19:38 10.09.2018
Երևանի ավագանու ընտրություններում առաջադրված «Իմ քայլը» դաշինքը քարոզարշավը սկսեց Էրեբունի համայնքում հանրահավաքով, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հանրահավաքի մեկնարկին Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցով և շեշտեց, որ այս ընտրություններում ժողովուրդը կվերահաստատի ամիսներ առաջ ձեռք բերած սեփական իշխանությունը: Վարչապետը նաև շեշտեց, որ Հայկ Մարությանը ամենաշատն է համապատասխանում Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների գաղափարախոսությանը:
«Հայաստանում այլևս պետք է տեղի ունենա աշխատանքի քարոզչություն և ոչ թե պարապության: ՀՀ-ում պետք է փոխվի հաջողության մոդելը և պետք է դրվի նորը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և շեշտել, որ ըստ հաջողության հասնելու նախկին մոդելի՝ մարդը պետք է ունենար լավ ծանոթ, ընտրություններում ծառայեր գործող իշխանություններին, հնարավորինս շատ կեղծիքներ աներ և այլն:
«Հաջողության նոր մոդելը հետևյալն է, որ մարդիկ ՀՀ-ում հաջողության են հասնում բացառապես իրենց տաղանդի, աշխատանքի, քրտնաջանության ու սկզբունքայնության արդյունքում: Եվ ես ուզում եմ ասել, որ այն ժամանակ, երբ Հայկ Մարությանը պետք է ընտրեր իր կյանքի հետագա ճանապարհը, այդ ժամանակ նա ոչ թե որոշեց ծանոթ-բարեկամ փնտրել, գտնել, որ իրեն մի լավ տեղ լավ աշխատանք տային, մի հատ յուղոտ պաշտոն տային, այլ նա վերցրեց տեսախցիկը և ինքն իր համար ստեղծեց աշխատանք, ինքը որոշեց իրացնել իր տաղանդը՝ չունենալով որևէ բարձրաստիճան պաշտոնյայի կարիք»,- հայտարարեց վարչապետը:
00:00 29.04.2025
Մ16 վոլեյբոլիստները պատրաստվում են «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» մրցաշարինՄինչև 16 տարեկան տաղանդավոր վոլեյբոլիստները պատրաստվում են մայիսի 1-5-ը անցկացվելիք «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» վոլեյբոլի միջազգային մրցաշարին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: «Սիրով հրավիրում ենք բոլոր վոլեյբոլի սիրահարներին Գազպրոմ Արմենիա մարզադահլիճ՝ միասին վայելելու լարված մրցամարտերն ու երիտասարդ մարզիկների տպավորիչ խաղերը: Մուտքն ազատ է»,- նշվում է հայտարարության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:57 28.04.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի ապրիլի 21-27-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ Սևանա լճի մակարդակը 2025 թվականի ապրիլի 21-27-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 4 սմ-ով և կազմել՝ 1900.52 մ (27.04.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 19 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 13 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի ապրիլի 21-27-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված […] ...
23:52 28.04.2025
Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը շարունակում է իրազեկման միջոցառումների արշավը: Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:47 28.04.2025
Ապրիլի 29-ին կդադարեցվի Արմավիրի մարզի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով` ապրիլի 29-ին ժամը 09։00-ից մինչև ժամը 17։00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Մաշտոցի, Հ.Ավետիսյան, Նալբանդյան, Չարենցի, Հանրապետության, Աբովյան, Սայաթ-Նովայի, Մյասնիկյան, Շահումյան, Երևանյան, Տիեզերագնացների, Լերմոնտովի, Թումանյան, Եղոյան փողոցների գազասպառողների գազամատակարարումը։ ...
23:41 28.04.2025
Երևանում աշխատակիցն ընկել է նոր կառուցվող շենքի 6-րդ հարկիցԱպրիլի 28-ին, Երևանում կառուցվող էլիտար շենքերից մեկում հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել։ Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնականի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Ձորափի 70/2 հասցեում էլիտար կառուցվող շենքում աշխատակիցը բարձրությունից ընկել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Նշված կիսակառույց շենքի նկուղային հարկում՝ վերելակի հորանի […] ...
23:34 28.04.2025
Աթենքի «Ակրոպոլ» թատրոնում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-ամյա տարելիցի ոգեկոչմանըՀայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-ամյա տարելիցի ոգեկոչման արարողությունների շարքում Աթենքի “Ակրոպոլ” թատրոնում կայացավ կենտրոնական քաղաքական միջոցառումը և Անհայտ զինվորի հուշարձանին ծաղկեպսակների զետեղման արարողությունը, որը կազմակերպվել էր Ատտիկայի մարզպետարանի և Հունաստանի Հայ դատի հանձնախմբի կողմից։ Այս մասին հայտնել են Հունաստանում ՀՀ դեսպանությունից։ Միջոցառմանը ելույթներով հանդես եկան Հովհաննես Ղազարյանը, Հունաստանի կառավարության անունից արտաքին գործերի փոխնախարար Իոաննիս Լովերդոսը […] ...