ՄԱԳԱՏԵ-ի տնօրենը պաշտպանել է Հայաստանի միջուկային ծրագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+13.09 oC

ՄԱԳԱՏԵ-ի տնօրենը պաշտպանել է Հայաստանի միջուկային ծրագիրը

22:16 21.05.2024

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վիեննայում միջուկային անվտանգությանը նվիրված կոնֆերանսի շրջանակներում հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ: ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հանդիպումից հետո Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման վերաբերյալ կարևոր հայտարարությամբ է հանդես եկել:

Այդ հարցում ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի մոտեցման մեջ ինչ-որ բա՞ն է փոխվել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։

«Արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Արարատ Միրզոյանը Ռաֆայել Գրոսսիի հետ  քննարկել է Հայաստանում միջուկային էներգիային նվիրված նախագծեր և առաջին հերթին Մեծամորի ատոմակայանի՝ մեջբերում եմ, «Հետագա անվտանգ և վստահելի շահագործմանը» վերաբերող հարցեր՝ հաշվի առնելով ՄԱԳԱՏԷ-ի խորհուրդները և ընդունված միջազգային բոլոր նորմերը:

Հիշեցնեմ՝ որոշում էր կայացվել Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը մինչև 2036թ.-ը երկարացնելու մասին, իսկ 2036թ.-ից հետո, ենթադրվում է, որ արդեն կգործի նոր էներգաբլոգը, որի կառուցումը պետք է սկսվի արդեն շատ շուտով: Այդ կապակցությամբ կարևոր է ՄԱԳԱՏԷ-ի մոտեցումը, որի վերաբերյալ տարբեր մեկնաբանություններ են հնչում՝ տեղի և անտեղի:

Եվ ահա այս հանդիպումից հետո Ռաֆայել Գրոսսին կարևոր մեկնաբանություն արեց՝ գրառում կատարելով  X-ի իր միկրոբլոգում։

«Արդյունավետ հանդիպում ունեցա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ: ՄԱԳԱՏԷ-ն աջակցում է Հայաստանի միջուկային ծրագրին»,-գրել էր ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը»,- ասել է Արտյոմ Երկանյանը:

Բաքուն ու Անկարան շարունակում են ջանքեր գործադրել՝ ապացուցելու համար, որ Մեծամորի ատոմակայանը իրենից վտանգ է ներկայացնում: Որքանո՞վ են արդյունավետ այդ ջանքերը:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 21.11.2024

SHANTNEWS

Կոսովոյի հավաքականի տեխնիկական պարտությունը կբողոքարկվի Մարզական արբիտրաժային դատարանում

17:55 21.11.2024

Կոսովոյի հավաքականի տեխնիկական պարտությունը կբողոքարկվի Մարզական արբիտրաժային դատարանում

ՈՒԵՖԱ-ն Կոսովոյի հավաքականին 0-3 հաշվով տեխնիկական պարտություն է գրանցել Ռումինիայի դեմ Ազգերի լիգայի C դիվիզիոնի 5-րդ տուրի խաղում։ Ռումինիայում կայացած հանդիպման ընթացքում հյուրերի ֆուտբոլիստները հեռացել էին խաղադաշտից ու հրաժարվել շարունակել հանդիպումը։ Պատճառը մրցակցի երկրպագուների կողմից սադրանքն էր։ ՈՒԵՖԱ-ն նաև 6 հազար եվրոյով տուգանել է Կոսովոյի ֆուտբոլի ֆեդերացիային։ Կոսովոյի ֆուտբոլի ֆեդերացիան միջադեպից հետո հայտարարել է, որ […] ...

Բարեկամական խմբի անդամները հանդիպել են Հայաստանում Իսպանիայի դեսպանի հետ

17:50 21.11.2024

Բարեկամական խմբի անդամները հանդիպել են Հայաստանում Իսպանիայի դեսպանի հետ

Հայաստանի եւ Իսպանիայի միջեւ առկա է մեծ փոխըմբռնում. ողջունելով Հայաստանում Իսպանիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիկարդո Մարտինես Վասկեսին Հայաստանի խորհրդարանում՝ ասել է Հայաստան-Իսպանիա բարեկամական խմբի ղեկավար Տաթեւիկ Գասպարյանը: Հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 21-ին, որին մասնակցել են նաեւ բարեկամական խմբի անդամներ, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հասմիկ Հակոբյանը, Մերի Գալստյանը, Թագուհի Ղազարյանը, Արմենուհի […] ...

2025թ.-ից կնվազեցվի արցախցիներին տրվող ընդհանրական բնույթի աջակցությունը, կբարձրացվի աջակցության հասցեականությունը

17:46 21.11.2024

2025թ.-ից կնվազեցվի արցախցիներին տրվող ընդհանրական բնույթի աջակցությունը, կբարձրացվի աջակցության հասցեականությունը

Կհիմնանորոգվեն ճանապարհներ, դպրոցներ, մանկապարտեզներ: 2025թ.-ի հունվարից աստիճանաբար նվազեցվելու է արցախցիներին ուղղվող ընդհանրական բնույթի աջակցությունը, բայց բարձրացվելու է աջակցության հասցեականությունը: Նախագծերն ընդունվել են գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը

17:41 21.11.2024

Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի եվրամիության հարցերի հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և գոհունակությամբ նշել, որ վերջին տարիներին Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցությունը տարբեր ոլորտներում կրում է ինտենսիվ բնույթ: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը կարևորել է միջխորհրդարանական համագործակցությունը, այդ թվում՝ միջազգային հարթակներում: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին […] ...

Շանթ Խաչատրյանը ևս եզրափակչի ուղեգիր է նվաճել

17:37 21.11.2024

Շանթ Խաչատրյանը ևս եզրափակչի ուղեգիր է նվաճել

Երևանի մարզահամերգային համալիրում ընթացող ըմբշամարտի բանակայինների աշխարհի 37-րդ առաջնության մրցումային երկրորդ օրը Հայաստանի ներկայացուցիչներից եզրափակչի ուղեգիր է նվաճել նաև Շանթ Խաչատրյանը (72 կգ)։ Ավելի վաղ եզրափակիչ էր դուրս եկել Տիգրան Մինասյանը (55 կգ): Ազատ ոճի ըմբիշեր Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Արման Ավագյանը (79 կգ) կպայքարեն բրոնզե մեդալի համար։ Հիշեցնենք, որ բանակայինների ԱԱ-ի առաջին օրը […] ...

BACK_TO_TOP