Շումանի անվտանգության և պաշտպանության ֆորումի շրջանակում Սուրեն Պապիկյանը մի շարք հանդիպումներ է ունեցել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 10 2024
  • $
    387.47
  • RUBLE
    4.00
  • 420.95
WEATHER
+10.09 oC

Շումանի անվտանգության և պաշտպանության ֆորումի շրջանակում Սուրեն Պապիկյանը մի շարք հանդիպումներ է ունեցել

17:00 29.05.2024

Մայիսի 29-ին Շումանի անվտանգության և պաշտպանության ֆորումի աշխատանքների շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպումներ է ունեցել ԵՄ ԱԳԵԾ գլխավոր քարտուղարի տեղակալ Չարլզ Ֆրիզի, ԵՄ քաղաքական ու անվտանգության կոմիտեի նախագահող Դելֆին Պրոնկի և ԱԳԵԾ Արևելյան Եվրոպայի, Ռուսաստանի, Միջին Ասիայի, տարածաշրջանային համագործակցության ու ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթի հետ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից, քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի բարեփոխումների ընթացքը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է

11:00 18.10.2024

Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է

Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանը երկարաձգել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը, ով 2023 թվականի սեպտեմբերից պահվում է Բաքվի բանտում, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Թե որքան ժամանակով է երկարաձգվել կալանքը, չի հստակեցված։ 2024 թվականի մայիսի 16-ին Ռուբեն Վարդանյանի կալանքը Բաքվի դատարանը երկարաձգել էր ևս 5 ամսով։ Վարդանյանին Ադրբեջանը ձերբակալել էր 2023 թվականի սեպտեմբերի […] ...

Տեխնոլոգիական ոլորտի շուրջ 300 աշխատակիցներ կվերապատրաստվեն. տրվել է «Կարողությունների զարգացում» բաղադրիչի մեկնարկը

10:55 18.10.2024

Տեխնոլոգիական ոլորտի շուրջ 300 աշխատակիցներ կվերապատրաստվեն. տրվել է «Կարողությունների զարգացում» բաղադրիչի մեկնարկը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակում հայտարարում է «Կարողությունների զարգացում» բաղադրիչի մեկնարկի մասին։ Տեխնոլոգիական ընկերությունների աշխատակիցների վերապատրաստման համար հայտարարված դրամաշնորհային մրցույթի արդյունքում ստացվել է 38 հայտ, ընտրվել է 23-ը: Հաղթող ընկերությունների շուրջ 300 աշխատակիցներ տարբեր ուսումնական հաստատություններում կանցնեն ոլորտային վերապատրաստման ծրագրեր։ 2024 թվականի օգոստոսի 7-ին 6 ընկերության հետ կնքվել […] ...

Քրեակատարողական համակարգի կազմավորման 105-ամյակի կապակցությամբ աշխատակիցների միջև անցկացվել է ֆուտբոլի առաջնություն

10:48 18.10.2024

Քրեակատարողական համակարգի կազմավորման 105-ամյակի կապակցությամբ աշխատակիցների միջև անցկացվել է ֆուտբոլի առաջնություն

Քրեակատարողական համակարգի կազմավորման 105-ամյակի և Քրեակատարողական ծառայողի օրվան նվիրված բազմաբնույթ միջոցառումների շրջանակում Ծառայության կողմից կազմակերպվել էր ֆուտբոլի եռօրյա առաջնություն «Վարդաշեն», «Սևան», «Արմավիր», «Դատապարտյալների հիվանդանոց», «Աբովյան», «Արթիկ», «Վանաձոր» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների միջև։ Առաջնության բոլոր փուլերում խաղադաշտում ընթացել է անզիջում պայքար․ արդյունքում ստացվել են դիտարժան և գոլառատ հանդիպումներ։ Խաղերին հետևել են և թիմերին երկրպագել Քրեակատարողական […] ...

Թուրքիայի, Բուլղարիայի և Ռումինիայի միջև ռազմական համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

10:35 18.10.2024

Թուրքիայի, Բուլղարիայի և Ռումինիայի միջև ռազմական համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Հոկտեմբերի 17-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը մասնակցել է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում անցկացված ՆԱՏՕ անդամ երկրների պաշտպանության նախարարների ժողովի 1-ին օրը գումարված նիստին, հայտնում է ermenihaber.am-ը։ Ժողովի շրջանակներում Գյուլերը հանդիպել է ռումինացի իր գործընկերոջ՝ Անգել Թիլվարի և բուլղարացի գործընկերոջ՝ Աթանաս Զապրյանովի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերի՝ Թուրքիայի, Ռումինիայի և Բուլղարիայի միջև ռազմական համագործակցության շրջանակներում «Մտադրությունների նամակ» […] ...

Վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով․ ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

10:28 18.10.2024

Վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով․ ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է․ «Հարգելի´ վարորդներ, հանրապետության որոշ հատվածներում ձյան տեսքով տեղումներ են, Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու ճանապարհածածկույթի վիճակը՝ հորդորում ենք հատկապես բարձրադիր մարզեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: Մաղթում ենք անվտանգ երթևեկություն»։ ...

ՃՏՊ Թբիլիսյան խճուղում

10:21 18.10.2024

ՃՏՊ Թբիլիսյան խճուղում

Հոկտեմբերի 17-ին, ժամը 18:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Ե., ծնված 1965 թ.) բախվել է կայանած «KamAZ» […] ...

BACK_TO_TOP