10:58 15.05.2024
Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ մայիսի 11-ին ժամը 19.10-ին Մասիս քաղաքի Հերացու փողոցում հանդիպակաց երթևեկել են «ՎԱԶ-2112», «Շեվրոլե Վոլտ» և «Օպել» մակնիշի մեքենաներ, ինչից հետո «ՎԱԶ-2112»-ից և «Օպելից» իջել են մի խումբ անձինք և, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով և հայհոյանքներ հնչեցնելով, փայտերով և մահակներով սկսել են հարվածել «Շեվրոլե Վոլտ» մեքենայում գտնվողներին, իսկ այդ ընթացքում գազային ատրճանակից կրակոցներ են արձակվել:
Մասիսի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել:
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են խուլիգանության մասնակիցների ինքնությունը. ութ երիտասարդն էլ Կաթնաղբյուր գյուղի բնակիչ են:
Պարզվել է, որ նրանք անձնական հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ փայտերով և մահակներով հարվածներ են հասցրել «Շևրոլե Վոլտի» վարորդին, նա էլ գազային ատրճանակից կրակոցներ է արձակել:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է երեք պարկուճ:
Մայիսի 12-ին «ՎԱԶ-2112»-ի վարորդը՝ Կաթնաղբյուր գյուղի բնակիչ 22-ամյա երիտասարդը, հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի ձերբակալվածների պահման վայր:
Մայիսի 13-ին հայտնաբերվել են նաև միջադեպի երկու մասնակից: Նրանք ձերբակալվել և ներկայացվել են Մասիսի քննչական բաժին: Երեք երիտասարդներին էլ մեղադրանք է առաջադրվել: Նրանց նկատմամբ դատարանի որոշմամբ կիրառվել է տնային կալանք խափանման միջոցը:
Նախաքննությունը շարունակվում է:
«Շեվրոլեի» վարորդը ներկայացրել է գազային ատրճանակը:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:00 09.04.2025
Պարեկները լուսադեմին ձերբակալել են 3 երիտասարդի․ ավտոմեքենայի բեռնախցիկում գողացված հայելիներ կայինԵրևանի պարեկները ապրիլի 8-ին Արշակունյաց պողոտայում գողություն կատարելու և ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Երևանի բնակիչներ 35-ամյա վարորդին, ինչպես նաև 25 և 30 տարեկան ուղևորներին: Ավտոմեքենայի բեռնախցիկում եղել է սպիտակ փոշենման հետքերով ապակյա կոլբա և ավտոմեքենայի երեք զույգ հայելի: Կազմված փաստաթղթերը փոխանցվել […] ...
18:50 09.04.2025
Մխիթարյանի գրառումը «Բավարիային» հաղթելուց հետոՀենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի «Բավարիայի» դեմ քառորդ եզրափակիչ առաջին խաղից հետո գրառում է կատարել Instagram-ի իր էջում։ «Մենք վերադարձանք «Միլան» «Բավարիայի» դեմ առաջին խաղում հաղթելուց հետո։ Պետք է կենտրոնացած մնանք պատասխան խաղից առաջ»,-գրել է Մխիթարյանը։ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր ու փոխարինվել է 74-րդ րոպեին։ ...
18:43 09.04.2025
Ամերիկյան նոր մաքսատուրքերի ուղղակի ազդեցությունը Հայաստանի վրա կլինի համեմատաբար մեղմ և քիչ. Դոն ԼամբերտԱսիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտը կարծում է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված նոր մաքսատուրքերի ուղղակի ազդեցությունը Հայաստանի վրա կլինի համեմատաբար մեղմ և քիչ։ Դոն Լամբերտն այդ կարծիքը հայտնեց ԱԶԲ-ի գրասենյակում կազմակերպված ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով «Արմենպրես»-ի հարցին, թե ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա ԱՄՆ նախագահի կողմից 10 տոկոս մաքսատուրքերի սահմանումը։ Նրա […] ...
18:36 09.04.2025
Քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծըՄեր վերջին հանդիպման ժամանակ, ըստ էության, պայմանավորվեցինք առաջ շարժվել հետեւյալ տրամաբանությամբ: Քանի որ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծն էր մշակման փուլում՝ ձեզանից ստանալ առաջարկներ: Այս ընթացքում ստացվել են մոտավորապես 500 էջից ավելի առաջարկներ թե՛ «Գիտուժի», թե՛ անհատների, թե՛ Հայաստանում եւ արտասահմանում գործող տարբեր կազմակերպություններից եւ անհատներից: Թեեւ սա շատ դժվար աշխատանք է ԿԳՄՍ […] ...
18:27 09.04.2025
Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունըՄայիսի 7-11-ը Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որին կմասնակցեն շուրջ 54 երկրի ավելի քան 1000 մարզիկ և պատվիրակ: Եվրոպայի 60-րդ առաջնությունը տեղի կունենա Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում. մրցաշարն անցկացվում է պետական աջակցությամբ: Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանի խոսքով՝ առաջնության շրջանակում Երևանում կանցկացվի նաև Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի ընտրական համաժողովը: «Պատրաստ […] ...
18:19 09.04.2025
ՏԿԵ նախարարը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Արկադի Չերչինյանին։ Արկադի Չերչինյանը հիմնադրամի գործադիր տնօրեն է ընտրվել ապրիլի 8-ին տեղի ունեցած «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում։ Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել հիմնադրամի նախկին ղեկավար Արմեն Զոհրաբյանին կատարած աշխատանքի համար, այնուհետև շնորհավորել է Արկադի Չերչինյանին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք։ Չերչինյանը […] ...