18:25 27.05.2024
Մայիսի 20-ից 27-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3739 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 139 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 159, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 276 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 34, չամրակապված վարելու՝ 527, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 259, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 178, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 98 և 1505 այլ իրավախախտումներ։ 121 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 152-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 74-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 156-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 49 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 12900 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 345 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 221, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 834 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 82, չամրակապված վարելու՝ 2611, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 243, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 411, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 30, արագության գերազանցման՝ 1717 և 3747 այլ իրավախախտումներ։ 446 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1289-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 538-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 13-ը՝ բեռնատարներ, 224-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 52 անձ։
11:57 01.02.2025
Տարադրամի փոխարժեքները փետրվարի 1-ին11:57 01.02.2025
Տարադրամի փոխարժեքները փետրվարի 1-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 396 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 398․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 412 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 417 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․99 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․04 դրամ: ...
11:42 01.02.2025
ՀԱՄԱՍ-ը Կարմիր Խաչին է հանձնել իսրայելցի երկու պատանդիՀԱՄԱՍ-ի մարտիկները գերեվարված իսրայելցիներ Օֆեր Կալդերոնին և Յարդեն Բիբասին հանձնել են Կարմիր խաչի ներկայացուցիչներին։ Փոխանցման գործընթացը, որը տեղի է ունենում Գազայի հատվածի Խան Յունիսում, ՀԱՄԱՍ-ի տասնյակ գրոհայինների ներկայությամբ, հեռարձակել է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ՀԱՄԱՍ-ի մարտիկները երրորդ գերուն Կարմիր Խաչին կհանձնեն այսօր։ ...
11:29 01.02.2025
Իրանը հայտարարել է, որ իր միջուկային օբյեկտների վրա հարձակումը պատմության մեջ ամենամեծ սխալն է լինելուԱՄՆ-ի աջակցությամբ Իրանի միջուկային օբյեկտներին Իսրայելի հարվածը պատմության մեջ ամենամեծ սխալը կլինի: Այս մասին «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։ «Կարծում եմ, որ պատմության մեջ ամենամեծ սխալը կլինի, եթե ԱՄՆ-ն որոշի դա անել»,- ասել է նախարարը՝ պատասխանելով իրանական միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի աջակցությամբ Իսրայելի հնարավոր հարվածի մասին […] ...
11:15 01.02.2025
Լիտվան պատրաստակամ է աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության գործընթացումՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հունվարի 30-ին ընդունել է Լիտվայի արտաքին գործերի նախարության Արևելյան հարևանության քաղաքականության հարցերի դեպարտամենտի ղեկավար Մանտաս Յակիմավիչիուսի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասը։ Հյուրերը շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել շարունակելու արդեն իսկ ձևավորված արդյունավետ համագործակցությունը։ Փոխնախարարն, ընդգծելով երկու երկրների […] ...
10:57 01.02.2025
Զինված ուժերում մարդու իրավունքների արժևորման ու պատշաճ երաշխավորման գաղափարն ու ընկալումները ձևախեղող ցանկացած վարքագիծ պետք է բացառվի․ ՀՀ ՄԻՊՍոցիալական ցանցերում լայն տարածում է գտել զինծառայողի համազգեստով անձանց և կնոջ նկատմամբ բռնության տեսարան պատկերող տեսանյութ, որն առիթ է դարձել տարբեր սոցիալական հարթակներում զինված ուժերին և զինծառայողներին թիրախավորելու, զինված ուժերում մարդու իրավունքները խախտող և զինծառայողների արժանապատվությունը նվաստացնող, կնոջ նկատմամբ բռնությունն արդարացնող տարատեսակ մեկնաբանություններ տարածելու համար։ Այս առիթով ՀՀ ՄԻՊ-ը հաղորդագրություն է տարածել․ «Մարդու իրավունքների տեսանկյունից […] ...
10:40 01.02.2025
Հուսով եմ, որ մենք կանենք մի բան, որը փոփոխություն կբերի․ Թրամփը՝ Պուտինի հետ հանդիպման մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է բանակցություններ վարել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ՝ ուկրաինական հակամարտությունը լուծելու համար։ «Մենք կխոսենք: Եվ ես հուսով եմ, որ մենք կանենք մի բան, որը փոփոխություն կբերի: Մենք ցանկանում ենք վերջ տալ հակամարտությանը», – ասել է Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում: Միաժամանակ նա հրաժարվել է պատասխանել այն […] ...