Ռուսաստանը հայտարարել է Արցախում գլխավոր հյուպատոսություն բացելու մտադրության մասին․ ի՞նչ է դա նշանակում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 04 2025
  • $
    391.16
  • RUBLE
    4.65
  • 422.18
WEATHER
+19.09 oC

Ռուսաստանը հայտարարել է Արցախում գլխավոր հյուպատոսություն բացելու մտադրության մասին․ ի՞նչ է դա նշանակում

22:16 28.05.2024

Հաստատվում են տեղեկություններն այն մասին, որ Ռուսաստանը մտադիր է մոտ ժամանակներում գլխավոր հյուպատոսություն բացել Արցախում: Բաքվի իշխանությունները դրա համաձայնությունը դեռևս չեն տվել:

Կարո՞ղ ենք տեղեկությունը պաշտոնական համարել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։

«Այդ տեղեկության մասին իմացանք այն բանից հետո, երբ Մոսկվայում կայացավ Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինի հանդիպումը ադրբեջանցի իր գործընկերոջ՝ Մեջլիսի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Սամեդ Սեյիդևի հետ:

Ընդ որում ադրբեջանական կողմի մամլո հաղորդագրություններում այդ մասին ոչ մի հիշատակում չկա: Մինչդեռ ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը  Ստեփանակերտում հյուպատոսություն բացելու մասին լուրը վերնագիր է հանել և դա կարծում եմ պատահականություն չէ»,- ասել է Արտյոմ Երկանյանը:

Ինչո՞ւ է Մոսկվայի համար այդքան կարևոր հյուպատոսություն ունենալ Արցախի տարածքում: Կա՞ն նաև ուրիշ երկրներ, որոնք նույնպես մտադիր են Ստեփանակերտում կամ Շուշիում հյուպատոսություն բացել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում «Kia Sportage»-ը բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր հայտնվել մայթին. կան տուժածներ

17:12 02.04.2025

Երևանում «Kia Sportage»-ը բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր հայտնվել մայթին. կան տուժածներ

Այսօր՝ ապրիլի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:40-ի սահմաններում «Kia Sportage» մակնիշի ավտոմեքենան Առնո Բաբաջանյան փողոցից դեպի Իսակովի պողոտա ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա հողաթմբին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու նրա անչափահաս ուղևորը մարմնական […] ...

Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Վիետնամի փոխվարչապետի հետ

17:04 02.04.2025

Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Վիետնամի փոխվարչապետի հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության փոխվարչապետ Չան Հոնգ Հայի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը գոհունակությամբ է ընդգծել Վիետնամից նման ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան և կարևորել երկու երկրների հարաբերությունների զարգացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Հանդիպման ընթացքում քննարկվել են մասնավորապես առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հնարավորությունները, այդ թվում՝ ԵԱՏՄ և Վիետնամի միջև ստորագրված ազատ […] ...

Քննարկել է Հայաստանի և Վիետնամի միջև առկա տնտեսական կապերի ամրապնդումը

17:00 02.04.2025

Քննարկել է Հայաստանի և Վիետնամի միջև առկա տնտեսական կապերի ամրապնդումը

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության (ՎՍՀ) Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանն ապրիլի 2-ին ընդունել է ՎՍՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Ֆան Թհի Թհանգիին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև առկա տնտեսական կապերի ամրապնդման և փոխգործակցության նոր հնարավորությունների ընդլայնման վերաբերյալ մի շարք հարցեր։ […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 1-2-ը

16:49 02.04.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 1-2-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 1-ից 2-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 82 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 8, խարդախության՝ 6, ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության և սառը […] ...

Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մարտի 23-29-ը

16:44 02.04.2025

Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մարտի 23-29-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մարտի 23-29-ը (2025թ․)։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Գյումրի քաղաքում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Հրազդան քաղաքում՝ մարտի 23-ին, 27-ին, 28-ին և 29-ին, Արարատ քաղաքում՝ մարտի 24-ին, 27-ին և 28-ին։ Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, Վարդանանց […] ...

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն իր 5000-րդ պարեկությունն է իրականացրել Ադրբեջանի հետ սահմանին

16:35 02.04.2025

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն իր 5000-րդ պարեկությունն է իրականացրել Ադրբեջանի հետ սահմանին

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը իր 5000-րդ պարեկությունն է իրականացրել Ադրբեջանի հետ սահմանին։ Այս մասին առաքելությունը նշել է X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ «Հայաստանում Եվրոպական միության առաքելությունն այսօր հպարտությամբ նշում է մի կարևոր հանգրվան՝ առաքելության հիմնադրումից ի վեր մեր 5000-րդ պարեկությունը: Տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանն ուղղված մեր հանձնառությունը մնում է անխախտ։ Շնորհակալ ենք Հայաստանի կողմից […] ...

BACK_TO_TOP