբ Իսրայելի հնարավոր հարվածի մասին […] ...

Լիտվան պատրաստակամ է աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության գործընթացում

11:15 01.02.2025

Լիտվան պատրաստակամ է աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության գործընթացում

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հունվարի 30-ին ընդունել է Լիտվայի արտաքին գործերի նախարության Արևելյան հարևանության քաղաքականության հարցերի դեպարտամենտի ղեկավար Մանտաս Յակիմավիչիուսի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասը։ Հյուրերը շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել շարունակելու արդեն իսկ ձևավորված արդյունավետ համագործակցությունը։ Փոխնախարարն, ընդգծելով երկու երկրների […] ...

Զինված ուժերում մարդու իրավունքների արժևորման ու պատշաճ երաշխավորման գաղափարն ու ընկալումները ձևախեղող ցանկացած վարքագիծ պետք է բացառվի․ ՀՀ ՄԻՊ

10:57 01.02.2025

Զինված ուժերում մարդու իրավունքների արժևորման ու պատշաճ երաշխավորման գաղափարն ու ընկալումները ձևախեղող ցանկացած վարքագիծ պետք է բացառվի․ ՀՀ ՄԻՊ

Սոցիալական ցանցերում լայն տարածում է գտել զինծառայողի համազգեստով անձանց և կնոջ նկատմամբ բռնության տեսարան պատկերող տեսանյութ, որն առիթ է դարձել տարբեր սոցիալական հարթակներում զինված ուժերին և զինծառայողներին թիրախավորելու, զինված ուժերում մարդու իրավունքները խախտող և զինծառայողների արժանապատվությունը նվաստացնող, կնոջ նկատմամբ բռնությունն արդարացնող տարատեսակ մեկնաբանություններ տարածելու համար։ Այս առիթով ՀՀ ՄԻՊ-ը հաղորդագրություն է տարածել․ «Մարդու իրավունքների տեսանկյունից […] ...

Հուսով եմ, որ մենք կանենք մի բան, որը փոփոխություն կբերի․ Թրամփը՝ Պուտինի հետ հանդիպման մասին

10:40 01.02.2025

Հուսով եմ, որ մենք կանենք մի բան, որը փոփոխություն կբերի․ Թրամփը՝ Պուտինի հետ հանդիպման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է բանակցություններ վարել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ՝ ուկրաինական հակամարտությունը լուծելու համար։ «Մենք կխոսենք: Եվ ես հուսով եմ, որ մենք կանենք մի բան, որը փոփոխություն կբերի: Մենք ցանկանում ենք վերջ տալ հակամարտությանը», – ասել է Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում: Միաժամանակ նա հրաժարվել է պատասխանել այն […] ...

Սպիտակ տունը հաստատել է Թրամփ-Նեթանյահու առաջիկա հանդիպումը

10:25 01.02.2025

Սպիտակ տունը հաստատել է Թրամփ-Նեթանյահու առաջիկա հանդիպումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 4-ին Սպիտակ տանը կհյուրընկալի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը՝ այսպիսով հաստատելով իսրայելական կողմի տեղեկությունը երկու առաջնորդների առաջիկա հանդիպման մասին։ «Ես կարող եմ հաստատել, որ վարչապետ Նեթանյահուն այստեղ կլինի երեքշաբթի օրը՝ փետրվարի 4-ին, աշխատանքային այցով, և հանդիպելու է […] ...

BACK_TO_TOP