22:55 15.05.2024
Թբիլիսիում վերսկսվել են բողոքի ցույցերը՝ ընդդեմ օտարերկրյա գործակալների մասին օրենքի, խորհրդարանի շենքի դիմաց տեղի է ունենում բողոքի ակցիա, հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը։
Երիտասարդական խմբերը նաև երթեր են անցկացնում Վրաստանի մայրաքաղաքի տարբեր փողոցներում և պողոտաներում։
Ցուցարարներն ասում են, որ մտադիր են շարունակել ամենօրյա բողոքի ակցիաները, քանի դեռ իշխանությունները չեն վերանայել օրենքը:
Նախօրեին հանրապետության խորհրդարանը երրորդ՝ վերջին ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը։
14:54 27.04.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների Թագավորության վարչապետինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների Թագավորության վարչապետ Դիք Սխոուֆին ազգային տոնի՝ Թագավորի օրվա առիթով: Ուղերձում նշված է. «Սիրով շնորհավորում եմ Ձեզ և Նիդերլանդների բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Թագավորի օրվա կապակցությամբ։ Ժողովրդավարական արժեքների վրա խարսխված և տարիների բարեկամությամբ ամրապնդված Հայաստան-Նիդերլանդներ հարաբերությունների ներկայիս հանգրվանը մեր ժողովուրդների միջև առկա հարգանքի և փոխվստահության ապացույցն է։ Ուրախ […] ...
14:38 27.04.2025
Ճանաչողական այցով խորհրդարան են այցելել ՀՀ մարզերի և Երևանի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ«Բաց դաս» ծրագրի շրջանակում ճանաչողական այցով այս շաբաթ խորհրդարան են այցելել Հայաստանի մարզերի եւ Երեւանի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ: Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի թիվ 3 դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ հանդիպել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Պատգամավոր Մարիամ Պողոսյանը զրուցել է Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի թիվ 5 հիմնական դպրոցի աշակերտների եւ […] ...
14:14 27.04.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում ապրիլի 27-ի ցերեկը, 28-30-ին, մայիսի 1-2-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-29-ին աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով, ապրիլի 30-ին, մայիսի 1-2-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։ Երևան քաղաքում ապրիլի 27-ի ցերեկը, մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների […] ...
14:00 27.04.2025
Վարչապետն ընդունել է Ասորական համաշխարհային համաժողովի նախագահ Ջորջ ՄարկուսինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ասորական համաշխարհային համաժողովի նախագահ Ջորջ Մարկուսին: Վարչապետը ողջունել է Երևանում Ասորական համաշխարհային համաժողովի անցկացումը և ընդգծել, որ ասորական համայնքը Հայաստանի հասարակության կարևորագույն մասն է, այն լիարժեք ինտեգրված է երկրի հասարակական կյանքի տարբեր ոլորտներում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ասորական համայնքը գտնվում է ՀՀ Կառավարության ուշադրության կենտրոնում՝ ինքնության պահպանման, իրավունքների լիարժեք […] ...
13:39 27.04.2025
Մադրիդ․ Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլԱշխարհի 25-րդ ռակետ Կարեն Խաչանովը դուրս եկավ Մադրիդում (Իսպանիա) ընթացող «Մասթերսի» երրորդ փուլ, հաղորդում է armsport.am-ը: Երկրորդ փուլում Խաչանովը 7:6 (7:3), 7:6 (7:4) հաշվով հաղթեց աշխարհի 103-րդ ռակետ Ռիելի Օպելկային։ Հանդիպումը տևել է 1 ժամ 46 րոպե։ Հաջորդ փուլում Կարեն Խաչանովը կհանդիպի Ժոաո Ֆոնսեկայի (Բրազիլիա) և Թոմի Փոլի (ԱՄՆ) միջև հանդիպման հաղթողի հետ։ ...
13:14 27.04.2025
Հրդեհ է բռնկվել Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցում գտնվող մանկասայլակների խանութումԱպրիլի 27-ին՝ ժամը 10։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցում գտնվող մանկասայլակների խանութում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։17-ին, […] ...