10:41 13.05.2024
«Գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերի շարունակմանն ու ակտիվացմանը զուգահեռ՝ իշխանությունը սպառնում է, որ եթե հավաքը բռնի դառնա, ՆԳՆ-ն «կդիմի» Քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի կիրառման, այս մասին հայտնում է «Ալիք մեդիա»-ն:
Այս հոդվածը վերաբերում է «ռազմավարական կամ հատուկ նշանակության օբյեկտ գրավելուն», այն արգելափակելուն և առանձին դեպքերում նախատեսում է ազատազրկում մինչև 4 տարի ժամկետով։
Իրավապաշտպաններն այս հոդվածն անվանում են հնացած և խնդրահարույց։ Նրանք կարծում են, որ դրա օգտագործումը ՆԳՆ-ի կողմից անթույլատրելի է, և ասում են, որ պետությունը ռեպրեսիաներ է հայտարարելու խաղաղ ցուցարարների նկատմամբ։
Փորձագետները հայտարարում են, որ ամոթի միջանցքն ու աղմուկ կազմակերպելը որևէ օրենքի խախտում իրենից չի ներկայացնում ու այս հոդվածի կիրառումը նման դեպքում ուղղակիորեն ճնշումների նախապատրաստում է: Հոդվածը նաև առավել խիստ պատիժներ է ենթադրում մինչև չորս տարի ազատազրկմամբ: Փորձագետների գնահատմամբ, այս հնացած հոդվածը վաղուց չի կիրառվում ու ավելին՝ 1999 թվականից հետո որևէ կերպ չի փոփոխվել:
«Սոցիալական արդարության կենտրոն» ՀԿ-ի ղեկավարներից, Թամթա Միքելաձեն ֆեյսբուքյան էջում գրում է.
«Նորմը խնդրահարույց է, քանի որ.
1. Հանցագործության ցուցակը շատ լայն է, և հետևանքների հետ մեկտեղ հանցագործություն է համարվում նաև օբյեկտների գործունեության հնարավոր խաթարումը, ինչը պետությանը տալիս է շատ լայն հայեցողություն.
2. Դա կանխատեսելի չէ և նույնիսկ Google-ի և Matsne.ge-ի կայքերում ռազմավարական և հատուկ նշանակության օբյեկտների ցանկը չի որոնվում, և քաղաքացուն դժվար է հասկանալ, թե որ օբյեկտներն են նկատի ունեցել օրենքը։
3. Ունի անհամաչափ ծանր պատիժներ և վնասակար ազդեցություն կունենա հավաքների ազատության վրա:
Այսօր պարոն Գոմելաուրին մեզ սպառնաց այս հնացած ու թերի նորմի կիրառմամբ։»
Ցուցարարները հայտարարում են՝ չեն վախենում Գոմելաուրիից ու պատրաստվում են լուսացնել խորհրդարանի մոտ՝ դիմավորելով «դավաճան պատգամավորներին» կազմակերպելով նրանց համար ամոթի միջանցք:
00:59 05.04.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...
00:56 05.04.2025
100 հաղթանակ. «Լիվերպուլի» ուշագրավ ցուցանիշըԱնգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Լիվերպուլը» 1:0 հաշվով հաղթելով «Էվերթոնին» ուշագրավ ցուցանիշ է գրանցել, հաղորդում է թիմի ինստագրամյան էջը: Դերբիում «Լիվերպուլը» տարել է հոբելյանական 100-րդ հաղթանակը: Թիմերն անցկացրել են 246-րդ դերբին: Այդ խաղերից 68-ում հաղթել է «Էվերթոնը», իսկ 78-ում գրանցվել է ոչ-ոքի: ...
00:53 05.04.2025
Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՊապուա Նոր Գվինեային պատկանող Նոր Բրիտանիա կղզու ափերի մոտ 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Կենտրոնի տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Կիմբե քաղաքից 185 կմ հյուսիս-արևելք (Նոր Բրիտանիայի կղզի), որտեղ ապրում է 18,8 հազար մարդ: Նշվում է, որ օջախը գտնվել է 49 կմ խորության վրա։ Տուժածների և ցունամիի վտանգի […] ...
00:44 05.04.2025
ԱԳՆ գլխավոր քարտուղարը Չեխիայում փորձագետներին է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըԱպրիլի 4-ին Չեխիայում ՀՀ դեսպանությունում աշխատանքային այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Չեխիայի քաղաքագիտական և այլ հետազոտական և վերլուծական կենտրոնների փորձագետների հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Գլխավոր քարտուղարը հանդիպման մասնակիցների հետ քննարկել է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը՝ նրանց ներկայացնելով ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության […] ...
00:32 05.04.2025
Էմինեմը պապիկ է դարձելԱմերիկացի ռեփեր Մարշալ Մեթերսը, ով հայտնի է Էմինեմ կեղծանվամբ, պապիկ է դարձել։ Ռեփերի դուստրը՝ Հեյլի Ջեյդ Սքոթը, հրապարակել է իր առաջնեկի լուսանկարները Instagram-ում: Հեյլիի նկարներից պարզ է դարձել, որ երեխան ծնվել է մարտի 14-ին: Տղային անվանել են Էլիոթ Մարշալ, երկրորդ անունը՝ ի պատիվ հայտնի պապիկի։ 52-ամյա երաժշտի դուստրը՝ Հեյլին, ամուսնացել է իր սիրելիի՝ Էվան ՄաքՔլինթոքի […] ...
00:21 05.04.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...