09:30 24.05.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը շնորհավորական ուղերձ է հղել Վերջին դասի առթիվ.
«Սիրելի՛ շրջանավարտներ,
Շնորհավորում եմ Ձեզ Վերջին դասի առթիվ:Դպրոցական տարիներն անցնում են մի ակնթարթի նման՝ անմոռանալի հիշողություններ ու մնայուն հետք թողնելով բոլորի կյանքում։ Այդ տարիները կրթվելու, սիրելու, երազելու, կյանքն ու մարդկանց ճանաչելու, ինչու չէ՝ նաև ինքնաճանաչման տարիներ են։
Սակայն այն ինչ ունի սկիզբ, ունի նաև ավարտ․ հիմնական և ավագ դպրոցի սիրելի շրջանավարտներ, այսօր դուք հրաժեշտ եք տալիս ձեզ համար հարազատ դարձած կրթօջախներին, ուսուցիչներին, դասընկերներին, որոնց հետ անցել են ձեր մանկության ու պատանեկության լուսավոր օրերը՝ լի վառ երազներով ու նպատակներով: Վերջին դասին հաջորդելու են նոր սկսվող հետաքրքիր կյանքի դասերը։
Եթե ձեզանից ոմանք դեռ նստելու են աշակերտական նստարանին, վայելելու են դպրոցական տարիների վերջին պատառիկները՝ ավագ դպրոցն ավարտող շրջանավարտների համար այս օրն ավելի քան պարտավորեցնող է ու պատասխանատու, քանի որ նոր կյանք են մտնում, որտեղ առավել առանցքային որոշումներ են կայացնելու, մասնագիտություն են ընտրելու։
Հիշեք պարզ ճշմարտություն՝ կայուն ու հիմնարար գիտելիքը լուսավոր ապագայի ամենամեծ երաշխիքն է:
Ուզում եմ հավատաք, որ ձեզանից յուրաքանչյուրն առաքելություն ունի այս կյանքում, բանիմաց ու գրագետ մասնագետ լինելուց զատ, շատ կարևոր է լինել լավ մարդ ու հայրենասեր քաղաքացի։
Հարգելի մանկավարժներ, գիտեմ, որ այսօր ձեր հոգում միախառնվել են հուզմունքի ու պատասխանատվության զգացումները դպրոցից հեռացող ձեր աշակերտների համար։Վստահ եղեք՝ ձեր բարդ ու հարգանքի, խոնարհումի արժանի աշխատանքի արդյունքում՝ մենք ունենք հիանալի սերունդ։ Շարունակեք նույն ոգով ու ջերմեռանդությամբ կատարել սերունդներ կրթելու ձեր վեհ առաքելությունը։
Սիրելի շրջանավարտներ, մեկ անգամ ևս շնորհավորելով այս հիշարժան օրվա առթիվ՝ մաղթում եմ բոլորիդ բարի երթ դեպի մեծ կյանք։
Առանց երկմտելու ընդառաջ գնացեք երազանքներին, և դրանք իրականություն կդառնան»։
00:00 09.04.2025
Արդարադատության նախարարի տեղակալը ԵՄ փորձագիտական առաքելությանն է ներկայացրել առաջնահերթությունները և ձեռնարկված հիմնական քայլերըԱրդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը և նախարարության ոլորտային պատասխանատուները հանդիպում են ունեցել Եվրոպական միության հետ մուտքի արտոնագրերի ազատականացման առաջիկա գործողությունների ծրագրի (VLAP) շրջանակում՝ հանրային անվտանգության, արտաքին հարաբերությունների և հիմնարար իրավունքների գնահատման նպատակով Հայաստանում գտնվող ԵՄ փորձագիտական երկրորդ առաքելության հետ: Այս մասին հայտնել են արդարադատության նախարարությունից: Նախարարի տեղակալը, անդրադառնալով Եվրոպական միության հետ տարբեր ձևաչափերով առկա համագործակցությանը, […] ...
23:59 08.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:57 08.04.2025
Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:55 08.04.2025
Կրթվելը միայն մրցույթում հաղթելը չէ, արժանապատիվ կյանք կառուցելու հիմքն է․ Ավինյանն ընդունել է Դպրոցական օլիմպիադայի քաղաքային փուլի դիպլոմակիր աշակերտներինԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր հանդիպում է ունեցել դպրոցականների օլիմպիադայի քաղաքային փուլի 1-ին կարգի դիպլոմակիր աշակերտների հետ: «Սիրելի’ աշակերտներ, Կրթվելը միայն մրցույթում հաղթելը չէ. դա ձեր անձնական կայացման, ինքնուրույն ընտրություն անելու և արժանապատիվ կյանք կառուցելու հիմքն է։ Մեզ համար կրթության զարգացումն անհրաժեշտություն է և մեր նպատակն է կրթության միջոցով […] ...
23:49 08.04.2025
Երթևեկության անվտանգությունը՝ առաջնահերթություն․ Երևանում և մարզերում պարեկներն իրականացրել են ուժեղացված ծառայությունՀասարակական կարգի պահպանության, հանցագործությունների և այլ իրավախախտումների կանխման ու բացահայտման, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման առումով առանցքային նշանակություն ունեն ուժեղացված ծառայությունները։ Այս նպատակով էլ ապրիլի 4-ին, 5-ին և 6-ին ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության մայրաքաղաքի և մարզերի ստորաբաժանումներն իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Արդյունքում, մայրաքաղաքում պարեկներն արձանագրել են 559 իրավախախտում, որոնցից 19՝ տրանսպորտայի միջոցը ոչ սթափ, 52-ը՝ առանց […] ...
23:42 08.04.2025
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն ու «Նիվա»-ն․ կան վիրավnրներԱպրիլի 6-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 15 կմ հատվածում բախվել են «ՎԱԶ 2121» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ ...