Քննություն ՃՈ-ում աշխատանքի ընդունվելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Քննություն ՃՈ-ում աշխատանքի ընդունվելու համար

14:01 30.03.2018

Աշխատանքի հրավեր ճանապարհային ոստիկանությունը դեռ հունվարին էր տարածել: Հրավիրվել էին մինչև 30 տարեկան, պարտադիր զինվորական ծառայություն անցած, 170 սմ-ից ոչ պակաս հասակ ունեցող և ֆիզիկապես առողջ այն անձինք, ովքեր ունեն համապատասխան բարձրագույն կրթություն:

Նրանք, ովքեր համապատասխանում են այս չափանիշներին դիմել են՝ փուլ առ փուլ քննություն հանձնելու և աշխատանքի ընդունվելու: Առաջին փուլը մի քանի օր առաջ են հաղթահարել: Ստուգվել է նրանց տեսական գիտելիքները: Այսօր էլ տեղի է ունեցել երկրորդ փուլը՝  դիմորդների ընդհանուր գիտելիքները ստուգելու գործընթացը: Պատմականից մինչև մասնագիտական՝ հնչող հարցերը տարբեր ու ոչ պատահական:

Ասատուր Դոլինյանը Արմավիրի մարզից է: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն է ավարտել՝ փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում ֆակուլտետը: Հաշվի առնելով, որ դիմորդը Արմավիրի մարզից է, նրան հարցնում են, թե երբ է տեղի ունեցել Սարդարապատի ճակատամարտը: Դոլինյանը հարցին ճիշտ է պատասխանում:

Տեսախցիկների հսկողության տակ 27-ն էլ այսպես հերթով մտնում ու պատասխանում են: Գոհացրե”լ են, թե” ոչ, հետո կիմանան: Հայաստանի ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը կողքից է հետևում քննությանը: Մինչ մյուսները ներսում են, ճանապարհային ոստիկանության պետի հետ ենք զրուցում: Ասում է՝ դիմողները բավականին շատ են եղել, բայց շատերը պարտադիր պահանջներին չեն համապատասխանել.

«2016 թվականից սկսած1 երրորդ անգամ է, որ նմանատիպ քննություններ ենք անցկացնում: Ընդհանուր դիմողների մոտ 20 %-ը կարողանում է ընդունվել ճանապարհային ոստիկանություն»:

Կան երիտասարդներ, ովքեր նախորդ տարիներին դիմել են, բայց փուլերը հաղթահարել չեն կարողացել: Այսօր էլ էին եկել ուժերը փորձելու:

Նրանք, ովքեր հաղթահարում են այս փորձությունները, ոստիկանության պետի հրամանով գործուղվում են ոստիկանության ակադեմիա` եռամսյա հավաքների: Այնտեղ էլ քննությունները բարեհաջող ավարտելուց հետո նոր միայն իրավունք են ստանում ճանապարհային ոստիկանությունում աշխատելու:  

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP