Բաքվի դատարանը երկարացրել է Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը․ ե՞րբ կսկսվի դատավարությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+14.09 oC

Բաքվի դատարանը երկարացրել է Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը․ ե՞րբ կսկսվի դատավարությունը

21:48 14.05.2024

Ադրբեջանական լրատվամիոցները տեղեկացնում են, որ Բաքվի դատարանն այսօր երկարացրել է Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը:

Ի՞նչ մանրամասներ են հայտնի: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։

«Վերջին անգամ Ադրբեջանում Արցախի նախկին ղեկավարների կալանքի ժամկետը երկարացրել էին հունվարի 25-ին: Այսինքն՝ մոտենում է արդեն ժամկետի ավարտը, ուստի դատախազը դիմել է դատարանին՝ միջնորդելով Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի գործով նախնական կալանքի ժամկետը այս անգամ երկարացնել ևս 5 ամսով:

Առայժմ հայտնի չէ, թե արդյոք այս 5 ամսվա ընթացքում արդեն կսկսվի դատավարությունը, թե անհրաժեշտություն կլինի կրկին երկարացնելու նախնական կալանքի ժամկետը:

Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ նման միջնորդություն ներկայացվել է դատարան նաև Արցախի նախկին ղեկավարներից ևս մեկի վերաբերյալ: Սակայն չի հիշատակվում, թե կոնկրետ ում մասին է խոսքը և պարզ չէ թե ինչն է պատճառը՝ այսպիսի արհեստական ինտրիգ ստեղծելու:

Ամենայն հավանականությամբ, մոտ օրերի ընթացքում նման միջնորդություններ կներկայացվեն նաև Արցախի նախկին մյուս ղեկավարների գործերով, ովքեր նույնպես ապօրինի կերպով պահվում են ադրբեջանական բանտում»,-ասել է Արտյոմ Երկանյանը:

Ի՞նչ է հայտնի բանտում գտնվող Արցախի նախկին պետական գործիչների վիճակի մասին: Կոնկրետ ի՞նչ է արվում Արցախի նախկին ղեկավարների հարցում Բաքվի հանդեպ միջազգային ճնշումն ուժեղացնելու համար:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը

17:41 21.11.2024

Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի եվրամիության հարցերի հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և գոհունակությամբ նշել, որ վերջին տարիներին Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցությունը տարբեր ոլորտներում կրում է ինտենսիվ բնույթ: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը կարևորել է միջխորհրդարանական համագործակցությունը, այդ թվում՝ միջազգային հարթակներում: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին […] ...

Շանթ Խաչատրյանը ևս եզրափակչի ուղեգիր է նվաճել

17:37 21.11.2024

Շանթ Խաչատրյանը ևս եզրափակչի ուղեգիր է նվաճել

Երևանի մարզահամերգային համալիրում ընթացող ըմբշամարտի բանակայինների աշխարհի 37-րդ առաջնության մրցումային երկրորդ օրը Հայաստանի ներկայացուցիչներից եզրափակչի ուղեգիր է նվաճել նաև Շանթ Խաչատրյանը (72 կգ)։ Ավելի վաղ եզրափակիչ էր դուրս եկել Տիգրան Մինասյանը (55 կգ): Ազատ ոճի ըմբիշեր Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Արման Ավագյանը (79 կգ) կպայքարեն բրոնզե մեդալի համար։ Հիշեցնենք, որ բանակայինների ԱԱ-ի առաջին օրը […] ...

Նեթանյահուի գրասենյակը մեղադրել է ՄՔԴ-ին Իսրայելի դեմ ահաբեկչություն քարոզելու մեջ

17:32 21.11.2024

Նեթանյահուի գրասենյակը մեղադրել է ՄՔԴ-ին Իսրայելի դեմ ահաբեկչություն քարոզելու մեջ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի նկատմամբ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշումը նպաստում է Իսրայելի մեկուսացման քարոզարշավին և նպաստում է հրեական պետության դեմ ահաբեկչական հարձակումներին, ասել է Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը, փոխանցում է «ՌԻԱ նովոստի»-ն: «Այսօր ՄՔԴ-ն որոշեց անտեսել Իսրայելի ներկայացրած ապացույցներն ու փաստարկները՝ փաստացիորեն կողմ լինելով Իսրայելի դեմ […] ...

Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է. ՍԱՏՄ

17:26 21.11.2024

Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է անհատ ձեռնարկատեր Արման Սենոքյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը (Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ): Լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ «Հացառատ» ապրանքանիշի «Չանախ» պանրի նմուշը՝ ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), իսկ «Մածուն» արտադրատեսակի նմուշը՝ խմորասնկեր ցուցանիշներով չեն համապատասխանել անվտանգության սահմանված նորմերին: Արտադրամասի գործունեությունը կասեցվել է, տրվել է արտադրանքի իրացումը արգելելու, […] ...

Մարվել և շրջանառության մեջ է դրվել «Մեծանուն հայեր. Հովհաննես Բադալյանի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված մեկ նամականիշ

17:21 21.11.2024

Մարվել և շրջանառության մեջ է դրվել «Մեծանուն հայեր. Հովհաննես Բադալյանի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված մեկ նամականիշ

«Առնո Բաբաջանյան» համերգասրահում նոյեմբերի 21-ին մարվել և շրջանառության մեջ է դրվել «Մեծանուն հայեր. Հովհաննես Բադալյանի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված մեկ նամականիշ: Այս մասին տեղեկացնում են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից: Մարումն իրականացրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի […] ...

Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. ամփոփում

17:16 21.11.2024

Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. ամփոփում

ՀՀ քննչական կոմիտեն ուսումնասիրել է 2024թ․ առաջին ինը ամիսների ընթացքում իր ստորաբաժանումներում քննվող քրեական վարույթներով խափանման միջոցների կիրառման պրակտիկան։ Արդյունքում արձանագրվել է, որ հարուցված հանրային քրեական հետապնդումների հետ համադրության մեջ խափանման միջոց կալանքի միջնորդությունների ներկայացման դեպքերը նվազել են, իսկ այլ և այլընտրանքային խափանման միջոցների կիրառման դեպքերը՝ ավելացել։ Մասնավորապես՝ նշված ժամանակահատվածում ՀՀ ՔԿ ստորաբաժանումներում քննվել է […] ...

BACK_TO_TOP